Երևան
12 °C
Երեւանի ավագանու նոյեմբերի 26-ի նիստից առաջ «Լույս» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ ավելի վաղ արված իր հայտարարություններից մեկին, այն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամազներ է նվիրել Երեւանի քաղաքապետարանին, ինչն ամիսներ շարունակ գաղտնի է պահվել:
Նախքան լրագրողների հետ այդ մասին խոսելը, Խաժակյանը շեշտեց, որ ներկայիս կառավարությունն Ալեքսանյանին այլեւս չի ընդունում՝ որպես ՀՀԿ-ական նախկին գործարար, այլ ընդունում է՝ որպես խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյան: «Ինձ ապշեցնում է այն իրողությունը, որ այն ուժը, որը յուրաքանչյուր ստացած տեխնիկա նկարում եւ Ֆեյսբուքում էր տարածում, այժմ չի ցանկանում անդրադառնալ այն հարցին, թե այդ 2 տասնյակից ավելի մեքենաներն ումից է նվեր ստացել: Եթե նախապես հայտարարեին, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը ցանկանում է իրենց նվեր անել, ես կհասկանայի, քանի որ բաց կլիներ ու թափանցիկ, բայց եթե ամիսներ շարունակ նրանք դա պահել են, այստեղ ես խնդիր եմ տեսնում»,- ասաց Խաժակյանը:
Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Սամվել Ալեքսանյանը որեւէ նվեր չի արել, եւ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: «Եթե ապագայում պարոն Ալեքսանյանը կամ որեւէ գործարար կորոշեն օժանդակել քաղաքային տնտեսությանը կամ նվեր մատուցել, քաղաքը միայն շնորհակալ կլինի դրանից: Եթե բիզնեսը վստահում է քաղաքային իշխանությանը, եթե անհատն ուզում է իր քաղաքին նպաստ բերել իր նվիրատվությամբ, ուրեմն քաղաքը դա ընդունում է»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով՝ քաղաքը դրա փոխարեն բիզնեսին որեւէ արտոնություն չի տրամադրում:
Ըստ Հակոբ Կարապետյանի՝ շատ պարզունակ սուտ կլիներ քաղաքային իշխանության կողմից հայտարարել, թե քաղաքն իր բյուջեով է ձեռք բերել 50 աղբատար մեքենա, եւ պետք է հասկանալի լիներ, որ այնտեղ կա նվիրատվություն, որի մասին իրենք խոսել են, բայց մանրամասն չեն ասել, թե որ ընկերությունը քանի մեքենա է նվիրաբերել: Ընդ որում, խոսքը ոչ միայն աղբատար մեքենաների մասին է, այլեւ շինտեխնիկայի, ձնամաքրող տեխնիկայի եւ այլ ծառայությունների, այդ թվում՝ հանրային տարածքների բարեկարգման մասին, որը համայնքն իրականացրել է նվիրատվությունների եւ աջակցության շնորհիվ:
Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանն այլ կարծիքի էր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների համար հատկացված գումարի չափը, որը նախորդ տարիների համեմատությամբ էապես փոքր էր՝ քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնում էին, որ երկար տարիներ ՀՀ-ում տարբեր կազմակերպություններ, բանկեր եւ ընկերություններ են եղել, որոնք քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության մեջ են մտել եւ տրամադրելով որոշակի գումարներ՝ ներդրում են ունեցել տոնակատարության կազմակերպման համար:
Միեւնույն ժամանակ վստահեցնում էին, որ քաղաքապետարանն այլեւս չի կիրառելու այդ պրակտիկան, քանի որ այդ գումարները երբեք հենց այնպես չեն տրվում. միշտ ինչ-որ բանի դիմաց են: Եթե նախկինում, ըստ Հակոբ Կարապետյանի, որեւէ կազմակերպություն գումար է տրամադրել կամ միջոցառման որեւէ ծախս իր վրա է վերցրել, միեւնույն է, վաղ թե ուշ դրա փոխարեն ինչ-որ փոխհատուցում է տրվել նրան:
Հիշեցնենք նաեւ, որ ավագանու նիստից ընդամենը մի քանի ժամ առաջ էլ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր կհանձնի համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցության եւ բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար: «Խոսքն այն անհատների ու կազմակերպությունների մասին է, որոնք օգնել են քաղաքին՝ անօթեւանների համար բնակմակերեսի, քաղաքային տնտեսությանն օժանդակող տեխնիկայի ձեռքբերման եւ այլ հարցերում»,- մասնավորապես գրել էր քաղաքապետի խոսնակը: Նա նաեւ հավելել էր. «Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը միջազգային ընդունված պրակտիկա է, որը պետք է լայնորեն կիրառել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը
Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT