Երևան
12 °C
Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպած մեծահարուստները ներդրումային որեւէ առաջարկ փաստաթղթային տարբերակով չեն ներկայացրել:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ Աբու Դաբիի թագաժառանգը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում, նրանք անձամբ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Նպատակ են ունեցել Երեւանում կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց կառուցել, ինչպես նաեւ՝ երկու հյուրանոց:
«Հանդիպումը տեւել է ընդամենը կես ժամ, եւ մարդիկ հիասթափված դուրս են եկել ու իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,- նշել է Ծառուկյանը:
Քաղաքապետի խոսնակն ասաց, որ նշված կոնկրետ նպատակների մասին տեղյակ չէ, բայց դրանք իրագործելու համար որեւէ նախագիծ չի ներկայացվել:
- Ես գիտեմ, որ պարոն Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղաքապետի աշխատասենյակում ամիսներ առաջ տեղի է ունեցել հանդիպում: Նման կարգի հանդիպումներ տարբեր պոտենցիալ ներդրողների կամ հետաքրքրված անձանց հետ տեղի են ունենում, եւ անկախ նրանից, թե ով է հանդիպման մասնակիցը (ամենայն հարգանքով) եւ անկախ նրանից, թե ինչպիսի տիտղոս է կրում կամ ինչպիսի ծագումնաբանություն ունի, քաղաքապետարանը ու մասնավորապես քաղաքապետը վերաբերվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Երեւան քաղաքի զարգացման պատկերացումներին համապատասխան:
- Այսինքն՝ այն, ինչ-որ իրենք ակնկալել-սպասել են, կա՛մ օրենքին է հակասել, կա՛մ քաղաքի զարգացման մասին պատկերացումների՞ն:
- Նախ ֆիքսենք, որ որեւէ կոնկրետ, գործնական, փաստաթղթավորված առաջարկ, նախագիծ քաղաքապետարանը չի ստացել: Անկախ նրանից, որ հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվում են մտադրություններով, դրան հաջորդում է նախագծերի ներկայացումը: Խոսվում է ինչ-որ հիասթափությունների մասին: Ես չեմ ուզում մտնել որեւէ մեկի էմոցիոնալ աշխարհի մեջ եւ գնահատել նրա զգացմունքները, համենայն դեպս, եթե մարդիկ լուրջ են տրամադրված եւ իսկապես մտադիր են ներդրումներ անել ու կառուցապատում իրականացնել Երեւան քաղաքում, նրանք որեւէ խոչընդոտ չեն կարող ունենալ: Նրանց գործողությունները կարող են սահմանափակվել միայն եւ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Այնպես որ, ես էմոցիոնալ զեղումներն այստեղ տեղին չեմ համարում: Տասնյակ եւ հարյուրավոր կառուցապատողներ, հյուրանոց կառուցողներ, բնակելի, ֆունկցիոնալ շինարարություն կատարող մարդիկ շատ նորմալ, գործնական հարաբերությունների մեջ են Երեւանի քաղաքապետարանի հետ: Եվ նրանց կարող է միանալ ցանկացած ոք՝ լինի դա Արաբական Միացյալ Էմիրություններից, Հայաստանի Հանրապետությունից, ցանկացած ծագման, կրոնի, աշխարհընկալման տեր մարդ:
- Գուցե առաջին հանդիպման ժամանակ նրանց ասվել է՝ նախագիծ մի ներկայացրեք, հաջորդ քայլերը մի արեք, դրանց կարիքը չկա, որովհետեւ մերժվելու եք:
- Դա առհասարակ բացառվում է, եւ կոնկրետ այս դեպքում էլ բացառվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT