Բուհից ոչ ոք դուրս չի մնա, իսկ նոյեմբերի բացակաները հաշիվ չեն. կայացավ Գեղամ Գեւորգյանի եւ ուսանողների հետ հանդիպումը

Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում այսօր կայացավ ուսանողների եւ դասախոսների սպասված հանդիպումը բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ:

Հանդիպման պատճառը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դառնալու հեռանկարի վերաբերյալ ուսանողների եւ դասախոսների մտահոգությունն է, մասնակիցները՝ հայ բանասիրության, պատմության եւ այլ ֆակուլտետներից ուսանողներ, դասախոսական կազմից ներկայացուցիչներ:

Գեղամ Գեւորգյանն իր խոսքը հետեւյալ նախադասությամբ սկսեց. «Այս հանդիպումով վերջնական ոչ մի որոշում չի կայացվելու, ես պարզապես պատասխանելու եմ ներկաներին հուզող հարցերին»:

Մասնակիցներին հուզող հարցերը նույնն էին, հնչած որոշ պատասխաններ՝ եւս: Ինչպես նշեց ռեկտորի պաշտոնակատարը, ներկաները չպետք է զարմանան. իրեն 7 անգամ նույնը հարցնելով՝ 7 անգամն էլ նույն պատասխանն են ստանալու:

եթե Գեւորգյանն ուսումնական ծրագրերի ղեկավար լիներ

ԵՊՀ աշխատակից, ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը հարցրեց, թե արդյոք հնարավոր է, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության» օրենքի նախագծի հաստատումից հետո ԵՊՀ-ում նորմ սահմանվի, որ գոնե միայն հայագիտական առարկաների համար սահմանվի պարտադիր դասաժամերի քանակ բոլոր ֆակուլտետներում: Գալստյանն իր մտահոգությունը հայտնեց. ֆակուլտետների դեկանները հնարավոր է՝ գերադասեն իրենց դասախոսներին ավելի շատ դասաժամ տրամադրել եւ չուսումնասիրել այս առարկաները:

Հարցին ի պատասխան՝ Գեւորգյանը նշեց, որ համոզված է՝ բուհի ֆակուլտետների մեծամասնությունում, անկախ օրենքի ընդունումից, տվյալ առարկաները կուսումնասիրվեն, իհարկե, ոչ այն ձեւաչափով, ինչ այժմ:

Թեեւ ռեկտորի պաշտոնակատարն իր կարծիքին է մնում, որ որեւէ առարկա օրենքի ուժով պարտադրելը ճիշտ չէ, այնուամենայնիվ, եթե ուսումնական ծրագրերի ղեկավար լիներ, ապա մի քանի փոփոխություն կառաջարկեր: Ֆակուլտետներում հայոց լեզուն 2 կիսամյակ 2 ժամով անցնելու փոխարեն անցնել 1 կիսամյակ 4 ժամով, ընդ որում, տարբեր ֆակուլտետներ՝ կախված մասնագիտությունից, իրենք կընտրեին, թե որ կիսամյակում անցնել:

«Իսկ «հայոց պատմություն»-ը կտանեի 3-4-րդ կուրս, այս առարկան հասկանալն ավելի հասուն կենսափորձ է պահանջում»,- նշեց Գեւորգյանը:

երկուստեք անհաջող հանդիպում

Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Գյուլումյանը պնդեց. Գեւորգյանի դիրքորոշումն են ցանկանում իմանալ պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի անհարգալից պահվածքի հետ կապված: 

Ի պատասխան՝ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ այդ հանդիպումը պատառիկներով է դիտել, կարծում է, որ մի կողմում հավաքված մասնակիցներին հաջողվեց նախարարին հունից հանել: «Այլեւս չփորձեք ստանալ գնահատականի գնահատական՝ երկուստեք անհաջող հանդիպում էր»,- նշեց Գեւորգյանը:

նոյեմբերի բացակաները հաշիվ չեն

Ներկա ուսանողներին նաեւ այլ հարցեր էին մտահոգում. դասադուլի պատճառով բացակաները շատ են, հնարավո՞ր է՝ հետագայում խնդիրներ առաջանան:

Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Իշխան Թովմասյանը նշեց, որ մամուլում լուրեր են տարածվել, թե նախարարն իր մտերիմների մոտ ասել է, որ դասադուլներին միացածները բուհից դուրս են մնալու:

Գեւորգյանը չցանկացավ մեկնաբանել մի բան, որի մասին անձամբ չի լսել, սակայն հիշեցրեց՝ առաջին օրվանից բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել է, ասել, որ իրենց գործողությունների մեջ ազատ են, կարեւորը շենքում անկարգություն չանեն:

Մի փոքր ուշ ռեկտորի պաշտոնակատարի հայտարարությունն ուսանողների սրտով էր. «Դասադուլի պատճառով գոնե այս կիսամյակ ոչ ոք դուրս չի մնա բուհից, բայց եթե անպատրաստ գաք քննության, անպայման անբավարար կստանաք»,- նշեց Գեւորգյանը՝ ավելացնելով՝ ինչքան էլ պնդեն, իր կարծիքին է մնալու՝ սա ոչ թե դասադուլ է, այլ դասի չնստել, քանի որ ուսանողների բողոքը, պահանջն իրենից չէ, օրենքից է:

Գեւորգ Գյուլումյանն իր հերթին հավելեց՝ հատկապես «արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր» առարկայի դասախոսները բացակայությունների նկատմամբ խիստ զգայուն են, իսկ ինքը, լինելով նախաձեռնության հեղինակ, չի ցանկանում, որ ուսանողները հետագայում խնդիրներ ունենան: Համեմատության համար Գեւորգը հիշեցրեց՝ անցած տարի, երբ երկրում հազարավորներն էին դասադուլ անում, բացակայությունները հաշվի չառան:

Այս դիտարկման պատասխանը եւս ոգեւորեց ներկաներին: «Ես ցուցում կտամ, որ այս առարկայի նոյեմբեր ամսվա բացակայությունները չհաշվեն»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ խոսքը միայն այդ ամսին է վերաբերում:

կիսադատարկ ֆակուլտետներ

Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներից մեկը նշեց, թե արդյոք այս նախագիծը չի նպաստի, որ հետագայում լինեն հայ բանասիրության եւ պատմության կիսադատարկ ֆակուլտետներ, քանի որ վերջին տարիներին ուսանողների շրջանում այս ֆակուլտետների նկատմամբ ակտիվությունն է նվազել:

Ռեկտորը կիսեց այն համոզմունքը, որ ընդունվողների քանակի նվազում կա, սակայն համաձայն չէ, որ հայագիտական առարկաների նկատմամբ վերաբերմունքը կարող է այսուհետ ավելի նվազել: Օրենքը կապ ունի ոչ թե ֆակուլտետի գոյության կամ չգոյության, այլ որոշ հաստիքների հետ:

եթե չլինեն «բարի դասախոսները»

Ռեկտորի պաշտոնակատարը հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ այն փաստին, որ բուհի հեղինակությունն այսօր ինչ-որ չափով ընկել է գործատուների համար, իսկ մեղավորը «բարի դասախոսներն» են: Նրանք, ովքեր ուղղակի նշանակում են քննություն, բարձր գնահատականներ, արդյունքում այդ կեղծ գնահատականով ավարտած շրջանավարտներին չի ընդունում գործատուն եւ սկսում է չվստահել բուհին: «Եթե ուզում ենք բարձրացնել բուհի վարկանիշը, պետք է գնահատականները լինեն հավաստի»,- նշեց Գեւորգյանը:

Ռեկտորի պաշտոնակատարը մեկ այլ առաջարկ արեց. իսկ եթե ընդհանրապես բուհում լուծարքները դուրս գա՞ն, ինչպես շատ առաջատար բուհերում: Գոյություն ունի մեխանիզմ, որն առաջարկում է ուսանողին կիսամյակի ընթացքում իրենց դրական գնահատականն ապահովել՝ առանց քննության ներկայանալու:

Գեւորգյանը խոստովանեց, որ ինքը ցանկանում է հասնել դրան, սակայն միայնակ չի կարող, ներկաների օգնությունն է անհրաժեշտ:

Անի Ավագյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2024 դիտում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից