Լավ է էս փոշին շնչեն, քան թե դասարաններում սառած կանգնեն․ ֆոտոռեպորտաժ՝ Գեղամասարի կիսավեր դպրոցից

Գեղամասար համայնքի միջնակարգ դպրոցի շենքի ներսում շրջելիս կարող է թվալ, թե այն լքված է ու չի շահագործվում։ Բայց դասասենյակներում նավթի վառարաններն են ծխում, միացված են էլեկտրական տաքացուցիչները, եւ այստեղ դաս է անցկացվում։ Ֆիզկուլտուրայի ցրտաշունչ դահլիճում էլ աշակերտները ֆուտբոլ են խաղում՝ հատակից բարձրացող փոշու մեջ ոչ անմիջապես նշմարվելով։

«Վիճակն էս ձեւի ցավալի է։ Ինչ որ մենք կարողացել ենք, ինչ-որ չափով վերանորոգել ենք։ Մնացածը սարեր են խոստացել, ուղղակի դրանք միայն խոստումներ են եղել։ Աղջիկների ֆուտբոլի թիմ ունենք, մարզում երկու անգամ առաջին տեղ ենք գրավել։ Ուղղակի եթե հնարավորություն լինի մեր դահլիճը վերանորոգելու, կտանք եռակի, քառակի լավ արդյունքներ»,- ասաց Գեղարքունիքի մարզում գտնվող դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ներսես Սահակյանը։

Կիսավեր այս դահլիճում ջեռուցում չկա, հատակի փայտերը մաշված ու անհարթ են, եւ հաճախ է պատահում, որ մարզվող աշակերտներն ընկնեն ու վնասվեն։ «Ես օրինակ եմ ծառայում»,- կատակում է ուսուցիչն ու շարունակում․ «Ինքս անձամբ մի քանի անգամ ընկել եմ, երեխեքն են ընկնում, ձեռքն ու ոտքը վնասում։ Շատ անտանելի վիճակ է, էսպես հնարավոր չէ»։

Ջերմաստիճանն, ըստ նրա, ֆիզկուլտի դահլիճում, կարելի է ասել «մինուսին հավասար է», բայց մարզումների ժամանակ աշակերտները տաքանում են։ «Դասարանում փոխվում են ու գալիս»,- մանրամասնում է նա։ Հարցին, թե կարծում է այս պայմաններում մարզումնե՞րն են առողջությանն ավելի շատ օգուտ տալիս, թե շնչած փոշին՝ վնաս, ուսուցիչը պատասխանեց․ «Եթե էդպես հաշվի առնենք, կարող է ընդհանրապես չշնչենք։ Երեւանում մաքո՞ւր օդ են շնչում։ Իհարկե չէ։ Լավ է էս փոշին շնչեն, քան թե դասարաններում սառած կանգնեն»։  

Գեղամասարի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1988 թվականին, շահագործման հանձնվել՝ 1989-ին։ Դպրոցում 212 աշակերտ է սովորում։ Ֆիզիկայի ուսուցիչ Դավիթ Շահնազարյանը պատմեց, որ դպրոցն այս վիճակում է հայտնվել հարթ տանիքի պատճառով, քանի որ անձրեւաջրերը շարունակ լցվել են ներս։  Տարբեր տարիների ընթացքում տանիքի մեծ մասը նորացվել է եւ թիթեղյա ծածկ է կառուցվել։ «Մնացել է մի փոքր մաս, որը կառուցվելուց հետո կվերանան անձրեւաջրերը, եւ կարծում եմ պայմանները ավելի բարվոք կդառնան»,- ասաց նա։ «Փրկենք երեխաներին» հիմնադրամի աջակցությամբ նաեւ դասենյակների մի մասում վերանորգման աշխատանքներ են կատարվել,  եվրոդռներ ու պատուհաններ տեղադրվել։ Մեր զրուցակից ուսուցիչը չի կարծում, թե շենքի այս տխուր վիճակը շատ է անդրադառնում աշակերտների սովորելու ցանկության վրա․ «Իհարկե դա էլ իր ազդեցությունն ունի, բայց չեմ կարծում, որ մեծապես դրանով է պայմանավորված, ի վերջո մենք ունենք աշակերտներ, որոնք ստանում են բարձրագույն կրթություն, որոնք ուսման նկատմամբ իրենց հակումն ու աշխատասիրությունը չեն կորցնում, օլիմպիադաների են մասնակցում, տեղեր են գրավում, բուհեր են ընդունվում, անվճար սովորում են»։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7897 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը