Երևան
12 °C
Համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Միքայել Հարությունյանին, Գեւորգ Կոստանյանին, Վահագն Հարությունյանին եւ օֆշորի գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանին օր առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ, եթե այս անձինք չունեն վերադառնալու կարեւորությունն ինքնուրույն գիտակցելու ունակություն։ Խորհրդարանում՝ ելույթների ժամին, ԱԺ բարձր ամբիոնից հայտարարությամբ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վերը թվարկված նախկին պաշտոնատար անձանց, իր խոսքով, փախուստին։
«Դժվար է ասել, թե այս անվանացանկը դեռ ինչքան է համալրվելու, բայց մեկ բան հստակ է․ այս նախկին պաշտոնյաները պետք է հասկանան, որ ժամանակին նրանց կառավարմանն են հանձնվել բազմաթիվ կարեւոր կառույցներ, խոսքը հատկապես ուժային կառույցների նախկին ղեկավարներին է հասցեագրված։ Խուսափելով ներկայանալուց եւ նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց՝ այս անձինք ապացուցում են, որ ոչ միայն հենց իրենք են փչացրել իրենց իսկ կողմից գլխավորած կառույցները, այլեւ միաժամանակ ստվերում են նմանօրինակ պղտոր մթնոլորտում ժամանակին բարեխղճորեն իրենց ծառայություններն իրականացրած բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի անցած ուղին»։
Քոչարյանի համոզմամբ՝ Մարտի 1-ի բացահայտումը, ըստ էության, ոչ միայն կվերականգնի արդարությունը, կօգնի տուժածների եւ զոհվածների ընտանիքներին բացահայտել կատարվածը, այլեւ վերջնականապես կփակի պետության ողբերգական էջերից մեկը․
«Ուստի առաջարկում եմ հնարավոր բոլոր տարբերակները կիրառել՝ նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով, քանի որ նույնիսկ դեպքերի ամենաանհավանական զարգացումների պարագայում, միեւնույն է, նրանք արդեն ներգրավված են այս գործով եւ պետք է կամավոր ներկայանան եւ պատասխանեն նախաքննական մարմնի հարցերին»։
Պատգամավորը հարկ համարեց նշել նաեւ, որ այս մարդկանց առնվազն կեսը չունեն ՌԴ քաղաքացիություն, նրանցից ոմանք ընդամենը ժամանակին կատարել են մեկ այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իրավական առումով խիստ կասկածելի արված հրամանները․
«Բոլոր ժամանակներում ցանկացած հայի, այդ թվում՝ տարբեր քրգործերով ներգրավվածների համար աշխարհում ամենաանվտանգ վայրը, խորությա՛մբ գիտակցեք, Հայաստանի Հանրապետությունն է, եւ վերջ։ Եթե տվյալ անձն անհանգստություններ ունի կամ խուսափում է իր սեփական երկրի արդարադատությունից, եւ այն էլ ներկայումս գործող անաչառ քաղաքական օրակարգի պայմաններում, ապա նա ոչ մի դեպքում չի կարող իրեն ապահով զգալ օտարության մեջ»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը, Գեւորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը եւ Միհրան Պողոսյանը գտնվում են հետախուզման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT