Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է. քրգործ է հարուցվել

ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման պայմանների, ընդերքօգտագործման նպատակով հողատարածքների իրացման օրինականությունը:

ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանքավայրի շահագործման նպատակով «Ս...» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով 2015 թ.-ից մինչև 01.03.2049 թ. գործողության ժամկետով տրամադրվել է 278,6 հա լեռնահատկացման տարածք: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականի հիման վրա 2019 թ. ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից Ստեփանավան համայնքի հողամասերի հաշվառման և գնահատման տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքում վերը նշված ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է 89,9 հա մակերեսով հողամասեր, որից 76,4 հա՝ գյուղատնտեսական նշանակության և միայն 13,5 հա՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության: 

Ընդ որում, պարզվել է, որ ՓԲԸ-ն ընդերքօգտագործման նպատակով օգտագործում է շուրջ 128 հա հողատարածք, որից միայն 77.6 հեկտարն է կազմում իր սեփականությունը: Մնացած մասով ապօրինի օգտագործվում է համայնքային (41.6 հա) և քաղաքացիների (8.74 հա) սեփականության հողամասերից: Դա այն դեպքում, երբ ընկերությունն իր սեփականությունը չհանդիսացող հողատարածքները կարող էր օգտագործել միայն սեփականատիրոջ համաձայնությամբ կամ հողատարածքի օգտագործման պայմանագրով: 

Ավելին՝ ՀՀ ընդերքի մասին և ՀՀ հողային օրենսգրքերով սահմանված պահանջներից ելնելով՝ ընկերությունը չէր կարող իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերն օգտագործել ընդերքօգտագործման նպատակով՝ առանց դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու, ինչը չի իրականացվել: Արդյունքում ընկերության կողմից համայնքային բյուջե չի վճարվել սեփականության իրավունքով իրեն պատկանող 76,4 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների՝ փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է շուրջ 299 մլն դրամ: 

Բացի այդ, ընդերքօգտագործման նպատակով օգտագործվող հողատարածքների նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխադրվելու դեպքում դրանց վարձավճարները 2016-2018 թթ. համար կարող էին կազմել մոտ 7.8 մլն դրամ, իսկ հողի հարկը՝ մոտ 2.6 մլն դրամ։ 

Ըստ հողային, տեղական ինքնակառավարման օրենսդրությունների՝ այդ ժամանակ գործող ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի պահանջների՝ համայնքների հողերի օգտագործման, հողամասերի տրամադրման, վարձավճարների և հարկերի գանձման, հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունները կրել են մարզպետները և համայնքների ղեկավարները։ 

Այսպիսով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված նյութերի ուսումնասիրությամբ առերևույթ տվյալներ են ստացվել 2015-2019 թթ. ՀՀ Լոռու մարզպետարանի և Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վերապահված՝ վերահսկողության պարտականությունը չկատարելով ՓԲԸ-ին պատկանող 76,4 հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար միջոցներ չձեռնարկելու, ընկերության կողմից ապօրինի հողօգտագործումը կանխելու, հողային օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու և դրա հետևանքով համայնքի բյուջե կադաստրային արժեքների տարբերությունը, վարձավճարները և հողի հարկերը կազմող ընդհանուր առմամբ շուրջ 309.4 մլն դրամի գումարները չվճարելու, ինչպես նաև ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողների կողմից վստահությունը չարաշահելու եղանակով համայնքին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու վերաբերյալ։ 

Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1893 դիտում

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով