Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչի:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թ. նոյեմբերի 2-ին հրազենային վիրավորմամբ Գավառի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979 թ., ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989 թ.:

ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը Նորատուս գյուղի բնակիչ Գուրգեն Հակոբյանին հրազենով սպանելուն օժանդակելու նպատակով  2019 թ. հոկտեմբերի վերջին Երևան քաղաքի բնակչից վերցրել է «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենան՝ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով: Այնուհետև՝ 2019 թ. նոյեմբերի 2-ին, նշված մեքենան՝ որպես հանցագործության միջոց, տրամադրել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին: Վերջինս Գ. Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 39,2 կմ հատվածում ապօրինի պահած և կրած ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով մեքենայի վարորդ Գուրգեն Հակոբյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի՝ ծնված 1962 թ., պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Տպել
783 դիտում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին

Կոտայքում վստահաբար ապագա կա՛. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

Ամեն հնարավորը անելու ենք, որպեսզի հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացենք. Նիկոլ Փաշինյանն՝ Աբովյանում

Վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ

Մենք պողպատյա մանդատով յուրաքանչյուրին ցույց ենք տալու իր արժանի տեղը. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Հաճնում

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է քրդամետ կուսակցության փակման պահանջը

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները (տեսանյութ)

Եթե ժողովուրդը որոշի, որ մենք հեռանանք՝ կհեռանանք. եթե որոշի, որ պետք է մնանք՝ կմնանք. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Գեղիում

Վրաստանը 15 հայ ռազմագերիների վերադարձի համար բոլոր կողմերի հետ աշխատել է 3 ամիս. Զալկալիանի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

ԵԱՀԿ նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Ոչ միայն 15 գերիներ են վերադարձել, այլև վերադարձի գործընթացը վերակենդանացել է. Փաշինյանը՝ քարտեզների փոխանցման մասին

Արագածոտնի մարզպետը հերքում է Թալինում ծեծի ենթարկվելու և միջադեպի մասին լուրերը

Բերդաշենում շչակ է գործարկվելու

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

Մխչյան համայնքում ամբողջությամբ հրդեհվել է վագոն-տնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել. լուրերը կեղծ են

15 ռազմագերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ. Մ. Գևորգյան

Տեղ գյուղի 2 բնակիչ տրակտորներով հայտնվել են ադրբեջանական տարածքում. բանակցելուց հետո վերադարձվել են. ՊՆ

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի քայլերը ողջունում է․ կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին

Վարչապետը հրապարակել է գերությունից վերադարձած զինծառայողների անունները

Ադրբեջանում գտնվող գերիներից 15-ը վերադարձան Հայաստան

Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք. Տարոն Չախոյան

Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում. Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

15 գերի է վերադառնում, նրանք ճանապարհին են. Փաշինյանը հայտարարել է Կարմիր գյուղում և լուսանկար է հրապարակել (տեսանյութ)

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. ՀԱԿ-ը Գյումրիում քարոզարշավ անցկացրեց

Հադրութի շրջանում այսօր ևս 8 աճյուն է հայտնաբերվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. Իոաննիսյան

Հրդեհ Զովունիում. այրվել է խոտածածկույթ

Ինչ ունեցվածք ունի «Հայաստան» դաշինքի ցուցակի 18-րդ համար «Անռիվա» ընկերությունների հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը

Ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի զարմիկը. shamshyan.com

Սև լճի շրջանում «թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման» մասին խոսք չի գնում. ՊՆ

ԲՀԿ պատգամավորի թեկնածուն կալանավորվեց. դատարանը բավարարեց միջնորդությունը

Վարդենիսով Հայաստանը ոչ թե ավարտվում, այլ՝ Վարդենիսով սկսվում է Հայաստանը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, խնդիրը լուծվելու է խաղաղ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում է

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին