Պաշտպանը միջնորդեց վերացնել Սեյրան Օհանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ կարճել գործի վարույթը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց՝ խտրականությունը վերացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին:

Իր միջնորդության սկզբում Կարեն Մեժլումյանը նշեց. «2018 թվականի գարնանը հայ ժողովուրդն իրականացրեց ոչ բռնի, թավշյա հեղափոխություն նաեւ այն պատճառով, որ Հայաստանը, որպես իրավական պետություն, չէր կայանում, եւ իրավունքը գործում էր ոչ թե բոլորի համար եւ համատարած, այլ խտրական կերպով, իշխանությունների քմահաճություններից ելնելով, ինչի արդյունքում դատական իշխանությունը դառնում էր գործադիր իշխանության կամակատարը»:

Նրա խոսքով՝ իրավունքների խարխլման այդ իրավիճակն ակնհայտ էր հատկապես դատարաններում, որոնցից մարդիկ ակնկալում էին արդարադատություն, սակայն հանդիպում էին շինծու վճիռների, իրավունքի չեղարկման. «Իրավունքի չեղարկման դրսեւորումներից է խտրականությունը, որը արգելված է թե՛ ՀՀ օրենսդրությամբ, թե՛ ՄԻԵԴ-ով»:

Մեժլումյանը հարց բարձրացրեց՝ արդյոք հեղափոխությունից հետո ՀՀ-ն ի վերջո կայանալո՞ւ է որպես իրավական պետություն, թե՞ ոչ. «Քաղաքական ու գործադիր իշխանության մասով նշեմ, որ այս գործով լսել եմ դատավորին ուղղված զանգի, դատավորից զանգի մասին, ճնշումների մասին, դատարանների մուտքերի արգելափակման, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին: Մինչդեռ Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իր իսկ կողմից բարձրացված հարցին, ասել էր, որ մենք պետք է ունենանք իրավական պետություն, որն արդարության հասնելու լավագույն գործիքն է»:

Պաշտպանի խոսքով՝ ՀՀ ողջ հանրության ուշադրությունը այս գործի շուրջ է. «Դատարանի որոշումներից եւ գործողություններից, եւ նաեւ հենց այս միջնորդության լուծման որոշումից է պարզ դառնալու՝ ՀՀ-ում արդարության հասնելու համար իրավո՞ւնքն է գործում, թե՞ չակերտավոր արդարության հասնելու համար դատարանը իրականացնելու է ապօրինություն եւ խտրականություն»:

Պաշտպանը դարձյալ վիճարկեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի՝ 300.1 հոդվածի կիրառման հարցը. «Այս գործով հիմնական մեղադրանքը 300.1 հոդվածով նախատեսված գործողությունները կատարելն է կամ օժանդակելը: Իրադարձությունները, որոնց մասնակից լինելու համար մեղադրվում է պրն Օհանյանը, տեղի են ունեցել 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին, մինչդեռ հիշյալ հոդվածը ուժի մեջ է մտել մեկ տարի անց՝ 2009 թվականի մարտին, երբ գործել է 300-րդ հոդվածը՝ իշխանությունը յուրացնելու մասին»:

Ըստ պաշտպանի՝ սույն գործով վարույթը ենթակա է կարճման, քանի որ, ինչպես օրենքն է սահմանում, ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողությունների համար, որոնք կատարման պահին հանցագործություն չեն եղել: Պաշտպանը շեշտեց նաեւ, որ  պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, իսկ անձի վիճակը վատթարացնող օրենքը՝ ոչ. «Սույն գործով նոյեմբերի 12-ի նիստին մեղադրողները հայտարարեցին, որ կիրառել են նաեւ հին օրենքը: Հարգելի՛ դատարան, հին օրենքը ո՛չ կիրառվել է, ո՛չ էլ կարող էր կիրառվել, որովհետեւ ո՛չ մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներում, ո՛չ էլ 1125 էջ կազմող մեղադրականում որեւէ հղում չկա այդ հոդվածին, էլ չեմ ասում, որ չկան վերլուծություններ, որ նոր օրենքով մեղսագրվող արարքները համապատասխանում են հին օրենքին, որ հին ու նոր օրենքների հանցակազմերի միջեւ չկան տարբերություններ եւ այլն, եւ այլն: Միայն այդպիսի վերլուծությունների առկայության պարագայում կարելի կլիներ խոսել հին օրենքի կիրառման մասին»:

Պաշտպանը հիշեցրեց՝ իրենք բազմիցս հայտարարել են, որ մեղադրանքի էությունն իրենց պարզ չէ, հատկապես հենց այս հանգամանքը նկատի ունենալով, ներկայացրել են միջնորդություններ՝ դրանց պարզաբանման համար, սակայն պարզաբանում չի տրվել. «Մենք մեր միջնորդության մեջ խնդրել էինք պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝  ե՞րբ է տապալվել սահմանադրական կարգ, մինչեւ ե՞րբ է տապալված մնացել, եւ ե՞րբ է վերականգնվել: Ի դեպ, այդ վերականգնման մասին այդպես էլ չլսեցինք:» Պաշտպանը նշեց, որ ՀՔԾ քննիչ Հրաչ Մուշեղյանի կողմից իրենց հարցերին, ըստ էության, պատասխան չի տրվել. «Քննիչը չի անդրադարձել նաեւ քրեաիրավական որակման հետ կապված իմ հարցին, իսկ մեղադրողների պնդումը, թե հին օրենքը կիրառվել է, պաշտպանական իրավունքի ակնհայտ եւ կոպիտ խախտում է, քանի որ այդ դեպքում մենք զրկվել ենք արդյունավետ պաշտպանության իրավունքից:

Կարեն Մեժլումյանի խոսքով՝ հին օրենքի կիրառման դեպքում պաշտպանական տակտիկան այլ է, նորի դեպքում՝ այլ:

Դիմելով դատարանին՝ Մեժլումյանը խնդրեց պատասխանել հարցերին՝ արդյոք հին օրենքը սույն գործով կիրառելի՞ է, թե՞ ոչ, եթե կիրառելի է, ապա համապատասխանո՞ւմ է արդյոք իրավական որոշակիության պահանջին, եւ նոր օրենքը նոր հանցակազմ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ»:

Նա կարեւորեց այն հանգամանքը, որ թե՛ հայտնի 7-ի գործը, թե՛ սույն գործն անջատված են նույն մայր գործից. «Երկու դեպքում էլ ամբաստանյալները ՀՀ քաղաքացիներ են, առաջադրված մեղադրանքը, ըստ մեղադրողների, հին օրենքով նույնն է, սակայն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 24-ից հետո՝ մարտի 31-ին, Դատախազությունը, ի դեմս մեղադրող դատախազների, որոշում է կայացնում հանցակազմի բացակայության հիմքով Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի նկատմամբ առաջադրված 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին»:

Մեժլումյանը հիշեցրեց՝ նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ. «Սակայն 2009 թվականի մարտի 18-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով, ըստ էության, սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքների նոր հանցակազմեր, Դատախազությունը հստակ ասում է՝ նոր հանցակազմ, եւ նկատի ունենալով, որ անձի վիճակը վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի՝ նույն օրը Դատախազությունը, ի դեմս նույն դատախազների, համանման 6 որոշում է կայացրել՝ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի եւ Սուրեն Սիրունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Հետագայում էլ, քննելով այդ որոշումները, դատարանը որոշում է կայացրել գործը կարճելու մասին»:

Մեժլումյանի պնդմամբ՝ ե՛ւ օրենսդիր իշխանությունը, ե՛ւ դատախազությունը, ե՛ւ դատարանները համարել են, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ է. «Նման պայմաններում, եթե Սեյրան Օհանյանին եւ մյուս ամբաստանյալներին մեղադրանք առաջադրված լիներ 300-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվեր, իսկ վարույթը կկարճվեր նույն այդ հիմքով: Սակայն այս գործով Դատախազությունը դեռեւս չի հրաժարվել մեղադրանքից, դատարանն էլ չի որոշել կարճել գործը: Ինչո՞ւ, մի՞թե սա խտրական վերաբերմունք չէ»,- ասաց նա:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2707 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև