Երևան
12 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Ըստ առաջադրված մեղադրանքների՝ Արտակ Հովհաննիսյանը, 2018 թվականի փետրվարի 23-ից զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու նպատակով քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալից պահանջել և ընկերոջ օժանդակությամբ ստացել է խոշոր չափերով՝ 725.740 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև շահադիտական դրդումներով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ Ա. Հովհաննիսյանի հանձնարարությամբ ՔԿՀ ծառայողները կաշառք տված դատապարտյալի և նրա «հովանավորյալների» խցերի դռները չեն փակել, միջոցներ չեն ձեռնարկվել նրանց մոտ ապօրինի պահվող բջջային հեռախոսներն ու արգելված այլ իրերն առգրավելու ուղղությամբ, իսկ առանձին դեպքերում խցերում կատարված խուզարկությունները կրել են ձևական բնույթ:
Բացի այդ՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Արտյոմ Ասրյանը, նույն ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալից ստացած կաշառքի դիմաց նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին: Ընդ որում, կաշառքի գումարի մի մասը ՔԿՀ աշխատակցին է փոխանցվել էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով:
Պարզվել է նաև, որ Արտյոմ Ասրյանը, ընդունելով նույն դատապարտյալի կողմից 100 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը՝ նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի և հանձնել դատապարտյալին:
Բացի այդ՝ Արտյոմ Ասրյանը տևական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ տեղյակ լինելով, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը ներքին կանոնակարգի խախտմամբ ձեռք է բերել և իր մոտ պահել արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս և հեռախոսաքարտ, որևէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալի մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու, վերցնելու և վերադասին զեկուցելու ուղղությամբ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Արտյոմ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Հովհաննիսյանի և Ա. Ասրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել
Ինչու են քաղաքացիները զեղծարարության զnh դառնում․ IDBank-ի մեկնաբանությունը
Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել. խափանման միջոցը հայտնի է
Արծվաբերդ գյուղում այրվել է «Զիլ» բեռնատար և խոտածածկույթ
ԿԸՀ-ն իրազեկում է տարածել Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրությունների մասնակիցների անձնագրերի մասին
Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ
Ուկրաինային է հանձնվել 909 զինծառայողի մարմին
Գնացեք, ասեք՝ էս զանգերը անջատեն, կարո՞ղ է մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան. Ղուկասյան. տեսանյութ
Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան
Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ
Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ
Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ
Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր
Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա
Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ
Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել
Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար
Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ
Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը
Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին
ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ
Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան
ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան
AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին
«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները
ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո
Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան
Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին
Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին
Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT