Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 14-ի համարում
Երեւի բնությունն ինքն էլ է հասկանում, որ փոքրամարմին այս կինն իրավունք չունի ծերանալու, եւ կյանքի 70 տարին բոլորելուց հետո նույնիսկ նրան առույգ ու կայտառ է պահում: Տիկինը համաձայնում է պատմել իր մասին, միայն թե չէր ցանկանա, որ իրեն ճանաչեին: Ուստի միասին որոշում ենք նրան այլ անունով ներկայացնել: Անունը հենց ինքն էլ առաջարկում է. «Երազիկ կգրես»: Եւ այսպես, տիկին Երազիկը չի կարող ծերանալ, որովհետեւ իր խնամքի տակ երկու հիվանդ որդի ունի, որոնք, ինչպես մայրն է ասում, անօգնական վիճակում են: Նրանք երկուսն էլ հոգեկան հիվանդություն ունեն: «Մեծի հիվանդությունը շիզոֆրենիա ա, երկրորդինն էլ համարյա դա ա, խոսալ չի լինում հետը»,- հայտնում է կինը, որի ամբողջ օրը պտտվում է հիվանդ տղաների առանցքի շուրջը: Նա բավականին լուրջ խնդիրներ ունի` դեղերի հետ կապված, որովհետեւ ասում է, թե դրանք չեն հերիքում:
Պետությունն ընդամենը 25 դեղահաբ է տալիս` համարելով, որ այդքանն էլ բավարար է: «Պիտի տան, բայց տարվա մեջ հազիվ մի չորս անգամ ձրի լինի, նրանից հետո նորից առնում ենք: Փողով առնում ենք, ի՞նչ անենք»,- ասում է հիվանդ տղամարդկանց մայրը, որը, սակայն, վստահ է, թե նրանց օրական երկու դեղահաբ է պետք, որպեսզի ինքնատիրապետումը չկորցնեն: Երկուսն են տվել նաեւ հոգեբուժական հիվանդանոցում եղած ժամանակ: Տիկին Երազիկի տղաները թեեւ փոքր չեն, սակայն հաճախ նա ստիպված է լինում նրանց հետ որպես փոքր երեխաների հետ վարվել: Փոքր տղան շուտով քառասուն տարեկան կլինի, իսկ մեծն էլ մի քանի տարի հետո հիսնամյակը կբոլորի: Վերջինս, սակայն, թեեւ գիտի իր հիվանդության մասին, բայց 25 տարի շարունակ կտրականապես հրաժարվում է դեղորայք ընդունելուց: Դա, իհարկե, չի նշանակում, թե իրականում էլ չի ընդունում:
«Մեծին 25 տարի ա` գաղտնի դեղով պահում եմ: Դեղ չի խմում: Խաբում եմ, սնունդի մեջ եմ գցում: Սոխը վերցնում եմ, մզում եմ, ասում եմ` էս սոխը քեզ կօգնի, սոխի մեջ գցում եմ մանրացրած: Հետքերը պիտի կորցնեմ, որ ինքը խմի: Ասում ա` մամա ջան, ես ինչի՞ եմ սենց լավ, ուրեմն, ասում ա, սոխն ա բուժել, ասում եմ` հա, տղա ջան: Բայց որ չտամ...»,- խոսքը կիսատ է թողնում մայրը:
«Բա, ըտենց պահում եմ, զարհուրելի տղերք են, է»,- մանրամասնում է կինը: Հաճախ էլ մեծ տղայի դեղից մյուսին է բաժին հանում, ինչը անհետեւանք չի մնում: «Հետո որ մեծը քայլում է, փոքրը ասում ա` քամի ես անում, շուտ-շուտ ես անցնում, լավ չի: Էդ տղային գաղտնի բերում եմ, ասում եմ` տղա ջան, չէ՞ որ նրա բաժին դեղը քեզ եմ տվել, բա նա էլ անհանգստություն պիտի պատճառի: Իսկ նրա դեմը հո չե՞մ կարա ասեմ` քո դեղը նրան եմ տվել: Էդ չի ստացվում»,- իր լարված վիճակն է ներկայացնում տասնյակ տարիներ առաջ ամուսնուն կորցրած կինը:
Մեծ տղան ընդհանրապես տնից դուրս չի գալիս: Փոքրի երբեմն դուրս գալն էլ մոր հետ հերթական վեճի պատճառ է դառնում: «Դուրս ա գալիս, ներս ա գալիս, մի նորություն բերում ա` մամա, ինձ ասում են` պսակվի: Տղա ջան, ո՞նց պսակվես, քեզ որ պսակենք, քո երեխան քեզ նման պիտի ծնվի: Կամ ո՞վ պետք ա քեզ առնի: Ոչ մեկը»,- իրեն ցավ պատճառելով հանդերձ` ստիպված է լինում դառը ճշմարտությունը բացահայտել տղայի առաջ: Բռնկվելուց, վիճաբանելուց հետո ամեն ինչ վերջանում է հաշտությամբ.
«Հա, մամա ջան, ուրեմն ճիշտ ես ասում»: Փոքր որդուն, ամուսնությունից բացի, հաճախ մտահոգում է նաեւ հետեւյալ հարցը. «Ո՞նց պետք ա լինի մեր հալը, մամա: Դու մեծացել ես, որ մեռնես` բա մեզ ո՞վ ա խնամելու»: Այսպես նրանք մտահոգվում են իրենց հետագայի մասին: Իսկ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու հարցը դժվարություններ է հարուցում նույնիսկ մոր միջամտության դեպքում: Ընդամենը 24 օր են այնտեղ պահելու` դա էլ չեն ուզում արած լինեն: Իսկ կյանքում այս կարգի անտանելի բարդություններ ունենալու հետ մեկտեղ, այս ընտանիքը գոնե հացի խնդիր չունենար: Սակայն, փաստորեն, նրանք իրենց օրերի մեծ մասը կիսաքաղց են մթնեցնում, չնայած որ 70-ամյա կինը քիչումիչ նաեւ վաստակում է:
Նա խանութից ամսագրեր է վերցնում` վաճառելու եւ հետո դրանց դիմաց վճարելու համար: Յուրաքանչյուրի մեջ էլ իրեն 20-30 դրամ է մնում: Ամսագրերը լցրած պայուսակի մեջ` նա շրջում է փողոցներով` առաջարկելով գնել դրանք: «Օրական 4 ժամ ման եմ գալիս, ոտերս թափում ա, չեմ կարողանում: Կենտրոն տեղեր եմ գնում, հաճախորդ եմ գտնում, խնդրում եմ, փնտրում եմ, ճարում եմ, որ մշտական ինքը մնա հաճախորդ, որ ես նրա հետ կապ ունենամ, որ յոլա գնանք»,- իր աշխատանքային գործունեությունից մանրամասներ է ներկայացնում կինը, որը հաճախորդներին գրավելու մի հնար է գտել:
«Թերթը ես նախօրոք կարդում եմ, ասում եմ` եթե չես ուզում, կփոշմանես, էս թեման կա, էս հոդվածը կա, վերցնում ա»,- տեղեկացնում է շրջիկ ամսագրավաճառը: Թեեւ դա էլ փրկություն չէ: «Մսի երեսը չենք տեսնում, աղջիկ ջան»,- ասում է տիկին Երազիկը եւ մեր հարցին պատասխանելով` հայտնում, թե առավոտյան ինչ են կերել: «Օգնության ոսպ էին տվել, մի բուռ ոսպով, առանց յուղի, մի քիչ ձեթ ա եղել, նրանով յոլա եմ տարել, մի քիչ էլ ալյուր եմ գցել, կարտոշկա էլ չի եղել: Էդ ճաշն եմ արել, աղջիկ ջան»,- թերեւս չգիտի` ինչ անուն դնել այդ ճաշին: Հաց էլ ընդամենը մի փոքր կտոր է եղել: «Ամեն անգամ մենք հա՞ց ենք կարում առնենք, հա՜յ, մեր կյանքը ուրիշ ա, բալա ջան»,- եզրափակում է տիկին Երազիկը, որի կյանքը բոլորովին էլ երազի նման չէ:
Աննա Զախարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT