Ինչ է Մխիթարյանն արել 20 րոպե խաղալով. նրա վիճակագրությունը վնասվածքից հետո առաջին խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո իր առաջին խաղում մոտ 20 րոպե անցկացրեց խաղադաշտում: Երեկ՝ նոյեմբերի 28-ին՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Իստամբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղում, խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին: Փոխարինեց Էդին Ջեկոյին:

Ըստ whoscored հեղինակավոր կայքի՝ խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածում նա 97 փոխանցում է կատարել: Ստացել է 6.34 գնահատականը:

Մխիթարյանն աճուկային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում: Բաց է թողել ինչպես ՀՀ ազգային հավաքականի, այնպես էլ «Ռոմայի» մի շարք հանդիպումներ: Սա նրա համար ոչ միայն վնասվածքից հետո առաջին խաղն էր, այլեւ Եվրոպա լիգայում առաջին ելույթն էր՝ որպես հռոմեական թիմի խաղացող: «Բաշակշեհիրի» դեմ առաջին տուր խաղին նա հայտավորված է եղել, սակայն խաղադաշտ դուրս չի եկել:

Ինչ վերաբերում է երեկվա խաղին, ապա «գայլերը» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ: Այդ արդյունքից հետո միավորների քանակը հասցրին 8-ի ու զբաղեցնում են J խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: Նույնքան միավոր ունեցող Մյունխենգլադբախի «Բորուսիան» նրանց գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով ու առաջինն է: «Բաշակշեհիրը» 7 միավորով 3-րդն է ու դեռ պահպանում է հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունները: Խմբային փուլը հաղթահարելու հույսերը կորցրել է «Վոլֆսբերգերը»: Խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ 4 միավորով վերջին՝ 4-րդ տեղում է:

«Ռոմայի» հաջորդ խաղը նախատեսված է դեկտեմբերի 1-ին: Ա Սերիայի 14-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելու է «Վերոնային»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6885 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին