Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբերի 21-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղուկասյանը կարևորեց ինչպես երկու պետությունների իրավապահների, այնպես էլ Հայաստանի ոստիկանության ու Եվրոպական միության միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ որպես օրինակ ներկայացնելով Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության ՆԳՆ հետ իրականացված զգալի աշխատանքները։

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հետաքրքրվեցին Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներով։

Արմեն Ղուկասյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում մշակվող զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև պարեկային շարժական ծառայության հիմնադրման և օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ կարևորելով այդ գործում ՀՀ կառավարության կողմից և Եվրոպական միության ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում նախաձեռնած փորձագիտական վերլուծությունը, նաև անդրադարձավ Լեհաստանի ՆԳՆ Շիտնոյի և Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի համագործակցությանը։

Ուրվագծելով համագործակցության հետագա ուղղությունները՝ պատվիրակության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակել աջակցությունը բարեփոխումների գործընթացին` Լեհաստանի լավագույն փորձի կիրառմամբ:

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Տպել
207 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը