Քաղաքական շահարկումները միայն վնասում են

Հայաստանի հիմնական առանձնահատկություններից մեկն էլ երեւի այն է, որ մեզանում քաղաքականացվում է բացարձակապես ամեն ինչ՝ դպրոցական առարկաների ցանկը, բուհերի ինքնավարության ընդլայնմանն ուղղված քայլերը, ընտանեկան բռնության կանխարգելումը եւ այլն: Իսկ ցանկացած խնդրի քաղաքականացում, ցավոք, առաջին հերթին ենթադրում է բովանդակային քննարկումների բացառում եւ պոպուլիզմի ահավոր մեծ չափաբաժին: Դպրոցներում հայոց եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության  ծրագրի շրջանակներում ուսուցանելու որոշումն, օրինակ, ընկալվում է որպես կազմակերպված գրոհ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ (ու բնականաբար՝ «նպատակը մեր հոգեւոր արժեքները ոչնչացնելն է, մեզ մեր արմատներից կտրելն ու օտարածին աղանդների առջեւ կանաչ լույս վառելը»), նույնը՝ բուհերում հայոց լեզվի եւ հայ գրականության ուսուցման պարտադիր պահանջը վերացնելու եւ դա բուհերի հայեցողությանը թողնելու դեպքում, ընտանեկան բռնության կանխարգելումը ներկայացվում է որպես սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված քայլ, մշակույթի ոլորտում ցենզուրայից հրաժարվելը՝ այլասերվածության քարոզ, եւ այդպես շարունակ: Ժամանակ առ ժամանակ հատուկենտ մարդիկ, իհարկե, փորձում են բովանդակային քննարկումներ ծավալել այս հարցերի շուրջ, բայց համընդհանուր պոպուլիստական աղմուկ-աղաղակը խլացնում է նորմալ քննարկման ցանկացած փորձ: Եվ ամեն ինչ ի վերջո վերածվում է քաղաքական ակցիաների՝ այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի պահանջով:

Որովհետեւ հասարակության մեջ դեռ չի ձեւավորվել կոնսենսուսն այն հարցի շուրջ, թե ի վերջո ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ ու ինչ քայլեր են անհրաժեշտ դրա համար: Հաճախ մոտեցումները երկուստեք ծայրահեղական են՝ մի կողմում նրանք են, ովքեր համարում են, որ մենք բացառիկ ժողովուրդ ենք ու կարող ենք «թքած ունենալ» ժամանակակից աշխարհի զարգացման տենդենցների վրա, մյուս կողմում քիչ չեն նրանք, ովքեր համարում են, որ պետք է գլխովին նետվել գերժամանակակից աշխարհի հորձանուտի մեջ, իսկ ցանկացած «ազգային» հետադիմություն է ու կշռաքարերի պես կախված է մեր ոտքերից... Ընդ որում՝ ոսկե միջինը երկու կողմերն էլ դավաճանություն են համարում: Օրինակ, երբեւէ լսե՞լ եք, որ բուհերում հայոց լեզվի դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու դեմ պայքարողները պահանջեն, օրինակ, որ օրենսդրական կարգավորում լինի, ըստ որի՝ եթե որեւէ բուհ որեւէ ֆակուլտետ հրաժարվում է հայոց լեզվի դասաժամերից, պարտավոր է դրանք փոխարինել բացառապես մասնագիտական առարկաներով, ընդ որում՝ դրանք պիտի դասավանդեն բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետները: Ոչ, նման պահանջ չկա: Պահանջում են նախարարի հրաժարականը, եւ վերջ: Առանց փաստարկների եւ առանց դիմացինի փաստարկները լսելու: Որովհետեւ բուն թեման քչերին է հետաքրքրում, կարեւորը քաղաքական աղմուկն է՝ քաղաքական նպատակներով:

Խնդրի անհարկի քաղաքականացումն, ի դեպ, նաեւ հակառակ կողմին է ստիպում քաղաքական տեսանկյունից նայել հարցին: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն, օրինակ, շեշտում է այն փաստը, որ իր հրաժարականը պահանջողները հիմնականում դաշնակցականներն են, իսկ կրթության ոլորտը երկար տարիներ հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են ղեկավարել, ու հայտարարում է, թե ինքը մտադիր է իր հրաժարականը պահանջողների բերած արկղերը «լցնել տասնյակ քրեական գործերով, որոնք վերաբերում են այդ ոլորտին»: Ու կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե դաշնակցականներն իր հրաժարականը չպահանջեին, «այդ արկղերը դատարկ էին մնալու»: Ուշադրություն դարձրեք՝ նախկինում կատարված չարաշահումները բացահայտել-չբացահայտելը այսօր քննարկվող հարցերի հետ առանձնապես կապ չունի, փոփոխություններն ապագային են միտված:

Մի խոսքով՝ ամեն ինչ չէ, որ արժե եւ պետք է քաղաքականացնել: Ցանկացած որոշում կարող է լինել ճիշտ կամ սխալ, նպաստել կամ չնպաստել պետության զարգացմանը, եւ ցանկացած որոշման վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ու քննարկումներն էլ հենց այդ հարթության մեջ պիտի լինեն: Ցանկալի է՝ ոչ թե քաղաքական ուժերի, այլ մասնագետների մասնակցությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2580 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ