Երևան
12 °C
«Սա ուղիղ վտանգ է փաստաբանական գաղտնիքի պահպանման ե՛ւ իրավունքին, ե՛ւ պարտականությանը, որովհետեւ օրենքը ուղիղ ասում է, որ չի կարելի փաստաբանի գրասենյակից առգրավել իրավաբանական օգնությանը վերաբերող տեղեկություններ, կրիչներ, համակարգիչներ»:
Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակում ԱԱԾ քննիչի կողմից իրականացված քննչական գործողություններին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԱԾ քննիչները փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակում նախ խուզարկություն են իրականացրել, ապա փորձել առգրավել փաստաբանի երկու համակարգիչները, ինչը փաստաբանը մեր զրույցում որակել էր աբսուրդ՝ նշելով, որ ինքը «Փաստաբանության մասին» օրենքով պաշտպանված է:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ տվյալ իրավիճակում գրասենյակից համակարգիչ են ցանկանում առգրավել՝ կապված է մի քրեական գործի հետ, որով փաստաբանն է իրավաբանական օգնություն ցույց տվել իր վստահորդին. «Այսինքն՝ փաստաբանի եւ վստահորդի կապը միայն իրավաբանական օգնությանն է վերաբերում, նրանց միջեւ ազգակցական կապ չկա: Այս դեպքում օրենքի այդ դրույթը ուղիղ խախտվում է, եւ մենք կարծում ենք, որ չի կարելի դա թույլ տալ: Հիմա փաստացի առգրավումը տեղի չի ունեցել: Քանի դեռ չի ունեցել, այդ նորմերը չեն խախտվել, բայց փորձը, որ կար, ու կարծես կանխվեց, առկա է»:
Պալատի նախագահն ընդգծեց՝ նախաքննության մարմինն ունի հանցագործության բացահայտման նպատակ, բայց դա դեռ չի նշանակում, թե պետք է օրենքով արգելված գործողություններով դրան հասնել. «Չի թույլատրվում նաեւ փաստաբանին վկա կանչել իրավաբանական օգնությանը վերաբերող հարցերով, պատկերացնում եք՝ փաստաբանը գնա իր վստահորդի մոտ, ով խոստովանի, որ ինքն է կատարել իքս արարքը, եւ ապա փաստաբանը ցուցմունք տա՝ ասելով, որ այո, իր վստահորդը խոստովանել է»:
Արա Զոհրաբյանի խոսքով՝ դա արգելված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային պայմանագրերով. «Այդ գաղտնիությունն է, որ հավասարակշռում է նախաքննության մարմնին եւ պաշտպանության կողմերին: Մեղադրանքի կողմը ունի բոլոր հզոր գործիքները. կարողանում է մարդկանց բերման ենթարկել, հեռախոսային զրույցները լսել, նամակագրությունը կարդալ, ժամանակավորապես մեկուսացնել հասարակությունից, իսկ այդ ամենի դիմաց պաշտպանության կողմը ունի միայն փաստաբան, որի միակ զենքը իր գիտելիքներն են, իր խոսքը եւ օրենսդրության իմացությունը: Եվ եթե այս պարագայում մենք փաստաբանին էլ ենք թիրախավորում, եւ հանցագործության բացահայտման պատրվակով փաստաբանական գործունեությանը վերաբերող գործիքներին ենք հարվածում, ուրեմն՝ պաշտպանության մասին չենք կարող խոսել»:
ԱԱԾ քննիչն էլ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ պնդելով միայն, որ ամեն ինչ եղել է օրինական: Մնացած հարցերով նա առաջարկեց դիմել ԱԱԾ լրատվական ծառայությանը:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT