Երևան
12 °C
Երեւանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Գյումրու տնակներում բնակվող կանայք արցունքն աչքերին՝ իրենց երեխաներին վաճառում են թուրքերին: Այս հայտարարությունը դեռ երեկ հարուցել է գյումրեցիների զայրույթը:
Խաչատրյանից ներկա պահին Գյումրին պահանջում է իր մատնանշած դեպքերի մասին հստակ ապացույց: Հակառակ պարագայում հենց Գյումրիում պետք է Խաչատրյանը ներողություն խնդրի բոլորից՝ մեկ ամբողջ քաղաքի անվանարկելու եւ տնակներում ապրողներին վիրավորելու, նրանց հանցագործության մեջ մեղադրելու համար: Մարինա Խաչատրյանի հայտարարությունն ուսումնասիրվում է համապատասխան կառույցների կողմից: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն արդեն հանձնարարականը տվել է:
«Նշված նյութն ուղարկվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ԺՊ-ին, հանձնարարել եմ ձեռնարկել ստուգողական օպերատիվ հետախուզական գործողություններ՝ նյութում առկա տեղեկատվության իսկությունը պարզելու կամ հերքելու ուղղությամբ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց մարզի դատախազը:
«Գյումրիում դեռ շատ տնակաբնակներ կան, սակայն որեւէ մեկն իր երեխային չի վաճառել: Մերկապարանոց սուտ է»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Նա անգիր գիտի Գյումրու բոլոր տնակների բնակիչներին ե՛ւ դեմքերով, ե՛ւ անուն-ազգանուններով: Ասում է՝ անգամ ծայրահեղ աղքատության մեջ ապրողներն ամեն ինչի պատրաստ են, որ երեխաներին կարողանան պահել, խնամել: «Գյումրին էնքան փոքր քաղաք է, որ մի ծայրում ճանճը տզզա, մյուսում կիմանան, էլ ուր մնաց թե երեխա վաճառեն, ու էդ թաքուն մնար: Հավատացած եղեք, որ ԱԱԾ-ից, ոստիկանությունից առաջ ես էդ մասին հաստատ կիմանայի: Չկա նման բան, տնակներում, ճիշտ է, կյանքը ծանր է, բայց այնտեղ հանցագործներ չեն ապրում, մայրերը Գյումրիում երեխաներ չեն վաճառում: Եթե ասել է, պետք է ապացուցել կարողանա»,- ասաց Վահան Թումասյանը:
Թե Մարինա Խաչատրյանն ինչո՞ւ արեց նման հայտարարություն, այս պահին հստակեցնել հնարավոր չէ: Նրան ուղղված մեր զանգերը մե՛կ մնում են անպատասխան, մե՛կ հեռախոսն անջատվում է առաջին զանգից:
Վահան Թումասյանը երեկվա հայտարարությունը Գյումրիին ուղղված լուրջ հարված է համարում հենց տնակների բնակիչների մասով: Արտերկրի բարեգործներն ու հովանավորները, որոնք իրենց ֆինանսական միջոցներով մշտապես հոգում են տնակներում ապրողների կարիքները, նրանց համար գնում են բնակարաններ, գյուղերում նաեւ կառուցում են գոմեր ու անհրաժեշտության դեպքում նաեւ կենդանիներ են նվիրում Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի կարիքավոր ընտանիքներին, կարող են դադարեցնել իրենց օժանդակությունը:
«Պետք չէր, էլի, իր վրա ուշադրություն հրավիրելու կամ սենսացիա անելու համար նման սուտ հորինել, կամ, ով գիտե, թե որտեղից լսած այդ ինֆորմացիան բերել ու կապել է մի ամբողջ քաղաքի հետ: Վաղը, մյուս օրը կանցնի էդ սենսացիայի պահը, մարդիկ կմոռանան, բայց ազդեցությունը մենք դեռ երկար ժամանակ ենք զգալու: Այնպես որ, լավ կանի կա՛մ ասի՝ ինչ գիտի իրականում, կա՛մ էլ նորմալ, մարդավարի, բարձրաձայն հերքի ասածները: Էս պահանջն ամբողջ Գյումրիին է»,- զրույցի ժամանակ ասաց Վահան Թումասյանը:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքացու համար լավագույն գործառույթներից է ծառայել պետությանը. պետական ծառայությունը լուրջ փորձառություն է
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը
«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT