Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով մերժվել էր Քոչարյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
Նիստի սկսվելուն պես մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ 2019 թվականի մայիսի 20-ին Armlur կայքում հրապարակվել է մի հոդված՝ «Դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել» վերնագրով: Դատախազը հիշեցրեց, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հրապարակում է արել այն մասին, թե ովքեր են գրել դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը (խոսքը Քոչարյանի գործի կասեցման եւ նրան ազատ արձակելու որոշումների մասին է,-խմբ.): Ըստ այդ հրապարակման՝ Դավիթ Գրիգորյանի այդ որոշումները գրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Ալեքսանդր Ազարյանի կողմից: Մխիթար Պապոյանը, սա ամբողջությամբ սուտ որակելով, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որի հիման վրա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածով. «Սա վկայում է այն մասին, որ տեղեկությունները, որ դուք մասնակցել եք առաջին ատյանի դատարանում կայացրած որոշման կազմմանը, քննության առարկա են ԱԱԾ-ում քննվող քրեական գորոծվ եւ շարունակվում են ստուգվել: Հաշվի առնելով, որ սա վերաբերում է սույն գործով ձեր՝ նախկինում ունեցած համոզմունքներին, բացառում է ձեր մասնակցությունը սույն բողոքի քննարկմանը»,- ասաց Բաղդասարյանը՝ միջնորդելով դատարանին ինքնաբացարկ հայտնել:
Բաղդասարյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որի կարեւորագույն բաղադրիչներից մեկը դատավորի անկախությունն ու անաչառությունն է. «Եվրոպական դատարանի իրավունքի վերլուծությունը թույլ է տալիս նշել, որ այդ անկախությունը գնահատելու 2 մոտեցում կա՝ ներքին կամ սուբյեկտիվ եւ արտաքին կամ օբյեկտիվ: Առավել կարեւոր է երկրորդ մոտեցումը, որի հիմքում արտաքին գործոններ են, այն, թե արդյոք կան բավարար երաշխիքներ, որ կարող են չեզոքացնել անաչառության վերաբերյալ կասկածները»:
Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ այս մոտեցումն ուղիղ կապ ունի կոնկրետ գործը քննող դատարանի վստահության հետ. «Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է բացառվեն այն հանգամանքները, որ ողջամիտ հիմք կարող են լինել դատարանի կողմից կայացված դատական ակտի արդարացիության հետ կապված: Այս մոտեցումները շատ կայուն են եւ ամրագրված են նաեւ Եվրոպական դատարանի որոշումներով»:
Մեղադրող դատախազն ընդգծեց՝ ցանկացած դատարան, ում արդարացիության նկատմամբ ողջամիտ կասկածներ կան, պետք է հեռանա վարույթից. «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք ողջամիտ դիտորդի մոտ կարող են կասկած հարուցել: Սա վերաբերում է ոչ թե տվյալ գործով դատավորի անաչառությանը, այլ այնպիսի արտաքին գործոնների, որոնք կարող են կասկած առաջացնել, եւ չկան բավարար երաշխիքներ այդ կասկածը չեզոքացնելու համար»:
Տուժող կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը: Մասնավորապես տուժողների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչպիսին է ձեր համոզմունքն այս առնչությամբ, ինչպիսի ապացույցներ են ձեռք բերվել այդ գործով, չխորանանք դրա մեջ, այնպես էլ չէ, որ ես տեղյակ էի այս քրեական գործից»: Սաֆարյանի խոսքով՝ նշված հանգամանքները, իր կարծիքով, եւս բացառում են դատավորի մասնակցությունը սույն քրեական գործին. «Դուք, պրն. Ազարյանը, պրն Ռշտունին ունեիք ուղղորդված համակրանք պրն Քոչարյանի նկատմամբ, եւ ոչ միայն գործընկերներ եք, այլ նաեւ ընկերներ»,- ընդգծեց նա:
Սրան ի պատասխան՝ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ, այո՛, իրենք ունեն ընկերական հարաբերություններ, սակայն դա որեւէ կերպ չի կարող խոչընդոտել իրեն. «Մինչ պրն Ազարյանի Վերաքննիչ դատարան տեղափոխվելը՝ եղել է դեպք, երբ ես՝ որպես Վերաքննիչ դատարանի դատավոր, չհամաձայնելով նրա դատական ակտի հետ, կայացրել եմ այլ որոշում»,- որպես ի գիտություն շեշտեց դատավորը:
Այս պահին պաշտպանական կողմն առարկում է ներկայացված միջնորդության դեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին
Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են. դեսպանն այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց
Գյումրեցին ընտրեց «օդից փող» տարբերակով. ի՞նչ հետևություններ պետք է անել Գյումրու ընտրություններից. Ադամյան
Հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում. Պալյան
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
Մարտուն Գրիգորյանը «լիզեց թքածը». ընդդիմությունը «ցնծում է», «Քաղաքացիական պայմանագիրը»՝ զգուշացնում
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. Բադալյան
ՏԿԵ նախարարն ու Իտալիայի դեսպանն այցելել են շոգեգազային ցիկլով աշխատող «Արմփաուեր» ընկերություն
Մեքենան բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում. 25-ամյա վարորդը հիվանդանոցում է
Համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Օսկար Եկդահոլին
Ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել 1 հարցի՝ հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է. վարչապետ
26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ. ինչ է արել 28-ամյա կնոջ հետ նախկին ընկերը
Իսրայելը, հարվածելով Սիրիային, զգուշացնում է Թուրքիային. The Jerusalem Post
Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
Մերսման սրահում մատուցված ծառայության դիմաց վճարել են կեղծ թղթադրամով․ երիտասարդները ձերբակալվել են
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր վարչություններից մեկի նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին
Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը
Freedom House-ն ավարտում է աշխատանքը Հայաստանում. Շիրինյան
Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում
Բացահայտվել են խոշոր չափերի բնական գազի հափշտակության դեպքեր, կասկածյալը «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան է
Պարույր Հովհաննիսյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. նախագահը հրամանագիր է ստորագրել
Գուցե Սարգսյանը տվյալներ ունի, որ Ղուկասյանը խոցելի է և ձայն տալով հեռացնում է պառակտողի մեղադրանքը. Դալլաքյան
Շինծուները հուսով եմ՝ գիտակցում են, որ մեկանգամյա օգտագործման էին, Մարտունի թասիբ-նամուս, խոսքը՝ թոզ. Չախոյան
Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին. Բաղդասարյան
Քաղաքական առուծախի հաշվարկներում խճճվածները Գյումրու ապագան դարձնում են անորոշ. Հարությունյան
Դատավորի օգնականի և համայնքապետի մասնակցությամբ խոշոր չափերով կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է
Գյումրիում Սերժի և Քոչարյանի «դուստր» թեկնածուները վերահաստատեցին, որ «խաբեբա են և քցող». Հովհաննիսյան
Առանց ամաչելու ներկայանում էր քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող սամուրայ. Վահագն Ալեքսանյան
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 4-ին
Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամ վնասը. ՔԿ
«Մեր քաղաքը» դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին. Մարտուն Գրիգորյան
Ինչ եղանակ սպասել ապրիլին, որոնք կլինեն առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները․ Սուրենյանը մանրամասնել է
Պարույր Հովհաննիսյանը կնշանակվի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը
Մարզերում և Երևանում առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն. տեսանյութ
Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՔԿ-ի փորձաքրեագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում
Մհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են սահմանազատման գործընթացը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT