Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 25-ի համարում
ԱԺ նախկին նախագահ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարզապես խաբել է Ռոբերտ Քոչարյանին եւ ուղղակի քցել է պետությանը` միաժամանակ խաբելով նաեւ ժողովրդին: Ու հիմա Բաղդասարյանը կարող է դատվել եւ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվել: Ըստ էության, այսպիսին էր երեկ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ասուլիսի մի հատվածի բուն իմաստը: Ինչո՞ւմն է բանը: ԿԳ նախարարությունը դիմել է դատարան: Խնդրո առարկա է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա-հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արթուր Բաղդասարյանը, որը բացել է հենց Արթուր Բաղդասարյանը` իր իշխանությունում եղած շրջանում, եւ որի կարմիր ժապավենը կտրել է Ռոբերտ Քոչարյանը:
ԿԳՆ-ն, սակայն, միայն վերջերս է պարզել, որ այդ բուհը ստեղծվել է խաբեությամբ, առանց որեւէ իրավական հիմքի: Այստեղ պտտվել են հսկայական գումարներ, որոնք հիմա պետք է դատարանը պարզի, թե ինչ են եղել: Սկսենք սկզբից. Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, ինչպես ժամանակին պաշտոնապես հայտարարվում էր, ստեղծվել է միջպետական համաձայնագրերի հիման վրա, որտեղ մեծ մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունը: Եղել է բուհի հիմնադիր ժողովը, պետությունը բուհին հսկայական շենք է հատկացրել` Զեյթունի հանրակացարանի մի մասնաշենքը, Քոչարյանը կտրել է ժապավենը, այնուհետեւ կառավարությունը բուհին մեծ քանակությամբ պետպատվեր տեղեր է հատկացրել, եւ սկսվել է բուհի գործունեությունը:
Այս տարի ակադեմիան պետք է տա իր առաջին շրջանավարտներին: Բայց ԿԳՆ-ն չգիտի, թե ավարտական ինչ վկայականներ պետք է տա նրանց: Ակադեմիայի ստեղծումից միայն 5 տարի անց ԿԳՆ-ն պարզել է, որ աշխարհի որեւէ համալսարան այս բուհում որեւէ պարտավորություն չունի եւ որեւէ ծրագիր այստեղ չի իրականացնում: Այսինքն, դրսի ոչ մի համալսարանի կողմից հաստատագրված վկայական Եվրոպական ակադեմիան իր շրջանավարտներին տալ չի կարող: Ակադեմիան հավատարմագրված չէ, հետեւաբար, մասնավոր բուհի վկայական տալ չի կարող, նրա որեւէ ծրագիր պետության կողմից հաստատված չէ, եւ հետեւաբար, պետական նմուշի վկայական էլ չի կարող տալ:
Այսինքն, ըստ ԿԳ նախարարի, խաբված են 1000-ից ավելի ուսանողներ, որոնք այս տարիների ընթացքում վճարել են, սովորել են: Բացի այս, ըստ ԿԳ նախարարի, բուհի հիմնադիր ժողովին մասնակցել են դեսպանատների եւ համալսարանների ներկայացուցիչներ: Դեսպանատները, սակայն, ԿԳՆ-ին պաշտոնապես տեղեկացրել են, որ իրենք այս բուհի հիմնադիր չեն եւ չեն մասնակցել դրա ստեղծմանը, իսկ իրենց ներկայացուցիչները պարզապես մասնակցել են որպես անձեր: Այնուհետեւ ԿԳՆ-ն սկսել է նամակներ ուղարկել այն համալսարաններին, որոնք ներկայացված են իբրեւ հիմնադիր:
«Բոլոր համալսարանները հրաժարվեցին իրենց որպես հիմնադիր ճանաչել` ասելով, թե գաղափար չունեն այդ բուհի մասին»,- երեկ ասում էր Լ. Մկրտչյանը, որը, որպես օրինակ, ընթերցեց Վիեննայի Մասնագիտական աջակցության ինստիտուտի աշխատակից Ռոյթինգերի նամակը, որը ներկայացված է իբրեւ բուհի հիմնադիր.
«Ես շատ զարմացա ձեր գրության կապակցությամբ, քանի որ ես շատ խամրած ձեւով եմ մտաբերում Վիեննայի ՄԱԻ-ում մի քանի տարի առաջ տեղի ունեցած մեր հանդիպումը: Բայց միաժամանակ շատ հստակորեն հարկ եմ համարում ձեզ ասել, որ Վիեննայի ՄԱԻ-ն միանշանակ անդամ չէ ձեր կողմից նշած ակադեմիայի, առավել եւս ես՝ որպես մասնավոր անձ: Ես, ինչպես եւ Վիեննայի ՄԱԻ-ի միջազգային բաժանմունքը, երբեւէ չենք լսել այդ ակադեմիայի մասին եւ ոչ էլ որեւէ անգամ գրություններ կամ հրավերներ ենք ստացել` մասնակցելու որեւէ ժողովի: Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ ես 2003 թ-ից ի վեր ՄԱԻ-ի աշխատակից չեմ եւ, որպես մասնավոր անձ, այդ գործերին չէի կարող որեւէ մասնակցություն ունենալ, այդ նույն պատճառով էլ ցանկություն չունեմ որեւէ կապ ունենալու: Եւ խնդրում եմ ձեզ, իմ անունն այլեւս չհիշատակել այդ կապակցությամբ, որպեսզի տպավորություն չառաջանա, թե ես, որպես ՄԱԻ-ի աշխատակից, ինչ-որ ակադեմիայի անդամ եմ դարձել կամ եղել եւ չեմ մասնակցել նիստերին եւ իմ գործատուին ոչինչ չեմ պատմել իմ այդ անդամության մասին: Սա կնշանակեր համբավի վարկաբեկում»:
Մոտավորապես նույնաբովանդակ մի նամակ է ստացվել Բորձանոյի եվրոպական ակադեմիայի տնօրենից, որը եւս պնդում է, որ իրենք հայաստանյան ակադեմիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ չեն, ինչպես նաեւ Լիոնի համալսարանից եւ այլն. մի խոսքով, կան բոլոր հիմնադիրների «հրաժարականի» նամակները:
«Մենք հիմա մտել ենք դատարան` փորձելու ակադեմիայից ստանալ այն հիմքերը, որով նրանք ձեւավորվել են: Այսպիսի աբսուրդային վիճակ ես, որպես ԿԳ նախարար` երկար տարիներ լինելով կրթության համակարգում, ուղղակի չեմ տեսել, եւ մենք հարցի լուծումը չունենք: Դիմել ենք դատարան, որպեսզի այն ակնհայտ աղավաղումները եւ չարաշահումները, որ եղել են, բացահայտվեն: Պատասխանատուները պատասխան կտան իրենց արածի համար: Կրթական հաստատություններում այսպիսի ձեռագրով աշխատելը բարոյական չէ մեր ժողովրդի հանդեպ»,- երեկ ասում էր Մկտչյանը: Մեր այն հարցին` արդյո՞ք կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել Ա. Բաղդասարյանը, պրն Մկրտչյանը պատասխանեց.
«Եթե դատարանում նյութերը պարզեն, որ այնտեղ կան քրեական հանցագործներ եւ քրեական տարրեր, մենք քրեական մասով կգնանք: Եթե կլինեն զուտ կազմակերպչական խախտումներ, դատարանին խնդրելու ենք, որպեսզի պետությանը բուհի առողջացման հնարավորություն տա, որովհետեւ այսօր դուրս է գալիս, որ այդ հիմնադրամում հիմնական հիմնադիրը եղել է պետությունը, որն այստեղ կատարել է հիմնական ծախս: Այստեղ իրականացվել են Տասիսի ծրագրեր` մի քանի միլիոն դոլար արժողությամբ, բայց դրանց ֆինանսական հաշվարկները մենք հիմա կփորձենք դատարանում ստանալ»:
Երեկ մենք զրուցեցինք նաեւ բուհի ռեկտոր, ՕԵԿ անդամ Վիկտոր Մարտիրոսյանի հետ: «Բուհը ստեղծվել է կառավարության որոշմամբ: Հիմնադրումից հետո գործընկերային հարաբերությունները ձեւավորվել են Գերմանիայի, Ավստրիայի եւ Իտալիայի կառավարությունների միջեւ կնքված միջպետական համաձայնագրերով: Իտալիայի այն ժամանակվա դեսպանը 60 հազ. եվրո է ներդրել այս ծրագրի համար, Գերմանիայինը` 40 հազ. եվրո, ԵՄ-ն 196 մլն դրամի դրամաշնորհ է հատկացրել` հիմք ընդունելով միջպետական համաձայնագրերը...»,- թվում էր պրն Մարտիրոսյանը: Ըստ նրա, այս խնդիրը լրիվ քաղաքական բնույթ է կրում: Պարոն Մարտիրոսյանի մանրամասն մեկնաբանություններին եւ գործի շարունակությանը կանդրադառնանք հետագայում:
Լուսինե Բարսեղյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT