Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 14-ի համարում
Երեկ առավոտից Կենտրոնի իրացման գոտու բնակիչները շրջափակել էին խորհրդարանի շենքի Դեմիրճյան մուտքը։ Նպատակը մեկն էր՝ պատանդ վերցնել Հանրապետական եւ ՄԱԿ խմբակցության երկուական անդամի ու նրանց պահել այնքան ժամանակ, մինչեւ խորհրդարանը դեմ կքվեարկի ու կմերժի երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը։ Ցուցարարների միջից եղան նաեւ առաջարկներ` ոչ միայն պատանդ վերցնել, այլ նաեւ տկլորացնել պատանդներին։ Եւ եթե +12 աստիճանի տակ մերկացված պատանդների վիճակը հուզի մեծամասնությանը, ու նրանք դեմ քվեարկեն այն նախագծին, որին առաջին ընթերցմամբ կողմ էին քվեարկել, պատանդները բաց կթողնվեն, ու նրանց կվերադարձվի հագուստը։
Իսկ եթե մեծամասնությանն ու հատկապես Հանրապետականին չհետաքրքրեն իրենց տկլոր պատանդները, ցուցարարները երեկ սպառնում էին, որ պատանդներին տանելու են անհայտ ուղղությամբ։ Ահա, այս բավականին էկզոտիկ սպառնալիքներից հետո առաջինը ցուցարարների ձեռքն ընկավ ՀՀԿ անդամ Համլետ Հարությունյանը։ Երբ նա մոտեցավ ԱԺ Դեմիրճյան մուտքին, ցուցարարներից մեկը բղավեց, թե սա այն պատգամավորն է, որը օրերս ԱԼՄ-ի եթերով ասել է, թե իրացման գոտիների բնակիչները պետք է թափառեն։ Այս հիշեցումից հետո ցուցարար կանայք հարձակվեցին հանրապետական պատգամավորի վրա` բնության մեջ արձանագրված բոլոր հայհոյանքներով հիշելով նրա անձն ու քաղաքական ներկան:
«Էդ մե՞զ ես ասել թափառող, այ թափառական։ Վիզդ կպոկենք հենց հիմա, անվիզ կգնաս Գալուստ Սահակյանիդ գիրկը։ Շակալի մեկը, ձեր սաղ ֆրակցիան գող ու թալանչի է»,- գոռում էին ցուցարար կանայք։ Ու չնայած ոստիկանները շրջապատել էին պատգամավորին, սակայն մի քանի կին, այնուամենայնիվ, հաջողացրեցին քաշքշել Հարությունյանի կոստյումի փեշերն ու նրան հրել։ «Պահեք, պահեք, չթողեք դրան։ Ոչ մի հանրապետական ներս չպիտի մտնի, այս շակալ գողերին պիտի պատանդ պահենք»,- գոռաց «Հայոց մայրեր» միության նախագահ Սուսաննա Հարությունյանը։
Այս կոչից հետո մի քանի կին կրկին փորձեցին գրոհել Համլետ Հարությունյանի վրա, բայց մյուս կողմից նրան ձգող ոստիկաններին հաջողվեց պատգամավորին մտցնել ներս։ Հաջորդ հանրապետականը, որին բռնեցին ցուցարարները, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն էր։ Ցուցարարների միջից հնչեց կոչ՝ կին պատգամավորին պահել այնքան, մինչեւ նախագծի քվեարկությունն ավարտվի, սակայն պիկետավորների լիդերներից մեկը՝ «Համայնք եւ իրավունք» կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը, միջանցք բացեց Հերմինե Նաղդալյանի համար՝ նրանից խոստում պոկելով, որ ինքը նախագծին դեմ է քվեարկելու։
Ի դեպ, նման խոստում տալով փրկվեցին ՀՀԿ մի քանի անդամ եւս. օրինակ, ՀՀԿ անդամ Հովիկ Աբովյանը, տեսնելով դեպի իրեն շարժվող կանանց զորքը, պատգամավորի խոսք տվեց, որ դեմ է քվեարկելու նախագծին: «Եթե խաբեցիր` վաղը քեզ էլ կբռնենք»,- նրա ետեւից գոռացին ցուցարարները։ Սակայն երբ «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի նախագահ Սամվել Մկրտչյանը ՀՀԿ եւս մեկ անդամի պոկեց ցուցարարների ձեռքից ու մտցրեց ներս, պիկետավորների շարքերում խժդժություն սկսվեց, եւ «Հայոց մայրերի» նախագահ Սուսաննա Հարությունյանը սկսեց բղավել. «Սա (Սամվել Մկրտչյանը-Ն.Զ.) Ծառուկյանի ոչխարներից է։ Էդ ինչի՞ Հերմինե Նաղդալյանին բաց թողեցիր։ Մեր ծրագրերը ինչի՞ ես տապալում, շակալի մեկը»։ Այս «բացահայտումից» հետո Սամվել Մկրտչյանը կոչ արեց իր շարքերին` դուրս գալ ցուցարարների միջից.
«Ե՞ս եմ շակալը։ Մյասնիկյա՛ն փողոց, Կոզերնի՛ թաղամաս, բոլորդ դուրս եկեք շարքերից, տեսնեմ սրանք առանց մեզ ի՞նչ են անելու»։ Եւ չնայած նրա շարքերը մի քիչ ետ քաշվեցին, սակայն ժամանակավոր նահանջի հրամանը չկատարեցին ու մնացին դիրքերում։ Մինչ այդ, խորհրդարանի ներսից իրենց պատգամավորների մարմնամասերով անհանգիստ քարտուղարուհիները արդեն հասցրել էին հեռախոսով զգուշացնել իրենց շեֆերին, որպեսզի նրանք ԱԺ մտնեն կա՛մ գարաժից, կա՛մ Բաղրամյան մուտքից։ Իսկ ում քարտուղարուհին համապատասխան նվիրվածություն չէր ցուցաբերում, հայտնվում էր հանրապետական Արմեն Պուրտոյանի վիճակում։ Այն պահին, երբ ցուցարարները գոռում էին՝ «Բռնել բոլոր գողերին ու ներս չթողնել», ներս էր մտնում գործարար պատգամավոր Պուրտոյանը, ու ցուցարարները կոչ արեցին նրան բռնել եւ փաթեթել «Տնաքանդությունը մեղք է» պլակատի մեջ։ Սակայն Պուրտոյանի՝ համեմատաբար փոքր չափսերը նրան օգնեցին առանց պլակատի մեջ փաթեթվելու մտնել ԱԺ։
Մինչդեռ, ընդդիմադիր պատգամավորներին ցուցարարները դիմավորում էին ծափահարություններով։ Օվացիաների տակ խորհրդարան մտան Հրանտ Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Էմմա Խուդաբաշյանն ու մյուս ընդդիմադիրները։ Իսկ երբ ներս էին մտնում ՀԺԿ պատգամավորներ Վարդան Մկրտչյանն ու Էդմոնդ Ծատուրյանը, ցուցարարները, չգիտես ինչու, գոռում էին «Դեմիրճյան»։
Ինչեւէ, «Տնաքանդությունը մեղք է» եւ «Քաղաքացիական անհնազանդություն» ցուցանակներով մի քանի տասնյակ պիկետավոր երեկ ողջ օրը սպասեց խորհրդարանի դիմաց՝ քվեարկության արդյունքներն իմանալու համար, որից հետո արդեն անցնելու են քաղաքացիական անհնազանդության: «Եթե այս նախագիծն անցնի, ապա հինգշաբթի օրը մենք կառավարության դիմաց պահանջելու ենք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրաժարականը։ Դրանից բացի, գնալու ենք բոլոր այն պատգամավորների բակերը, որոնք կողմ են քվեարկել նախագծին, ու նրանց տների դիմաց ենք պիկետներ անելու։ Այս նախագծին կողմ քվեարկողները պետք է հասկանան, որ սա չեն մարսելու»,- ասաց «Սեփական իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը։
Իսկ նույն այդ ժամանակ խորհրդարանը ոչ մի կերպ չէր կարողանում հաստատել քառօրյայի օրակարգը, որպեսզի անցներ այդ նախագծի քվեարկությանը։ Ընդդիմության՝ բավականին կազմակերպված աշխատանքի շնորհիվ քառօրյայի օրակարգը հնարավոր եղավ հաստատել միայն 16.30-ին, ու չնայած քվեարկության համար անհրաժեշտ գլխաքանակը տեղում էր, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախագծի քվեարկությունը հետաձգեց մինչեւ այսօր առավոտ։ Եւ միայն աշխատանքային օրվա ավարտին խորհրդարանը սկսեց աշխատել եւ անցավ եկող տարվա բյուջեի քննարկմանը։ Այդ ժամանակ արդեն խորհրդարանում էր կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, որին էլ տեղեկացրեցինք, որ հինգշաբթի օրը ժողովրդի մի մեծ հատված պահանջելու է իր հրաժարականը։
«Ես նրանց խորհուրդ կտայի Սահմանադրությունը նայել ու տեսնել, թե իրենք իրավունք ունե՞ն կառավարության հրաժարական պահանջել»,- մեր հարցին պատասխանելով` ասաց Անդրանիկ Մարգարյանը։ Ինչ վերաբերում է պատգամավորներին պատանդ վերցնելուն ու մերկացնելուն, ինչը, կարծես, չի հակասում Սահմանադրությանը, պարզվեց, որ դա վարչապետի գործը չէ։ «Իրավապահ մարմիններ ունենք` թող նրանք մտածեն»,- պատգամավորական հնարավոր ստրիպտիզի վերաբերյալ այսպիսին է կառավարության ղեկավարի տեսակետը։
Մինչդեռ, այսօր ամեն ինչ սկսվելու է նորից։ Ցուցարարները կրկին շրջափակելու են խորհրդարանի շենքը, այս անգամ` նաեւ Բաղրամյան փողոցն ու գարաժի մուտքը, կրկին փորձելու են պատանդ վերցնել մեծամասնության պատգամավորներին, ու եթե այդ ամենից հետո «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը քվեարկությամբ անցնի, սկսելու են քաղաքացիական անհնազանդության մասսայական գործողություններ։
Հ.Գ. Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունը ցանկացած կազմակերպության կարիքը եւ ցանկությունը կարող է համարել պետական-գերակա շահ եւ վերցնել ցանկացած քաղաքացու սեփականությունը, ինչը արվեց Կենտրոնի բնակիչների հետ։
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT