Երևան
12 °C
ՀՀ արդարադատության պաշտոնաթող նախարար, նախկին պատգամավոր Արտակ Զեյնալյանը, այսօր ԱԺ-ում՝ ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ միջազգային համաժողովի ժամանակ, միանալով հնչած շնորհավորանքներին, նշեց՝ կիսում է համոզմունքը, որ ՀՀ-ում Պաշտպանի ինստիտուտը կայացել է։
Զեյնալյանն ասաց, որ ՄԻՊ ինստիտուտը շատ ավելի արդյունավետ է գործում եւ իշխանությունների ուշադրությունը շեղվում է այս ինստիտուտից, երբ ակտիվ եւ արդյունավետ են գործում իրավապաշտպան կազմակերպությունները։ Նրա համոզմամբ՝ երկրում այդ կազմակերպությունների գործունեության համար պետք է պայմաններ ստեղծվեն, ինչը, անշո՛ւշտ, առանց ֆինանսավորման հնարավոր չէ իրականացնել։ Ըստ այդմ՝ Զեյնալյանը համաժողովի շրջանակներում մի քանի առաջարկներ ներկայացրեց։
Նախ նա ասաց, որ անհրաժեշտ է քաղաքական փոքրամասնությունների խմբակցություններին հնարավորություն ընձեռել ֆինանսավորել իրավապաշտպան կազմակերպություններին՝ իրականացնելու այն գործառույթները, որոնք բնորոշ են դրանց։
Նախկին նախարարն առաջարկեց ներդնել ներպետական, ազգային մշտադիտարկման մեխանիզմներ, որով, օրինակ, մարդու իրավունքների ռազմավարությունը կներկայացվի հրապարակային լսումների ժամանակ, եւ իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան հրապարակայնորեն հարցեր ուղղել գործադիրի ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, որոնք կպատասխանեն ռազմավարության այս կամ այն կետի կատարման ընթացքի վերաբերյալ։
Արտակ Զեյնալյանը չափազանց կարեւորեց արդար դատաքննության իրավունքի ապահովումը եւ այս առումով նշեց նաեւ Հայաստանում դատական իշխանության հզորությունների մեծացումը․
«ՀՀ-ում դատավորների քանակն արդյունավետ կառավարում իրականացնելու համար պակաս է անհրաժեշտից երեք անգամ։ Եթե ժողովրդավարական երկրներում ծնված վեճերը լուծելու համար 100 հազար բնակչի հաշվարկով անհրաժեշտ է 21 դատավոր, Հայաստանում նրանց թիվը շուրջ 7-ն է։ Անհրաժեշտ է ավելացնել դատավորների քանակը, դատական կառույցների թիվը, արդյունավետությունը բարձրացնել՝ ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելով։ Կարեւոր է հզորացնել նաեւ Փաստաբանների պալատի կազմում գործող Հանրային պաշտպանի ինստիտուտը, ավելացնել քննիչների, դատախազների հզորությունները»։
Մյուս առաջարկը քաղաքական փոքրամասնությունների խմբակցություններին ՍԴ դիմելու եւ օրենքները վիճարկելու հնարավորություն ընձեռելն է։ Գործող օրենսդրությամբ դա կարող է իրականացնել միայն պատգամավորների մեկ հինգերորդը, սակայն, Զեյնալյանի համոզմամբ, խմբակցությունն ինստիտուտ է եւ պետք է նման հնարավորություն ունենա։
Նա նաեւ առաջարկեց խմբակցությանը հնարավորություն տալ դիմել Վարչական դատարան՝ վիճարկելու գործադիր իշխանության մարմինների ակտերը։ Նման հնարավորություն այս պահին ունի քաղաքապետարանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT