Որոնք են ՀՖՖ անդամ համարվող ֆուտբոլային հանրությանը գրեթե անծանոթ կազմակերպությունները. ՀՖՖ-ն փնտրում է «ֆեյքերին»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը պատրաստվում է 1 ամսում անել այն, ինչը նախորդ մոտ 1.5 տարվա ընթացքում չի արել. պետք է զտի ՀՖՖ ժողովի անդամների կազմը: Օրերս հրապարակել է 34 անդամների անունները: Հիմնականում այս կազմն է մասնակցել 2018 թ. սեպտեմբերին կայացած ժողովին ու ընտրել ՀՖՖ նախագահին եւ գործկոմի անդամներին: Ամիսներ շարունակ աշխատում է հենց այս կազմը: Այսպես ասած՝ «ֆեյք». քվեարկությունների ժամանակ պարզապես թվաքանակ ապահովող կազմակերպությունների առկայության մասին խոսվել է մշտապես: Ինչպես գործկոմի վերջին նիստից հետո պարզ դարձավ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանի խոսքից, այդ մասին տեղյակ են եղել նաեւ ՀՖՖ-ում, սակայն Վանեցյանի հրաժարականի ժամանակ են որոշել առողջացնել կազմը:

Ֆեդերացիան գործկոմի ու նախագահի ընտրությունների համար արտահերթ ժողով է նշանակել այս տարվա դեկտեմբերի 23-ին: Մինչեւ այդ, 1 ամսում պետք է ֆիլտրի անդամներին: Օրերս հրապարակած ցուցակում կան կազմակերպություններ, որոնց անուններն անգամ հայկական ֆուտբոլի մոլի հետեւողներին կարող են անծանոթ լինել:  

Այսպես՝ ֆուտբոլային աշխարհում ու դրան վերաբերող լրահոսում հազվադեպ կարելի է լսել այնպիսի անվանումներ, ինչպիսիք են, օրինակ՝ «Դինամո 2000» ֆուտբոլային ակումբ, «Արնար» հիմնադրամ, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբ, «Էրեբունի սպորտային ակումբ», «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա», «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ», «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն», «Նիկարմ» ՖԱ ՍՊԸ, «Զվարթնոց» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ: Այս կազմակերպությունների մասին տեղեկություններ չունի նաեւ «Սփյուռ» տեղեկատվական համակարգը:

«Զվարթնոց»-ը երկրպագուների շրջանում ամենաքիչ վստահությունը վայելող անուններից է: Ցուցակում ընդգրկված «Նորացված Փյունիկ»-ն էլ կապվում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ, մինչդեռ երկրպագուները ցանկանում են, որ նոր ընտրություններից հետո ֆեդերացիայում ոչինչ չհիշեցնի նրան: Բացի այդ, ինչպես այս 2 կազմակերպությունների, այնպես «Տեխնիկական կենտրոն ակադեմիա»-ի, «Հանրապետական» մարզադաշտի, «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխության», «Էրեբունի սպորտային ակումբ»-ի, «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա»-ի, «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ»-ի՝ ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ դիմումները քվեարկությամբ հաստատվել են 2018 թ. հունիսի 30-ին տեղի ունեցած ՀՖՖ 16-րդ հերթական ժողովի ժամանակ, երբ նախագահը Ռուբեն Հայրապետյանն էր:

ՀՖՖ անդամների ցանկում որպես առանձին անդամներ նշված կազմակերպություններից մի քանիսը մտնում են ՀՖՖ ենթակառուցվածքների մեջ: Դրանցից են «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»-ն, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա»-ն, «Հանրապետական» մարզադաշտը:

Կարելի է գտնել նաեւ, օրինակ, որ ֆուտբոլային ակումբը, ըստ էության, ֆուտբոլային գործունեություն չի ծավալում: Դրանցից է «Աչաջուր»-ը: Ընթացիկ՝ 2019-20 առաջնության մեկնարկից անմիջապես առաջ այն հայտարարություն է տարածել, որ իրեն ներկայացնող «Մակարավանք» թիմը չի մասնակցի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: ՀԺ-ի հետ զրույցում ակումբի տնօրեն Արսեն Հովհաննիսյանն ասաց, որ ՀԿ-ն կա, սակայն իրենք այս պահին չեն մարզվում, թիմեր չունեն, բայց չի բացառվում, որ հաջորդ մրցաշրջանին մասնակցեն:

Ամեն դեպքում, ՀՖՖ-ի հրապարակած ցուցակում ընդգրկված 34 կազմակերպությունները դեռեւս պահպանում են կանոնադրությամբ սահմանվող բոլոր իրավունքները: Թե ինչ չափանիշներով է ՀՖՖ-ն իրականացնելու զտումը, եւ արդյոք կանոնադրությունը բավարար է դրա համար, դեռ հայտնի չէ: Չափանիշների մասին  հայտարարություն չի եղել: ՀՖՖ կայքում առկա կանոնադրության համաձայն՝ ժողովը կարող է կասեցնել որեւէ անդամի անդամությունը, եթե այն պարբերաբար եւ/կամ կոպտորեն խախտում է իր պարտականությունները: Դրա համար անհրաժեշտ է անդամների՝ ժողովին ներկա եւ քվեարկելու իրավունք ունեցողների 2/3-ի քվեն: Ժողովը կարող է որեւէ անդամի հեռացնել, եթե այն կոպտորեն եւ պարբերաբար խախտում է ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի կանոնադրությունները, կանոնակարգերը, կարգադրությունները եւ որոշումները: Անդամությունից հեռացնելու համար անհրաժեշտ է քվեարկելու իրավունք ունեցողների պատվիրակների 50%-ից ավելիի ներկայությունը: Որոշումն ընդունվում է վավեր ձայների 3/4-ի մեծամասնությամբ: Անդամը կարող է հեռանալու որոշում կայացնել նաեւ սեփական նախաձեռնությամբ՝ իր դիմումի հիման վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3447 դիտում

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել