ՀՀ-ում կրիմինալ չկա, օրենքով գողերի պես էլ խելոք մարդիկ աշխարհի տակ չկան․ Վարդան Ղուկասյան

13/11/2019 schedule13:07

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում իր ղեկավարման տարիներին՝ հայտարարելով, որ այդ ընթացքում Գյումրին Հայաստանի Հանրապետության ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքն էր:

«Երեկ պատահական լսել եմ, ասում են՝ իմ աշխատած տարիներին Գյումրին եղել է ամենակրիմինալ քաղաքը։ Լրատվությունն էլ էր դա ներկայացնում, բայց ոստիկանությունը, որ ստատիստիկա էր տալիս, ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր, բացեք նայեք։ Ոստիկանությունն այլ բան է ասում, բայց էն մարդիկ, որոնք մեր մահափորձը կազմակերպեցին եւ մեզ դիտավորյալ կապեցին կրիմինալ աշխարհի հետ, մինչեւ էսօր, որպեսզի էդ գործը փակվի։ Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելներն իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, որ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, եւ թաղերն իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել»,- ասաց Ղուկասյանը՝ շարունակելով, որ, ցավոք, որոշ մարդկանց ձեռ չէր տալիս, որ քաղաքը բռունցքված լիներ, որ ժողովուրդը գնար այդպիսի մարդու հետեւից, որովհետեւ վախ են ապրում մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է։

«Հատուկ աշխատում են, որ վարկաբեկեն, քարկոծեն, սպանեն, մորթեն, եւ ինչ-որ կա, իրենց տակն է»,- ասաց նա:

Ղուկասյանը համոզված է՝ ՀՀ-ում կրիմինալ չկա, օրենքով գողերի պես էլ խելոք մարդիկ աշխարհի տակ չկան․

«Ամենախելոքն օրենքով գողերն են, տո, իրենք էլ մարդասպանները, ամեն ինչ գցել են էս մարդկանց վրա։ Ես օրենքով գողերի հետ առնչություն չեմ ունեցել, բայց որը ճիշտ ապրելակերպ ունի, ոչ թե մարդկանց գլխին սարքել, օջախները քանդել, ով որ իսկական մարդ է, խեղճին, քյսաիբին տեր է, էդպիսի մարդկանց բոլորս էլ հարգում ենք, տարբեր ոլորտների մեջ, բայց ոչ թե էս օրենքով վերցնենք՝ նմանատիպ մարդկանց ուղարկեն գաղութ, էդպես բանտերը կլցվեն»,- ասաց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկելու է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագիծը։ Նախագծով պատիժներ են սահմանված նշյալ ենթամշակույթին հարելու, հանցավոր խմբավորումներ կազմավորելու, դրանցում այլ մարդկանց ներգրավելու համար։ Մեղմացուցիչ հանգամանք կդիտարկվի ինքնաբացահայտումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4154 դիտում

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին