Գործ կա՝ վաճառողուհու, դերձակի, սեքսապաթոլոգի, դեղագետի, գորգագործի, զինվորականի... ներկայացվել են 100-ավոր աշխատատեղեր

Նոյեմբերի 27-ին Երևանում կայացած Աշխատանքի տոնավաճառին մասնակցած  գործատուները փնտրում են աշխատակիցներ տարբեր հաստիքների համար. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը հրապարակել է այս պահին առկա թափուր աշխատատեղերի ցանկը:

Այս տվյալները հրապարակված  են գործակալության ֆեյսբուքյան էջում. այստեղ նշված է, թե քանի աշխատող է պահանջվում և ինչ հաստիքների համար: Անհրաժեշտ են տասնյակ հսկիչ-վաճառողուհիներ, դերձակներ, վարորդներ, առաքիչներ, զանգերի կենտրոնների աշխատակիցներ, մաքրուհիներ, սպասուհիներ, օպերատորներ, մեխանիկներ, հաշվապահներ, պահեստի բանվորներ, խորհրդատուներ, կազմակերպիչներ, մենեջերներ: Ավելի քիչ է պահանջարկը ՏՏ ոլորտի աշխատակիցների, ինժեներների ու դեղագործների, շուկայի զարգացման մասնագետների, ապակեգործների, խաղավարների, մատուցողների: Նշվում է նաև, որ կա 300 պայմանագրային զինծառայողի պահանջարկ N զորամասում: Ստորև ներկայացնում ենք առկա աշխատատեղերի ցանկը.

«Սիթի» ՍՊԸ-ում կա 200 թափուր հաստիք՝ հսկիչ-վաճառողուհու, հավաքարարի, գանձապահի, անվտանգության աշխատակցի:

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում էլ առկա է 130 թափուր աշխատատեղ: Սպասում են գանձապահի, մաքրուհու, պահեստի բանվորի, խորհրդատու-վաճառողի, փաթեթավորողի, զանգերի կենտրոնի օպերատորի, ավտոկայանատեղիի հսկիչի:

«Վեոլա Ջուր» ՓԲԸ-ն փնտրում է գլխավոր հաշվապահի տեղակալի, աշխատավարձի հաշվառման հաշվապահի, դրամական միջոցների և գործընկերների հաշվառման հաշվապահի, մասնագետ-տեսուչի, մեխանիզատորի, եռակցողի, շրջիկ փականագործի, ջրահեռացման բաժնի բանվորի, ջրաչափերի տեղադրման և վերանորոգման ծառայության փականագործի՝ Երևանում, ավագ լաբորանտի՝ Մեղրիում, քիմիկոսի՝ Շիրակում, ՔՄԿ քլորի օպերատոր-փականագործ բանվորի՝ Լոռիում, պոմպի և քլորի օպերատորների՝ Սիսիանում, Գորիսում և Շիրակում, ջրամատակարարման բանվորի՝ Եղվարդում, ջրահեռացման բանվորի, ՕԿՋ ավագ օպերատորի՝ Ուշիում, կոյուղագործի, ամբարձիչ բեռնատարի վարորդի, բանվորի, վարորդի:

Holiday Inn Yerevan Republic Square Hotel-ում 55 թափուր հաստիք կա. փնտրում են վճարումների հաշվարկ սպասարկող, հաշիվների դեբիտորական պարտականություններն իրականացնող, ծախսերի վերահսկող մասնագետի, IT ոլորտի մենեջերի, վաճառքի մենեջերի, միջոցառումներ համակարգողի, ամրագրման գործակալների, ինժեներական ղեկավարի, տեխնիկների, ռեստորանի ղեկավարի, բանկետներ կազմակերպող ղեկավարի, մատուցողների, բարմենների, խոհարարների, տնտեսվարի, ընդունարանի աշխատողի, դռնապանների, հեռախոսային օպերատորի, լվացքատան աշխատողների, դերձակի, ֆիթնես կենտրոնի ղեկավարի և աշխատակիցների, հավաքարարների:

«Ֆասթ կրեդիտ կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում կա 21 թափուր աշխատատեղ. փնտրվում են կրտսեր իրավաբաններ, մաքրուհիներ, գանձապահներ, Net Developer-ներ, UI/UX designer,  ոսկերիչ գնահատողի օգնականներ:

«Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում առկա է 7 թափուր աշխատատեղ. պահանջվում է էլեկտրամեխանիկ, փականագործ, էլեկտրագազաեռակցող, ճակատային բեռնիչի մեխանիզատոր, էլեկտրափականագործ:

N զորամասում կա 300 պայմանագրային զինծառայողի պահանջարկ:

«Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ում կա 2 հղկողի կարիք:

«Վիվառո գրուպ»-ը փնտրում է 4 խաղավարի:

«Վալենսիա» ՀԾ-ում պահանջվում է գանձապահ, մաքրուհի, մատուցող, ավագ խոհարար, բանվոր:

«Լյուքս տեքստիլ»-ում պահանջվում է 7 կարող և ձևավորող:

«Օվալ պլաստիկ»-ը փնտրում է 12 բանվորի և հավաքարարի:

«Արտիգա» ՍՊԸ-ին անհրաժեշտ է 5 շուշաթղթող և կահույքագործ:

Էդիկ Մարգարյան ԱՁ-ն փնտրում է դաստիարակ-խմբավարի և խոհարարի:

«Նոր արև» ՍՊԸ-ն փնտրում է կարող բանվորուհու, եզրակար անողի և ասեղնագործ մեքենայի մասնագետի:

«Արկոլադ» ՓԲԸ-ն փնտրում է արտադրամասի 2 աշխատակցի:

«Մարինե Խուբլարյան» ԱՁ-ն փնտրում է հրուշակագործի:

«Դան դեսերտ» ՀՁ-ն փնտրում է արտադրամասի աշխատակցի, հրուշակագործի և մաքրուհու:

«Մարիա քեյք»-ն ունի հրուշակագործի 15 թափուր հաստիք:

«Աշոտ Ավետյան» ԱՁ-ն փնտրում է վաճառքի մենեջերի, հաշվետարի և բանվորների:

«Ավաս» ՍՊԸ-ն ունի վաճառքի մենեջերի, հաշվետարի և արտադրամասի աշխատակիցների թափուր հաստիքներ:

«Խաչատուր Հակոբյան» ԱՁ-ն ունի 12 թափուր աշխատատեղ՝ դերձակի, համակարգչային օպերատորի, ծրագրավորողի, կոշիկի ձևարարի, կոշիկի երեսամաս կարողի:

«Շաբեր» գործիքաշինական գործարանը փնտրում է մենեջերի ֆրեզերագործի, խառատի և հղկողի:

«Արշանդ» ՍՊԸ-ն փնտրում է ղեկավարի օգնականի, պահեստապետի, մեխանիկի և տեխնոլոգի:

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն փնտրում է շուկայի զարգացման պատասխանատուի, հաշվետարի, վարորդ առաքիչի և բանվորի:

«Գապէքս» ընկերությունը փնտրում է զոդողի, ինժեներ-ճարտարագետի, ապակեգործի, դիզայների, ալյումինե դուռ-պատուհանի վարպետի:

«Մայ հաուզ» ՓԲԸ-ն փնտրում է 8 աշխատակցի՝ գանձապահի, դիզայների, վաճառող-խորհրդատուի հաստիքների համար:

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն 6 աշխատակցի կարիք ունի՝ գանձապահի, հոսքագծի մատուցող և հավաքարարի հաստիքների համար:

«Յունիվերսալ Պրոջեքթս» ՍՊԸ-ն 4 աշխատակցի կարիք ունի՝ մարքեթոլոգի, առաքիչի օգնականի, վաճառողի:

«Շտիգեն» ՍՊԸ-ն ունի արևային մարտկողներ տեղադրող և վաճառող 5 աշխատակցի կարիք:

«Էլմարկետ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է 3 գանձապահ:

«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն փնտրում է ղեկավարի օգնականի, մեխանիկի, մեխանիկի օգնականի, մաքրուհու:

«Ալմատուրիմզ» ՍՊԸ-ն գրասենյակի վիզայի բաժնի աշխատակցի կարիք ունի:

«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է օպերատոր-վաճառքի խորհրդատուի, ադմինիստրատիվ օգնականի, հեռախոսակապի կենտրոնի օպերատորի:

ԿԳՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածքային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում առկա են ռուսաց լեզվի և պատմության ուսուցիչների թափուր հաստիքներ:

«Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում պահանջվում է լոգոպեդ, սոցիալական  մանկավարժ և հոգեբան:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում փնտրում են տեխնիկական սպասարկման մասնագետի:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում առկա են Երևանում ուսուցող-մարզչի, ՏՏ ոլորտի մենեջերի, տեխնիկական աջակցման մասնագետի, ֆիլմերի ստեղծման դասընթացավարի, ՏՏ ոլորտի որակի հսկիչի թափուր հաստիքներ:

«Հերմիտաժ» էքսկյուզիվ օծանելիքի և կոսմետիկայի ցանցում կա 6 թափուր աշխատատեղ՝ վաճառող խորհրդատուի, գրասենյակի մենեջերի և մարքետոլոգի:

«Ջեյ թի այ Արմենիա» ՓԲԸ-ն փնտրում է ադմինիստրատիվ հարցերի համակարգողի, առևտրային պայմանագրերի համակագողի:

«Մեյջորել Արմենիան» փնտրում է հաճախորդների սպասարկման 10 մասնագետի՝ գերմաներենի և ֆրանսերենի իմացությամբ:

«Արմադա»-ն ևս 10 աշխատակից է փնտրում զանգերի կենտրոնում աշխատելու համար:

«Վարկս էյեմ»-ն ունի 27 աշխատակցի՝ կոնտակտային կենտրոնի մասնագետների և հաճախորդների սպասարկման մասնագետների կարիք:

«Բրենդ լիդեր» ՀՁ-ն 14 թափուր աշխատատեղ ունի՝ հացթուխի, խմորհունցի, հրուշակագործի, վարորդի, առաքիչի, օպերատորի, պահեստի բանվորի, մենեջերի, հսկիչ-վաճառողի, գանձապահի:

«Ռեդիսոն բլու հեթոլ Երևան»-ը փնտրում է 5 մաքրուհու և սպասուհու:

«Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ին անհրաժեշտ է 6 կարող, տեխնոլոգ, արդուկող:

«Մեդբալանս» ՍՊԸ-ն փնտրում է ատամնաբույժի, բուժքրոջ, մենեջերի, գինեկոլոգի, սեքսապաթոլոգի:

«Լևոն և Լամարա»-ն փնտրում է 6 աշխատակցի՝ դեղագործների և դեղագետների:

«Տոնուս-Լես» ՍՊԸ-ն փնտրում է 7 աշխատակցի՝ պիտակավորողների, դեղագետների, բժշկական ներկայացուցչի:

«Հույս տելեուերզ սիրիզ» ՍՊԸ-ում կա կարողի 30 թափուր հաստիք:

«Վեոն Արմենիա»-ն փնտրում է կորպորատիվ վաճառքի ավագ մասնագետի, վաճառքի և սպասարկման մասնագետի, ԻՏ ծառայությունների կառավարման մասնագետի, ԻՏ սարքավորումների հաշվառման մասնագետի, նպատակային մարքեթինգի վերլուծաբանի, մարքետինգային վերլուծության փորձագետի:

«Մետալ Գրուպ» ՍՊԸ-ն ունի 23 թափուր հաստիք. փնտրվում է հաշվապահ, հաշվետար օպերատոր, լոգիստ-ինժեներ, ինժեներ-մեխանիկ, հաստոցի կարգաբերող օպերատոր, խառատ, եռակցող, ավտոկռունկավար, փականագործ, բեռնատարի վարորդ, ավտոաշտարակի վարորդ, բանվոր:

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում կա 9 թափուր հաստիք՝ մեխանիկի, ինժեներ-տեխնոլոգի, հավաքարարի, բանվորի:

«Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցաների գործարան» ՓԲԸ-ում առկա է 15 թափուր հաստիք՝ ամրանագործի, բետոնագործի, բանվորի:

«Բակլաչոֆֆ քոլեքշն» ՍՊԸ-ում կա 12 թափուր հաստիք՝ գրասենյակի մենեջերի, դիզայների, հեռախոսավարուհու, հաշվետարի, մենեջերի, գանձապահի, խոհարարի, հյուրընկալի, մատուցողի, բարմենի, հանդերձապահի:

«Մեգերյան կարպետ»-ում կա գորգագործի 10 թափուր աշխատատեղ:

«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» ՀՄԴ-ում կան գիտաշխատողների, լաբորանտների և տեխնիկի թափուր աշխատատեղեր:

«Էքստերիեր գրուպ»-ն ունի 14 թափուր հաստիք՝ վաճառող խորհրդատուի, մաքրուհու, մենեջերի, հաշվապահի, գանձապահի, գովազդի բաժնի աշխատակցի, ՄՌ բաժնի աշխատակցի, ներմուծման բաժնի աշխատակցի, շուկայի զարգացման պատասխանատուի, ներքին վերահսկիչի, վարորդ առաքիչի:

«Իմեքս գրուպ» ՍՊԸ-ն փնտրում է առևտրային դիրքի կառավարչի, արտաքին գովազդի մասնագետի, դիզայների, շինարարական աշխատանքների ղեկավարի, արտադրության հերթափոխի պետի, կահույքի արտադրամասի պետի, սպասարկող մենեջերի, ցանցային ադմինիստրտորի, ծրագրավորողի:

«Բի-դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն ունի 7 աշխատակցի կարիք՝ հաշվապահի, աուդիտի օգնականի, հանրային հատվածի ներքին աուդիտորի, աուդիտի բաժնի հարկային գծով օգնականի:

«Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ն ունի ևս 5 աշխատակցի կարիք՝ բավորի, առաքիչի օգնականի, քիմիկ մանրէաբանի, ինժեների:

«Բրեվիս ԱՅ Փի Էս Սի» քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ն ունի 17 աշխատակցի կարիք. փնտրում է հարցազրուցավարի, տվյալների հավաքման կոորդինատորի, ֆինանսական աստիստենտի, թարգմանչի:

«Ալեքսանդր» հոթելը պատրաստ է աշխատանքի ընդունել 8 մարդու՝ ադմինիստրատորի, խոհարարի օգնականի, սպասուհու և հրուշակագործի հաստիքների համար:

«Վեբէքս թեքնոլոջիս» ՍՊԸ-ում առկա է 8 թափուր աշխատատեղ՝ վեբ-դիզայների, վեբ-ծրագրավորողի, անդրոիդ ծրագրավորողի:

«Այ նեթ»-ը փնտրում է տեսուչի, ակտիվ վաճառքի մասնագետի, ելքային զանգերով վաճառքի մասնագետի, ինժեների, հասարակայնության հետ կապերի մասնագետի, կորպորատիվ վաճառքի մասնագետի:

«Երևանի հաշվապահական հաշվառման գրասենյակում կա 10 թափուր աշխատատեղ. փնտրվում են հաշվետարներ և հաշվապահներ:

«Նոր Փրոջեքթս»-ն ունի 15 թափուր աշխատատեղ. անհրաժեշտ է կահույքագործներ, զոդողներ և կահույքի փաթեթավորողներ:

«Աթենք» ՍՊԸ-ում կա 15 թաքուր աշխատատեղ՝ գրաֆիկ դիզայների, ՄՌԿ գործավարի, հաշվապահի, ներմուծման մասնագետի, մսամթերքի տեխնոլոգի, արտադրամասի աշխատակցի, սառնարանների մասնագետի, մեխանիկի, առաքիչի, ֆիրմային խանութի վաճառողի, անվտանգության աշխատակցի:  

«Դեկորա» գրուպն ունի 14 թափուր աշխատատեղ՝ ներմուծման մենեջերի, կահույքի դիզայների, գույքագրողի, գանձապահի, առաքման օպերատորի, ինժեներ կարգավորողի, սերվիս ինժեների, վաճառքի խորհդատուի, հաշվապահի, կահույքագործի, բանվորի, առաքիչի, մաքրուհու:

«Վարբո Մեդիան» ՍՊԸ-ն ունի 26 թափուր աշխատատեղ` գլխավոր հաշվապահ, վաճառող խոհարար, մատուցող, մաքրուհի, բանվոր:

«Վանց գրուպ»-ն ունի 15 թափուր աշխատատեղ՝ հրուշակագործի, ապրանքների պիտակավորողի, շուկայի զարգացման պատասխանատուի:

«Սաստեքս» ընկերությունն ունի 22 թափուր աշխատատեղ՝ կարողի, պահեստի բանվորի, պահեստապետի:

«Ոսկե Ագա» ՍՊԸ-ն ունի 28 թափուր աշխատատեղ՝ օպերատորի, հսկիչ վաճառողի, մենեջերի:

«Ռեսո» ԱՓԲԸ-ն ունի 30  թափուր աշխատատեղ՝ մենեջերի, վաճառքի մասնագետի և ապահովագրական գործակալի:

Այս տեղեկատվությունն իր պաշտոնական էջում է տեղադրել նաև նախարար Զարուհի Բաթոյանը՝ կցելով նախարարության զբաղվածության հարցերով պատասխանատուների հեռախոսահամարների ցանկը: «Այլ մանրամասների համար կարող եք դիմել Ձեր բնակության վայրն սպասարկող Զբաղվածության տարածքային կենտրոն: Կենտրոնների հասցեներին և կոնտակտային տվյալներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://employment.am/am/feedback.html»,- նշել է նախարարը:

 

Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4220 դիտում

ԿԸՀ-ն իրազեկում է տարածել Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրությունների մասնակիցների անձնագրերի մասին

Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ

Ուկրաինային է հանձնվել 909 զինծառայողի մարմին

Գնացեք, ասեք՝ էս զանգերը անջատեն, կարո՞ղ է մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան. Ղուկասյան. տեսանյութ

Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է

Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան

Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ

Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ

Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ

Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր

Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա

Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ

Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել

Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար

Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ

Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին

ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ

Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան

ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան

AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին

«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո

Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան

Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին

Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին

Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ

34-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառերն ու հայտնվել կանաչ գոտում

Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել. տեսանյութ

Աբովյանի պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Գյումրիում թեկնածուներից մեկը թուրքերենով փող է աշխատում, մյուսը՝ Թուրքիայում կացության քարտ ունի. Չախոյան

Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին