Պարո՛ն Պետրոսյան, հիշո՞ւմ եք էն դրվագը, որ ասում ա՝ փիղը մտնում ա մրջյունների ռեստորան. ԱԺ նախագահը՝ Գեւորգ Պետրոսյանին

19/11/2019 schedule11:55

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրինագծով առաջարկվում է, որ մինչեւ կարգապահական տույժի կիրառումը, գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն, եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց, որ, ըստ գործող օրենքի, կարգապահական տույժ կիրառելուց առաջ գործատուն պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն, սակայն չի նշվում, թե ինչ եղանակով է պարտավոր պահանջել: Սա նշանակում է, որ պահանջը կարող է լինել նաեւ բանավոր: Ըստ Պետրոսյանի՝ շատ գործատուներ, չարաշահելով օրենքի այս բացը, շատ դեպքերում չեն պահանջում բացատրագիր եւ առանց որեւէ բացատրության աշխատանքից հեռացնում են աշխատակցին: Մինչդեռ առանց գրավոր բացատրության աշխատակցին աշխատանքից հեռացնելն արդեն համարվում է աշխատանքային օրենսդրության խախտում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը, արձագանքելով զեկույցին, հարցրեց, թե ինչպես է Գ. Պետրոսյանը պատկերացնում իրավիճակի լուծումը, եթե, օրինակ, ամիսներ շարունակ աշխատակիցն իր աշխատանքը ոչ պատշաճ կատարելու պատճառով վնասներ է հասցրել տվյալ ընկերությանը, եւ երբ ամիսներ հետո բացահայտվել է այդ արարքը: «Ընկերության տնօրենն ինչպե՞ս պետք է վարվի այդ աշխատողի հետ, եթե աշխատողը դրանից հետո այլեւս չի գալիս աշխատանքի: Այս դեպքում գործատուի շահերն ինչ կերպով է կարգավորվում այս նախագծով»,- հարցրեց Արտաշես Պետրոսյանը:

Պատասխանելով այս հարցին՝ Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ այստեղ հարցը այլ է: Նախագծի բուն նպատակն այն է, որ եթե աշխատակիցը զանցանք է կատարել, գործատուն գրավոր կերպով պահանջի բացատրագիր, որովհետեւ եթե չի պահանջում, աշխատակիցը կարող է գնալ դատարան ու ասել, որ իրենից չեն պահանջել բացատրագիր: Մնացած բոլոր հարցերն այդ նախագծի հետ կապ չունեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կարծիքով՝ բացատրությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, այս դեպքում ինչպե՞ս է կարգավորվում գործատուի շահերն այս նախագծով:

«Գործատուն կաշկանդված չէ աշխատողի բացատրությամբ»,- ի պատասխան՝ ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ աշխատակիցը կարող է ասել՝ կներեք, որ խախտում եմ արել, կարող է ասել՝ լավ եմ արել, կարող է ասել՝ չեմ արել ոչ մի խախտում: Նրա պնդմամբ՝ օրենքն ընդամենը պահանջում է, որ աշխատողը պահանջի բացատրություն: Այս նախագծի հիմքում ընկած է գրավոր պահանջ ներկայացնելու հարցը:

«Պարո՛ն Պետրոսյան, հիշո՞ւմ եք էն դրվագը, որ ասում ա՝ փիղը մտնում ա մրջյունների ռեստորան»,- կատակելով ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երբ Գեւորգ Պետրոսյանը նորից կրկնեց նախագծի բուն էությունը:

«Ի՞նչ անեմ, հարց են տալիս, պատասխանում եմ»,- եզրափակեց իր ելույթը Գեւորգ Պետրոսյանը:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2461 դիտում

Դիտարկվում է Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը. հանդիպում ԱԺ-ում

Ինչպիսի տրագեդիա, երգչուհու միլիարդատեր ընտանիքից այլևս պահանջում են հավուր պատշաճի վճարել հարկերը․ Սաֆարյան

Մխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել

Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են՝ իրականություն դարձնելու խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան

Կողես համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է 2,2 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ

Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին

Անընդունելի է. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու

Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան

Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու

Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու

Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ

Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան

Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան

Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ

«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ

Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ

Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև

Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

«Կրթվելը նորաձև է» Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել