Երևան
12 °C
«Ձեր կողմից իրականացվող գործողությունները ակնհայտ վկայում են, որ այս քրեական գործը չի կառավարվում դատավորի աշխատասենյակից, այս քրեական գործով այլ հարցեր են լուծվում»,- Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ միանալով Ռոբերտ Քոչարանի պաշտպանների՝ ավելի վաղ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին հայտնած բացարկի միջնորդությանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը բացարկի իր միջնորդության հիմքում դրեց մի քանի հանգամանք՝ կապված Մարտի 1-ից այս անջատված գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի գործողությունների հետ՝ նշելով, որ Պետրոս Պետրոսյանը ունեցել է կանխակալ վերաբերմունք եւ պարբերաբար թույլ է տվել քրեադատավարական վարքի խախտումներ, որոնք կարող են որակվել որպես էական խախտումներ:
Միհրան Պողոսյանը իր ելույթում նշեց, որ սույն քրեական գործով նախաքննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով, եւ ինքը վստահ է, որ դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ այդ խախտումներն արձանագրել է, սակայն ինչ-ինչ նախապայմաններից ելնելով՝ որեւէ գնահատական դրանք չի արժանացրել. «Պատահական չէր, որ այս գործով առաջին դատական նիստին ես հույս հայտնեցի, որ եկել եմ իրավական բանավեճի, բայց անցնող ամիսները ցույց տվեցին, որ իրավունքի մասին խոսելն այստեղ տեղին չէ, այստեղ խոսք է գնում անծայրածիր խախտումների մասին, մեղադրանքի կողմից քրեական օրենսգրքի տարրեր պարունակող անգործության եւ մյուս կողմի իրավունքների տոտալ սահմանափակման մասին»:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ այդ պայքարի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանին ընտրել են՝ այդ խախտումները շղարշելու համար: Պողոսյանի այս արտահայտությանն արձագանքեց նախագահող դատավոր Դանիբեկյանը՝ նշելով, որ դատարանի համար անհասկանալի են նրա արած հայտարարությունները: Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ դատավոր Դանիբեկյանը խախտել է մրցակցային դատավարության սկզբունքը՝ նախորդ դատական նիստերի ժամանակ իրեն թույլ չտալով ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն:
Շարունակելով ելույթը՝ Պողոսյանն ընդգծեց՝ 2018 թվականի հուլիսի 26-ին՝ ժ. 16:00-ին, իր պաշտպանյալը ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության վկայի կարգավիճակով, սակայն ժամը 18:00-ին չի իրականացվել որպես վկայի հարցաքննությունը, այլ որոշում է կայացվել վերջինիս որպես մեղադրյալ ներգավելու մասին. «Այդ երկու ժամվա ընթացքում, ավելին՝ ծանուցագիր ուղարկելու օրվանից մինչեւ ժամը 18:00-ն քրեական գործով որեւէ փաստական տվյալ չի ավելացել, ինչը հիմք կտար ՀՔԾ-ին նման որոշում կայացնել: Այսինքն՝ ՀՔԾ-ն, ի դեմս քննիչի, փորձել է ինչ-որ խաբս տալ եւ որպես վկա հարցաքննության է հրավիրել արդեն պատրաստի ունենալով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը»:
Պողոսյանի խոսքով՝ սրանից հետո իր պաշտպանյալը վարույթն իրականացնող մարմնին խնդրել է իրեն հասկանալի լեզվով պարզաբանել մեղադրանքի էությունը. «Քննիչ Մուշեղյանը որեւէ գործողություն այդ ուղղությամբ չի կատարել, սահմանափակվել է միայն նշելով, որ մեղադրանքի էությունը տեղ է գտել մեղադրանք առաջադրելու մասին որոշման մեջ, եւ դատախազ Պետրոսյանն էլ հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ես դիմում եմ ներկայացրել քննիչին՝ հայտնելով, որ հանդիսանում եմ Խաչատուրովի պաշտպանը, միջնորդել եմ ծանոթացնել բոլոր քննչական գործողությունների պատճենները, տրամադրել այդ փաստաթղթերի ռուսերեն տարբերակները. Տվյալ միջնորդության վերաբերյալ որեւէ գործողություն չի իրականացրել եւ այս պարագայում էլ դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը»:
Պողոսյանի խոսքով՝ արդեն 2019 թվականի ապրիլի 28-ին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազին եւ խնդրել իրեն տրամադրել սույն քրեական գործով մեղադրական եզրակացության պատճենը եւ Խաչատուրովին տրամադրել դրա ռուսերեն տարբերակը. «Քրեական դատավարության համաձայն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու հետ միաժամանակ դատախազը այդ լեզվին չտիրապետող մեղադրյալին ուղարկում է նաեւ դրա թարգմանված տարբերակը: Սակայն Պետրոս Պետրոսյանը, հաստատելով մեղադրական եզրակացությունը, այդ ժամանակ չի ուղարկել թարգմանված տարբերակը, այսինքն՝ քննիչի այս խախտումներին մեղադրող դատախազը լուռ հետեւել է, ինչի արդյունքում էլ այս գործն այս վիճակով հասել է դատարան»:
Պաշտպանը հայտնեց նաեւ, որ միջնորդել է առերես հարցաքննություն հրավիրել Յուրի Խաչատուրովի եւ վերջինիս դեմ ցուցմունք տված անձանց միջեւ, սակայն որեւէ քննչական գործողություն այդպես էլ տեղի չի ունեցել. «Այս քրեական գործով դատախազ Պետրոսյանը դիտավորյալ համակարգված խախտումներին արձագանք չի տվել, որոշ դեպքերում էլ ինքն է կատարել դրանք, որպեսզի այս գործը հայտնվի Ձեր սեղանին»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այս խախտումները շարունակվելու են, քանի դեռ իշխանության թեւը չի հասել իր բուն նպատակին:
Նշենք, որ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT