Երևան
12 °C
Շտապօգնության, ոստիկանության, հրշեջ-փրկարարների մեքենաներին զիջելը ոչ միայն ցանկալի է, այլեւ միացված ազդանշանների դեպքում՝ պարտադիր օրենքով: Սակայն ելնելով օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաների մասնակցությամբ վթարների առատությունից՝ պարզ է, որ ոչ միշտ են վարորդները շտապում ճանապարհն ազատել օպերատիվ ծառայություն իրականացնողների համար:
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ Ճանապարհային ոստիկանությունում 2019 թ. ընթացքում հաշվառվել է օպերատիվ ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ 49 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 35-ը՝ նյութական վնասով: Նշված պատահարներից 17-ը տեղի են ունեցել շտապբուժօգնության, 24-ը՝ ոստիկանության, 5-ը՝ հրշեջ եւ մեկական՝ ՀԷՑ-ի, քննչական ծառայության եւ Հատուկ փոստի ծառայողական ավտոմոբիլների մասնակցությամբ: Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներին չզիջելն է:
«Մենք ձգտում ենք թե՛ մեր վարորդների հետ տանել բացատրական աշխատանքներ, թե՛ ամեն հարմար առիթով կամ լրագրողների միջոցով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է կոչ անում վարորդներին ուշադիր լինել եւ զիջել շտապօգնության մեքենաներին: Վտանգավոր են լինում հատկապես խաչմերուկները, քանի որ շտապօգնության վարորդներն ակնկալում են, որ ազդանշանները լսող վարորդները շտապօգնության մեքենային պիտի զիջեն նաեւ հատվող ճանապարհներից, իսկ դա ոչ միշտ է լինում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Օպերատիվ ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցները՝ շտապօգնության, փրկարար ծառայության եւ ոստիկանական մեքենաները, որոնք կահավորված են լուսային համակարգերով եւ ունեն գունագրաֆիկ երանգավորում, օպերատիվ ծառայություններ իրականացնելիս իրենց լուսային համակարգի եւ ձայնային ազդանշանները միացնելու միջոցով պետք է առավելություն ձեռք բերեն երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ:
Օրենքով ամրագրված է, որ նման ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդները նախքան, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, իրավախախտում թույլ տալը, պետք է համոզված լինեն, որ մնացած տրանսպորտային միջոցների վարորդները նկատել են եւ զիջում են իրենց:
«Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները երթեւեկության ընթացքում, եթե նկատում են կարմիր եւ կապույտ առկայծող փարոսիկները միացված վիճակում, ինչպես նաեւ գերձայնային ազդանշան արձակող տրանսպորտային միջոց, պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի զիջեն տվյալ տրանսպորտային միջոցին, ինչը ոչ միշտ է կատարվում, եւ արձանագրվում են ՃՏՊ-ներ, որոնց մասնակից են լինում օպերատիվ ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցներ: Օրենքով ամրագրված չէ, որ պետք է մշտապես ազդանշանները միացված լինեն, սակայն, երբ վարորդը ցանկանում է առավելություն ստանալ երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կարող է կիրառել այդ համակարգը: Եթե կա՛մ լույսերը, կա՛մ ձայնային ազդանշանը միացված չեն, ինտենսիվ երթեւեկության ժամանակ վարորդները կարող են եւ չնկատել: Այս երկու ազդանշանների համաժամանակյա կիրառման պարագայում է հնարավոր բոլոր կողմերից եկող վարորդներին տեղեկացնել, որ կարիք կա կարմիր լույսի առկայությամբ մուտք գործել խաչմերուկ, հարկ է, որ այն ազատեն, քանի որ, օրինակ, հիվանդ է տեղափոխվում»,- փոխանցեցին Ոստիկանությունից:
Օպերատիվ ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցներին չզիջելու վերաբերյալ ընթացիկ տարվա ընթացքում կազմվել է 5 վարչական իրավախախտման արձանագրություն:
Նշենք, որ չզիջող վարորդների նկատմամբ աշխարհում օրենքները հիմնականում բավական խիստ են: Միացյալ Թագավորությունում, օրինակ, օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաներին չզիջելու համար վարորդի տուգանքը կարող է կազմել մինչեւ 1000 ֆունտ ստեռլինգ (մոտ 600 հազար դրամ), ՀՀ-ում փրկարարներին, ոստիկաններին, շտապօգնության մեքենաներին չզիջելու համար տուգանքը 20 հազար դրամ է: Երկրներ կան, ուր շտապօգնության մեքենաների համար փողոցներն առանձին գիծ ունեն, եւ խցանման մեջ կանգնած վարորդները չեն էլ փորձում օգտվել այդ՝ գրեթե մշտապես դատարկ գծից: Եվրոպայում մեծ մասամբ վարորդները ձայնային ազդանշանները լսելուն պես դեպի փողոցի եզրերն են տանում մեքենաներն ու կայանում՝ մինչեւ օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաներն անցնեն: Սակայն ե՛ւ Անգլիայում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ վերոնշյալ եւ չնշված երկրներում օպերատիվ ծառայությանը չզիջելը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների, դառնալ մահվան պատճառ:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ
Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված
Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը
ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ
Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ
Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ
Վարչապետը նոր նշանակում է արել
Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել
Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է
«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել
Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը
Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ
Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը
Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային
Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է
Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին
ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը
ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն
ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի
Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել
Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել
Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան
Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է
Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին
Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ
ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել
Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ
Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT