Ի սկզբանե ձախողված համախմբում

Վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները վկայում են, որ ընդդիմությունը փորձում է մոբիլիզացնել ուժերը եւ ակտիվ գործողություններ սկսել իշխանությունների դեմ: Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» ակումբ է ստեղծում ու փորձում միավորել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իշխանություններից (Վազգեն Մանուկյանն, անկասկած, մարդկանց «միավորելու» մեծ ներուժ ունի՝ ժամանակին նրա ղեկավարած ԱԺՄ-ն պառակտվեց ճիշտ այնքան մասերի, որքան երեւացող դեմք կար կուսակցությունում), ՀՅԴ Բյուրոն է քաղաքական կոչեր հնչեցնում, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է հայտարարում, թե պետք է հասնել արտահերթ ընտրությունների, Միքայել Մինասյանն է ներկայացնում իշխանափոխության մարտավարությունն ու ռազմավարությունը՝ «պայքարի ուղեցույց» հիշեցնող ինչ-որ կոչեր հնչեցնելով... Կարգախոսներն էլ հայտնի են՝ «Հայրենիքը վտանգված է», «Հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել» եւ այլն (եւ սա՝ այն դեպքում, երբ վերջին երկուսուկես տասնամյակում Հայաստանը երբեւէ ժողովրդի 70 տոկոսի աջակցությունը ստացած ղեկավար չի ունեցել՝ լավագույն դեպքում կեղծիքներով-բանով մի 50-60 տոկոս են «խփել»):

Մեծ հաշվով՝ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգում սերնդափոխություն է տեղի ունեցել, իսկ ընդդիմադիր դաշտում սերնդափոխություն չկա՝ նույն դեմքերն են: Շատից-      քչից «նոր դեմքը» Միքայել Մինասյանն է, նա էլ իր քաղաքական ու ֆինանսական կարիերան կառուցել է որպես Սերժ Սարգսյանի փեսա, ու որքան էլ հիմա փորձի ներկայանալ որպես ինքնուրույն ֆիգուր, միեւնույն է՝ շարունակելու է ընկալվել որպես նրա ընտանիքի անդամ: Ճիշտ է, «հների» համեմատ նա ավելի կրեատիվ է ու փորձում է քաղաքական նոր տեխնոլոգիաներ կիրառել, բայց հասարակությանը մոլորեցնել, միեւնույն է, հազիվ թե հաջողվի: Օրինակ՝ նա հայտարարում է, թե «մերժել ներկան՝ չի նշանակում վերադարձ անցյալին»: Իսկապե՞ս: Այդ դեպքում ինչո՞ւ են «ներկան մերժում» բացառապես անցյալի կարկառուն դեմքերը՝ անձամբ կամ իրենց կողմից ֆինանսավորվող կառույցների միջոցով: Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունների դեմ «խաչակրաց արշավ» են սկսել հատկապես նրանք, ովքեր նախկինում շատ հարմարավետ ձեւով տեղավորվել էին իշխանական կաբինետներում ու հիմա երանությամբ են հիշում այն ժամանակները, երբ կամ իշխանություն էին, կամ իշխանությունների հաճախորդ: Ու հիմա ուզում են ասել, որ իրենց համա՞ր չեն անում, ուզում են ընդամենը իշխանափոխություն անել եւ մի կո՞ղմ քաշվել՝ ասպարեզը թողնելով նոր ուժերին: Թե՞ Միքայել Մինասյանի ասածների տողատակն ուրիշ է՝ «ժողովուրդ ջան, դուք այս իշխանություններին հեռացրեք՝ մնացածն իմ գործն է, ես թույլ չեմ տա, որ հները վերադառնան, ինքս կգամ»: Հետաքրքիր է՝ այս մարտավարությունը համաձայնեցրե՞լ է աներոջ հետ, թե ոչ:

Պրն Մինասյանը մեկ այլ հետաքրքիր ուղերձ էլ է հղում իր երեւակայական աջակիցներին. «Թույլ մի տուր, որ անցյալի հանդեպ քո բարկությունը զենք դարձնեն քո դեմ ներկայում»: Գեղեցիկ է հնչում, իհարկե, միայն թե՝ ժողովրդի բարկությունն «անցյալի հանդեպ» չէ, անցյալում պետության եւ հասարակության դեմ բազմաթիվ հանցագործություններ կատարած կոնկրետ անձանց հանդեպ է: Կոպիտ ասած՝ մարդիկ բարկացած էին ոչ թե այն պատճառով, որ, ասենք, զինվորները լավ չէին սնվում, այլ որովհետեւ կարո՛ղ էին լավ սնվել, եթե մի քանի պաշտոնյաներ զինվորների հաշվին միլիարդներ չդիզեին: Եվ այդպես՝ բոլոր ոլորտներում: Իսկ ընդհանուր պատասխանատուները հենց նրանք էին, ովքեր այսօր կոչ են անում «մոռանալ անցյալը» եւ իշխանությունների դեմ պայքար սկսել՝ հիմնված բացառապես ներկա իրողությունների վրա:

Այնպես որ, Հայաստանում ընդդիմադիր քաղաքական լուրջ բեւեռ վաղ թե ուշ, իհարկե, կձեւավորվի, միայն թե՝ ի՞նչ կապ ունեն դրա հետ նախկինները: Առավել եւս՝ նախկին դեմքերով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6689 դիտում

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին