Երևան
12 °C
Հանրապետության հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների շրջանում ընթացիկ գնահատում է իրականացվում հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից: Քննություններն անցկացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Գրավոր աշխատանքներին մասնակցում է 14 հազար դպրոցական. 7000 հոգի հայոց լեզու, 7000՝ հանրահաշիվ առարկաներից: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
Ընթացիկ գնահատման ժամանակ կստուգվեն դպրոցականների գիտելիքները, իսկ նրանք կծանոթանան կենտրոնացված ավարտական քննության անցկացման ձեւաչափին, ձեւաթուղթ լրացնելուն։ Մայրաքաղաքի 44 դպրոցների աշակերտներ գրավոր աշխատանքներն սկսել են դեռ նոյեմբերի 5-ից, իսկ մարզերում քննությունները կազմակերպվել են անցած երեք շաբաթների ընթացքում:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ընթացիկ գնահատման գրավոր աշխատանքները կավարտեն մոտ 10 օրից: Աշխատանքի նպատակը դպրոցի, աշակերտի, նրա ծնողի, ԳԹԿ-ի եւ, վերջապես, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համար տեղեկատվություն հավաքելն է: «Ընթացիկ գնահատման ժամանակ նույն աշակերտի գնահատականը համեմատում ենք նախորդ տարվա գնահատականի հետ, այդ աշակերտի ուսման մեջ առաջադիմության կամ հտընթացի մասին ինֆորմացիա ենք հավաքում»,- նշեց Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ ստացված արդյունքներով հետագայում ոլորտում նոր քաղաքականություն են մշակում, թեստերի մեջ թարմացումներ մտցնում:
Ընթացիկ գնահատումը, ճիշտ է, միասնական քննության նման խիստ չի անցկացվում, սակայն դպրոցի գրավոր աշխատանքի նման էլ չի լինում: Այսպես դպրոցականները կամաց-կամաց նախապատրաստվում են տարեվերջյան ավարտական կենտրոնացված քննությանը:
Ընթացիկ գնահատակա՞ն, թե՞ միասնական քննություն. նոր նախագիծ է մշակվել
Ընթացիկ գնահատման վերաբերյալ ԳԹԿ-ն նոր նախագիծ է մշակել, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է:
Նախատեսվում է կյանքի կոչել մի գաղափար, որ արտաքին ընթացիկ գնահատման արդյունքը հետագայում աշակերտները կարողանան օգտագործել նաեւ բուհի ընդունելության ժամանակ: Այսինքն՝ տարիների արդյունքում ստացված արտաքին ընթացիկ գնահատականը կարող է դիմորդն օգտագործել միասնական քննություն տալու փոխարեն, սակայն կարող է եւ չօգտագործել, եթե իրեն գնահատականը չբավարարի։ Այդ դեպքում նա միասնական քննություն կհանձնի: Ծրագիրն արդեն քննարկվել է ԿԳՄՍ նախարարությունում: Նասիբյանի խոսքով՝ եթե մյուս տարի այն չընդունվի, ապա երկու տարի հետո շրջանառության մեջ կդրվի:
ԳԹԿ փոխտնօրենը նաեւ անդրադարձավ 9-րդ դասարանի ավարտական կենտրոնացված քննություններին: Հայտնի է, որ անցյալ տարի կենտրոնացված կարգով անցկացվեց հայոց լեզու առարկայի քննությունը։ Նախատեսվում էր, որ այդկերպ անցկացվող քննությունների թիվը հետագա տարիներին պետք է ավելացվի։ Ամենայն հավանականությամբ, ընթացիկ ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի աշակերտները կենտրոնացված քննություն կհանձնեն նաեւ հանրահաշիվ առարկայից: Համապատասխան նախագիծն այժմ քննարկվում է ԿԳՄՍ նախարարությունում։ Վերջնական որոշում դեռ չկա:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր Է՝ արդյոք, որ մոտակա ժամանակներում աշակերտներն սկսեն բոլոր առարկաներից կենտրոնացված քննություն հանձնել, Նասիբյանը քիչ հավանական համարեց, առայժմ միայն հանրահաշվի հարցն է քննարկվում:
անբավարարը շատացել է, գերազանցը՝ նվազել
Թե ինչ պատկեր է ստացվել 9-րդ դասարանի ավարտական հայոց լեզվի քննությունը կենտրոնացված կարգով հանձնելուց հետո, կպատմեն վիճակագրական թվերը: Անցած տարի Հանրապետությունում քննություն են հանձնել 31.000-ից ավելի 9-րդ դասարանցիներ: Քննությունից անբավարար է ստացել 1665 հոգի, իսկ 2018 թվականին արդեն ոչ կենտրոնացված քննության մասնակիցների թիվը 29.186 է եղել, որոնցից անբավարար գնահատական ստացել է 331-ը: Այս տարի գերազանց՝ 18-20 միավոր ստացածների թիվը 700 է, իսկ նախորդ տարի՝ 4097:
Աշակերտները 2018 թ.-ին քննությունները հանձնել են իրենց դպրոցներում, 2019 թ.-ին տվյալ շրջանի բոլոր 9-րդ դասարանցիները մեկ վայրում են աշխատանքը գրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT