Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 28-ի համարում
«Իշխանափոխությունը մեզ համար նպատակ չէ, այն ընդամենը միջոց է երկրի վաղվա մոդելն իրագործելու համար»,- «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամների կարծիքով, սա իրենց գործունեության առանձնահատկություններից մեկն է: Ու թեեւ իշխանափոխությունը, այս քաղաքական միավորման գնահատականով, անհրաժեշտ քայլ է ՀՀ զարգացումը ապահովելու համար, անհրաժեշտ է նաեւ, որպեսզի դրանից առաջ հանրության ներսում տեղի ունենա համաձայնություն ապագայի որոշակի մոդելի շուրջ:
Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալվել էին «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամներ Վահագն Խաչատրյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ովքեր խոսեցին իրենց անելիքների մասին, ինչպես նաեւ պատասխանեցին այս ընթացքում «Այլընտրանքի» գործունեության շուրջ հասունացած հարցերին: Ըստ «Այլընտրանքի» ներկայացուցիչների, այսօր ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ նրանց սոցիալական եւ հասարակական դիրքից, միավորում է մի բան՝ անորոշությունը երկրի ապագայի նկատմամբ, եւ ահա, քաղաքական այս միավորումը ասպարեզ է եկել՝ հասարակությանը ներկայացնելով ապագայի իր մոդելը՝ իր առաջ խնդիր դնելով այդ մոդելի շուրջ համախոհների դաշտ ձեւավորելուց հետո միայն քայլեր ձեռնարկել այդ մոդելի իրագործման համար:
Քաղաքական այս միավորման ներկայացուցիչների կարծիքով, ՀՀ-ում չի կարող կրկնվել Ուկրաինայի օրինակը, որտեղ իշխանափոխություն տեղի ունեցավ, սակայն մինչեւ օրս որոշված չեն հետագա անելիքները: ««Այլընտրանքն» իր գործունեությանը նայում է այսպես. իշխանափոխության հաջորդ օրը մտածելու բաներ չպետք է ունենանք: Չլինի այնպես, որ իշխանափոխություն անենք, հետո կտեսնենք, թե ինչ կանենք: Այս է պատճառը, որ մենք վերապահումով ենք մոտենում բոլոր այն ուժերին, որոնք այսօր, ըստ էության, հանրահայտ ճշմարտություններ ասելով՝ չեն ասում, թե իրենք ինչ են առաջարկում որպես այլընտրանք: Ի տարբերություն նրանց, մենք այսօրվա եւ երեկվա գնահատականը տալով՝ այդ գնահատականի եւ վերլուծության հիման վրա առաջարկում ենք ապագայի որոշակի մոդել»,- երեկ ասում էր Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու «Այլընտրանքը» չի միանում «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը:
Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նոր քաղաքացիական նախաձեռնությանը, որտեղ նույնպես հայտարարվում է իշխանափոխությունից առաջ անելիքները հստակեցնելու մասին, ապա երեկ «Այլընտրանքի» ներկայացուցիչները պարզաբանեցին, որ ի տարբերություն նրանց, իրենք իրենց քաղաքական գործունեության մասին հայտարարել են միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ ունեցել են պատրաստի մոդել: Հանրությանն ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկը 1988 թվականի շարժման արժեքների վրա հիմնված քաղաքական այս միավորման եւ ՀՀՇ կուսակցության հարաբերություններն են, եւ դրա մասին երեկ հնչած հարցն այսպիսին էր՝ ի՞նչն է պատճառը, որ ՀՀՇ-ն եւ «Այլընտրանքը» չմիավորվեցին:
Ըստ Վ. Խաչատրյանի, տարաձայնությունները հիմնականում տակտիկական քայլերի շուրջ են եղել: Իսկ ըստ Ն. Փաշինյանի, վերջին շրջանում ՀՀ քաղաքական դաշտում տեղի են ունեցել մեծ լղոզումներ, եւ քաղաքական ուժերը կորցրել են իրենց իդենտիֆիկացիոն առանձնահատկությունները: Եւ այս իմաստով անհրաժեշտություն է առաջացել այնպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, որը նոր հարթակի վրա կդնի 1988-ի շարժման եւ դրանից բխած մյուս արժեքները՝ դրանք լղոզումից փրկելու համար: Հաջորդ հարցը, որ պտտվում է «Այլընտրանքի» շուրջ, նախկին իշխանության հետ կապն է՝ հաշվի առնելով նախաձեռնող խմբի մեջ նախկին իշխանությունների օրոք որոշակի պաշտոններ ունեցած մարդկանց: Ի՞նչ է փոխվել, որ այն ժամանակ դուք չգիտեիք «ի՞նչ անել» հարցի պատասխանը, իսկ այսօր գիտեք:
Այս հարցին պատասխանելով՝ նախկինում Երեւանի քաղաքապետի, ՀՀ առաջին նախագահի խորհրդականի պաշտոն զբաղեցրած Վ. Խաչատրյանն ասաց. «Մարդիկ կարող են ասել՝ այդ շանսը ձեզ տվեցինք՝ չօգտագործեցիք, ես էլ կասեմ, որ ես իսկապես մեղավորություն ունեմ, չկարողացա լավ անել, բայց ես գտնում եմ, որ այդ խնդիրը մեր առջեւ կանգնած է, եւ ես այն մարդկանցից եմ, որ գնում եմ այդ հարցը լուծելու: Եւ ես խնդիրը լուծում եմ ոչ թե նրա համար, որ գամ իշխանության, ես այդ խնդիրը լուծում եմ, որպեսզի ձեզ հնարավորություն տամ իշխանություն ձեւավորելու»:
Ն. Փաշինյանի պատասխանն այդ հարցին հետեւյալն էր. «Այսօր, երբ նոր քաղաքական ուժեր են ձեւավորվում, առաջինն ասում են՝ տեսեք, մեր ձեռքերը մաքուր են, մեր գրպանները մաքուր են, մեր կենսագրությունը մաքուր է: «Այլընտրանքն» ասում է՝ մենք նոր, բայց միեւնույն ժամանակ ժառանգական քաղաքական ուժ ենք, եւ մենք ստանձնում ենք 1988-ի շարժման գաղափարների վրա իշխանության եկած քաղաքական թիմի գործունեության պատասխանատվությունը` պայմանով, որ մեզ են պատկանում նաեւ այդ իշխանության դիվիդենդները»:
Ըստ Փաշինյանի, նախկին իշխանությունների թերությունները եւ առավելությունները հասկանալու համար անհրաժեշտ է նախ դրանց գնահատման օբյեկտիվ դաշտ ձեւավորել՝ ձերբազատվելով քարոզչական բոլոր ֆետիշներից: Երեկվա ասուլիսում հնչած մտքերի արդյունքում հարց առաջացավ նաեւ, թե արդյո՞ք ՀՀ հասարակությունն այսօր պատրաստ է ընդունել այն ամենը, ինչ առաջարկում է «Այլընտրանքը», իսկ միգուցե հասարակության համար այլընտրանքը ՀՀԿ-ն կամ ԲՀԿ են: «Այլընտրանքի» ներկայացուցիչների համոզմամբ, հանրությունը նման բանի այսօր պատրաստ չէ, այն ուղղակի գտնվում է ապատիայի մեջ, քանի որ նրան երբեք համակարգված այլընտրանք չի ներկայացվել:
«Մեր քաղաքական գործունեության իմաստն էլ այդ այլընտրանքը ներկայացնելն է եւ ապացուցելը, որ ՀՀ քաղաքացիների հավաքական կամքը ազատ երկիր ունենալն է»,- երեկ հայտարարեցին «Այլընտրանքի» ներկայացուցիչները՝ մեկ նախադասությամբ ձեւակերպելով նաեւ ապագայի իրենց մոդելը՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հանրության կյանքում իր տեղն ունենա ըստ իր օբյեկտիվ ընդունակությունների:
Աննա Հակոբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT