Չենք բացառում, որ էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին. Աղաջանյան

Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել, եւ այդ ստուգումները կարող են վերաբերել 90-ականներին, ընդհուպ՝ մինչեւ 1991 թվական: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունն իր ստուգումներով կանդրադառնա՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին:

«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, առնվազն հանրային հնչողություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում, ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի»,- նշեց Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ բարդ գործընթաց է սպասվում, քանի որ արխիվացման գործընթաց կա. «Հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա, ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա՝ բարդ գործընթաց կլինի: Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է, ու մենք մինչեւ վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ»:

Անդրադառնալով այն գնահատականներին, թե Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է՝ Աղաջանյանն ասաց. «Գուցե հանրության որոշակի շերտերի համար ընկալվել է այնպես, որ դա միակ հանցագործությունն է, որը վերագրվում է պարոն Սարգսյանին քննչական մարմինների կողմից: Ես, իհարկե, չխախտելով որեւէ մեկի անմեղության կանխավարկածը, կարծում եմ, որ հանրության լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամենեւին ամբողջը չէ: Դա ընդամենն այդ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է, եւ չենք բացառում, բնականաբար, որ այլ գործերի շրջանակում եւս է՛լ ավելի մեծ մասշտաբի եւ է՛լ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին, այլ նաեւ այլ նախկին եւ, ինչպես տեսաք, ներկա իշխանության ներկայացուցիչներին։ Հետեւաբար այս տեսանկյունից կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում»:

Աղաջանյանի համար անսպասելի էր ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ առնչվող դեպքը. «Այնուամենայնիվ, այս պահին պետք է արձանագրենք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, չշտապենք եւ թողնենք, որպեսզի քննություն ընթանա։ Պետք է արձանագրենք, որ լինեն նախկիններ, թե ներկաներ, այսօրվա կառավարության դիրքորոշումը շատ հստակ է, որ որեւէ ապօրինություն, անկախ դրա հեղինակից, ենթակա է օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցների»:

Հարցին, թե սա չի նշանակում, որ այս դեպքը կարող է շարունակական լինել, եւ դրա համար հող կա նախապատրաստված, Աղաջանյանը պատասխանեց. «Առհասարակ ոչինչ չի բացառվում։ Կարծում եմ՝ կարեւորը ոչ թե բացառելն է, այլ այնպիսի համակարգ ստեղծելը, որը ցանկացած նմանատիպ երեւույթ, դրսեւորում կկանխի կամ կարձագանքի դրանց։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ու համակարգ գոյություն ունենար եւ գործեր շատ ավելի վաղ։ Սակայն մենք ժառանգել ենք մի այնպիսի համակարգ, որն ամենեւին այլ տրամաբանությամբ է փորձել գործել»։

Դիտարկմանը, թե այսպիսի դեպքերը չի ազդում իշխանության վարկանիշի վրա, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Ո՛չ, քանի որ այստեղ անձերը կապ չունեն, այստեղ համակարգն է կարեւոր, եւ հաշվի առնելով, որ նմանատիպ դրսեւորումներն ի հայտ են գալիս, եւ դրանց հեղինակները պատասխանատվության են ենթարկվում, ընդհակառակը, կարծում եմ՝ դա է՛լ ավելի է բարձրացնում մեր քաղաքական թիմի վարկանիշը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3430 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է