Մեռնելն ապրելուց թանկ է. դագաղի գները տատանվում են 25 հազար դրամից 25 հազար դոլարի սահմաններում

Հայաստանում ոչ միայն ապրելն է թանկ ու ծախսատար, այլեւ մեռնելը: Երբեմն դա նաեւ աստղաբաշխական գումարների հետ է կապվում, որովհետեւ պարզվում է՝ դագաղի գինը մեր երկրում կարող է հասնել մի քանի տասնյակ հազար դոլարի: «Հայկական ժամանակ»-ի երեկվա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երեւանի սգո սրահներում կարելի է գտնել ինչպես 25 հազար դրամ, այնպես էլ 25 հազար դոլար արժողությամբ դագաղներ: Այդ բիզնեսով զբաղվողները հրաժարվեցին մանրամասնել, թե, ասենք, տարեկան քանի հատ են անհավանական գին ունեցող այդ դագաղներից վաճառում: Ընդամենն ասացին, որ թեպետ քիչ, բայց դրանց պահանջարկը կա:

Հարցին, թե ինչ տարբերություն կա նույնքան հազար դրամ եւ դոլար արժեցող այդ ապրանքների միջեւ, պատասխանեցին, որ տարբերությունը նյութի եւ ծագման երկրի միջեւ է: 25 հազար դոլար արժեցող դագաղն ադամանդակուռ չէ, ոսկով չի օծված, երկսենյականոց չէ, չունի WF, օդափոխության համակարգ ու դեպի Մասիս բացվող տեսարան: Պարզապես, ինչպես նշեցին, եվրոպական արտադրության է եւ շատ բարձրորակ փայտից:

Նկատենք, որ 25 հազար դոլարով կարելի է բնակարան գնել: Մարզերում՝ հաստատ, Երեւանում էլ՝ եթե լավ փնտրես: Մայրաքաղաքի առնվազն հանրակացարանային շենքերում կամ ոչ այնքան բարվոք պայմաններ ունեցող բնակարան ձեռք բերելու համար այդ գումարը կարող է բավարար լինել: Հայտարարությունների list.am կայքում ներկայացված առաջարկներից պարզ է դառնում, որ 25 հազար դոլարով մեկ կամ երկու սենյականոց բնակարաններ են վաճառվում քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես Շենգավիթ, Աջափնյակ, Նոր Նորք վարչական շրջաններում: Օրինակ՝ Լենինգրադյան փողոցում վերը նշված գնով առաջարկվող բնակարաններից մեկը նույնիսկ ունի երկաթե դուռ, մանրահատակ, եվրոպատուհաններ ու սալիկապատ սանհանգույց: Մակերեսը 36 քմ է, սենյակների քանակը՝ մեկ, հարկը՝ չորրորդ:

Սգո ծառայությունների գները

Միջին վիճակագրական ցանկացած ընտանիքի համար հարազատին հուղարկավորելը, «պատշաճ» հողին հանձնելը գերխնդիր է: Սգո ծառայությունների սեփականատերերը, սգո ատրիբուտներին չափազանց բարձր գներ սահմանելով, հույսը դնում են հաճախորդի հոգեբանական վիճակի վրա: Հանգուցյալի բարեկամները, երբ ոտք են դնում սգո ծառայությունների մռայլ ու թանկ աշխարհ, այնտեղ նրանց ցավակցում են ու խոստանում ամեն ինչ ամենաբարձր մակարդակով կազմակերպել:

Առաջին հայացքից թվում է, թե հանգուցյալի բարեկամները չեն սակարկի, քանի որ նրանք այդ պահին ծանր վիճակում են եւ մանրուքների վրա չեն կենտրոնանա, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Սոցիալական ծանր բեռն ուսերին՝ քաղաքացին ամեն կերպ ջանում է հնարավորինս «էժան պրծնել»:

Սկսենք հոգեհանգիստ կազմակերպելու համար նախատեսված սգո սրահի վարձակալության գներից. դրանք մեզ մոտ սկսվում են 100 հազար դրամից, կան նաեւ 150 եւ 200 հազար դրամ արժողությամբ: Հաճախ հոգեհանգիստը տանն են անցկացնում: Այդ դեպքում հանգուցյալի դին դիահերձարանից տուն հասցնելն արժե մոտ 40 հազար դրամ, նույնքան արժե գերեզմանատուն հասցնելը:

Բացի այդ, արարողությունը կարելի է կազմակերպել եկեղեցում։ Երեւանում կա երկու եկեղեցի, որտեղ թույլատրվում է հոգեհանգիստ անցկացնել ու որտեղ թույլատրվում է հանգուցյալին դագաղով գիշերը թողնել։ Դա Նորագավթի Սուրբ Գեւորգն է ու Մալաթիա-Սեբաստիայում գտնվող Սուրբ Աստվածածինն է: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կարելի է արարողություն պատվիրել, սակայն հոգեհանգստից հետո դագաղը պետք է տանել: Ինչ վերաբերում է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն, ապա այնտեղ հրաժեշտ են տալիս հիմնականում հայտնի մարդկանց կամ հերոսներին։

Ծաղկեպսակների մասին 

Եթե ծաղկեպսակի նույն ծաղիկներից տոնական փունջ հավաքվի, ապա գինը զգալիորեն ավելի ցածր կլինի։ «Ռեքվիեմ» սգո ծառայությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ծաղկեպսակների գները սկսվում են 15 հազար դրամից, ավելի գեղեցիկ ու ճոխ տեսքովը կարող է հասնել 50 հազարի եւ մի փոքր էլ ավելիի:

Սգո ծառայություններում լուսանկարը շրջանակում՝ արժե 15 հազար դրամ: Մինչդեռ սովորական ֆոտոսրահում լուսանկարը կարելի է տպել 3 հազար դրամով, իսկ շրջանակը գնել մոտ 4 հազարով:

Ինչ վերաբերում է դագաղին, գները տատանվում են մեծ միջակայքով: Օրինակ՝ «Ռեքվիեմ» սգո ծառայությունից հայտնեցին, որ սկսվում է 25 հազար դրամից՝ հասնելով 25 հազար դոլարի: 

Մոմերով ու մնացած ատրիբուտներով ձեւավորումն իրենց մոտ 10 հազար դրամից է սկսվում: «Ռեքվիեմ» սգո ծառայության աշխատակիցը կարծիք հայտնեց, որ մահացած թոշակառուների հարազատներին պետության կողմից հատկացվող 200 հազար դրամը կարող է բավարարել, որ նրանք անհրաժեշտ ծախսերը հոգան:

Գերեզմանի տեղը կարող է վճարովի դառնալ 

Տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների հաշվարկները ցույց էին տվել, որ 2020 թվականին երեւանցիներն իրենց վերջին հանգրվանի համար մայրաքաղաքի գերեզմանատներում հողակտոր չեն գտնի, իսկ նոր գերեզմանատուն կառուցելու համար միջոցներ չկան: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ տարիներ շարունակ գերեզմանոցներում հողամասերն անվճար են հատկացվել, եւ մարդիկ, հաճախ չարաշահելով, ավելի շատ տարածք են զբաղեցրել, քան անհրաժեշտ է:

2017 թվականին Երեւանում տրամադրվել է գերեզմանների տարածք 1.5 հեկտար, 2018 թվականին՝ 1.7, իսկ 2019-ին՝ 1.9 հեկտար: Իսկանդարյանը միաժամանակ նկատեց, որ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գերեզմանների տարածքը հատուկ պահպանվող հուշարձանային տարածք է եւ չի կարելի քանդել, իսկ տարեկան 1.9 հա տարածք հատկացնելն ուղղակի սարսափելի ցուցանիշ է Հայաստանի նման երկրի համար: Ըստ նրա՝ հողատարածքը վճարովի դարձնելը խնդրի միակ լուծումը կարող է լինել անընդհատ ընդլայնվող գերեզմանատների պարագայում: Այդ հարցը քննարկվում է եւ առաջարկվում անվճար գերեզմանատեղ տրամադրել ընտանիքի անդամներից միայն մեկին: 

Նա հայտնեց, որ նախատեսված է 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան բացել ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում ապրող երկու հայ ներդրողների միջոցով: «Քաղաքային իշխանությունը դրական պատասխան է տվել նրանց այս առաջարկին, մնացած հարցերը կախված են հենց իրենցից»,- ասաց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Երեւանում գոյություն ունի 21 գերեզմանատուն, որոնց կեսից ավելին արդեն ամբողջությամբ փակ են: Մայրաքաղաքում գործող այդ 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևան քաղաքում կա 90 պուրակ եւ զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14198 դիտում

Բուլղարիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ին․ վարչապետն ընդունել է նորանշանակ դեսպանին

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը

Տգետ են ու արիշ-վերիշների մեջ. Սամվել Կարապետյանը որևէ տարբերակ չունի վարչապետ լինելու. տեսանյութ

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ ՀԷՑ-ը պարզաբանել է

Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը

Հարկադրել են հաշվառվել «Մեր ձևով»-ի անդամ, 2026-ին ընտրել իրենց թեկնածուին, եթե ոչ, սպառնացել պայթեցնել տունը

Գարունը ուշանում է, եղինջով ապուրը՝ ոչ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել․ հրապարակվել է վերդիկտը

Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց անտառապետն ու անտառապահը կաշառք են ստացել. նախաքննության ավարտ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 16-ին

Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ

Երևանի 36-ամյա բնակչի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից. Ժաննա Անդրեասյան

Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկը՝ Թբիլիսիից, մյուսը՝ Կրասնոդարից. հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ

Խուդաթյանն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ՏԻՄ ոլորտներին վերաբերող հարցեր

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանման համար

1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը

Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ առանց լույսի է մնացել. Չախոյան

Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի գերագույն առաջնորդին տեղափոխող ինքնաթիռը

Ղազախստանում հրապարակվել են նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի վերջնական արդյունքները

ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ՝ փակելով երթևեկելի հատվածներ

Արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով. ամփոփվել են ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի 2025-ի աշխատանքները

Կողես բնակավայրի 2,2 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. Փաշինյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի նաև ՔՊ վարչության նիստում. Գալյան

ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի Համադան քաղաքին. հրապարակվել են կադրեր

1 տարեկան երեխան ծնողի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով հայտնվել է հիվանդանոցում. վիճակը ծայրահեղ ծանր է

Ucom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով

Խոստումներից մեկը կատարել են՝ սոցհարցումների զավոդ են դրել, ամեն օր վարկանիշ են հաշվում. Սաֆարյան

Դուբայի օդանավակայանում չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են. հրթիռային հարվածը հրդեհ է բռնկել

Խոստովանենք՝ վարչապետի կիսատ կերած խնձորն ավելի շատ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը. Չախոյան

Փետրվար ամսին ստացված տվյալներով՝ Երևանում օդի որակը լավ վիճակում է. քաղաքապետարան

Պատրաստ են Հայաստանի պետական շահը զոհաբերել, ջնջել քարտեզից, միայն թե կրկին իշխանության հասնեն. Քլոյան

Հայտնի են «Օսկար-2026»-ի մրցանակակիրները. ինչպես է անցել տարվա ամենասպասված կինոմիջոցառումը. լուսանկարներ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է բանկ

2025-ին ամբողջ Սյունիքում մոտ 5,76 մլրդ դրամի շինարարություն է կատարվել. սա խաղաղության գրավական է. Մանավազյան