Երևան
12 °C
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով, որ բարեկամ Կատարում Հայաստանն արդեն ունի իր դեսպանատունը, ինչը նոր որակ է հաղորդելու երկկողմ հարաբերություններին։ «Սա շատ կարևոր է և էական։ Կարևոր է մեր միջպետական հարաբերությունների համար, քանի որ այն մեկ ուրիշ՝ հարաբերությունների ավելի բարձր մակարդակ է ապահովում, և հույս ունեմ մոտ ապագայում Կատարը ևս կբացի իր դեսպանությունը Հայաստանում,-նշել է նախագահը։ - Այդպիսով, երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կխորանան, կամրապնդվեն, կընդարձակվեն, և հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալ մեր համագործակցության բոլոր ոլորտներում՝ գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության, շինարարության, գործարար կյանքի, ինչպես նաև քաղաքականության»։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության խորացմամբ․ «Հնարավորություն ունեցա այցելել Կատարի հիմնադրամ, հանդիպել հիմնադրի հետ։ Այդ հաստատությունը հոյակապ է և տպավորիչ։ Այս փոքր երկիրը գիտակցում է կրթության, մշակույթի, գիտության կարևորությունը և նայում է դեպի ապագա։ Մեզ համար սա ինչ-որ իմաստով լավ ու բարեկամ մրցակցի օրինակ է, որովհետև 21-րդ դարում մենք նույնպես մեր ներդրումը պետք է բերենք ոչ միայն մեր երկրի, այլև համաշխարհային մշակույթի, գիտության ու նոր տեխնոլոգիաների զարգացման գործում, քանի որ դա է ապագան»։
Նա նշել է, որ ներկայում աշխարհում տեղի ունեցող ցանկացած մեծ փոփոխություն բոլորի համար առաջացնում է խնդիրներ, բայց յուրաքանչյուր դժվարություն նաև հնարավորություն է այն ժողովուրդների համար, որոնք ունեն կենտրոնանալու, համախմբվելու ունակություն և առաջ շարժվելու հստակ ծրագիր։ «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի։ Աշխարհագրական տեղը, հայրենիքից հեռու լինելը չի նշանակում, որ մենք բոլորս չենք պատկանում նաև այդ հայրենիքին։ Իհարկե, դուք ապրում եք այս երկրում, ու շատ էական է, որ դուք այս երկրի լավ քաղաքացի լինեք, բայց, միևնույն ժամանակ, չմոռանաք ձեր ինքնությունը, թե ով եք, որտեղից եկել և ուր եք ուզում գնալ, ուր եք ուզում տանել ձեր երեխաներին,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։ - Ես ակնկալում եմ, որ մենք բոլորս միասին մեր ներուժը, եռանդը, փորձառությունը, գիտելիքները համախմբված ներդնենք մեր երկրի հաջողության համար՝ միաժամանակ երբեք չմոռանալով մեր ինքնությունը։ Շատ էական է, որ ցանկացած նոր ծնված հայ երեխա կրի ոչ միայն իր մայրենի լեզուն, այլև մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը։ Ճանապարհը, թե ուր ենք գնում մենք, անցնելու ենք միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ հաջողության և հաղթանակի ուրիշ ուղի չկա»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴիտարկվում է Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը. հանդիպում ԱԺ-ում
Ինչպիսի տրագեդիա, երգչուհու միլիարդատեր ընտանիքից այլևս պահանջում են հավուր պատշաճի վճարել հարկերը․ Սաֆարյան
Մխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել
Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են՝ իրականություն դարձնելու խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան
Կողես համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է 2,2 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Անընդունելի է. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու
Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան
Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու
Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու
Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին
Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ
Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան
Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան
Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել
Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ
«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ
Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ
Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները
Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև
Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան
Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
«Կրթվելը նորաձև է» Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT