Երևան
12 °C
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու Եվրոպայի 2020 թ. առաջնությանը: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2019 թ. առաջնությունից Ջուլֆալակյանի բացակայությունն ամենանկատելիներից էր, եւ, ինչպես նա մեկնաբանեց, դա եղել է միայն մարզական որոշում:
«Քանի որ ըմբշամարտի ամբողջ աշխարհում, առնվազն ըմբշամարտի ավանդույթներ ունեցող երկրներում, դեկտեմբերից հունվար անցկացվող ազգային առաջնությունների նպատակը մայրցամաքային առաջնությունների համար թիմ հավաքելն է, իսկ մենք փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակ չունեինք (նկատի ունեմ՝ ես), որոշեցինք չմասնակցել այս առաջնությանը՝ իհարկե նախապես համաձայնեցնելով ե՛ւ ֆեդերացիայի, ե՛ւ ՀԱՕԿ-ի հետ:
Ամռանը Ջուլֆալակյանը հայտնվել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտում բարձրացած մեծ աղմուկի կենտրոնում: Հավաքականում տարաձայնություններ էին առաջացել, թե ով պետք է աշխարհի 2019 թ. առաջնության 77կգ քաշային կարգում ներկայացնի ՀՀ-ն՝ նա՞, թե՞ Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը: Ջուլֆալակյանն ընդգծեց, որ ամռանը տեղի ունեցածը ոչ մի կապ չունի վերջին ստուգատեսը բաց թողնելու հետ:
«Իմ հիմնավորումը հետեւյալն էր, որ, եթե ես չեմ պայքարում ԵԱ-ին մասնակցելու համար, ինչո՞ւ ելույթ ունենամ ՀՀ առաջնությունում»,- ասաց նա:
Աշխարհի առաջնությանն ի վերջո մասնակցել էր Չալյանը, թեեւ հավաքականի ներքին ավանդույթի համաձայն՝ պետք է գնար նա, ով Եվրոպայի առաջնությունում արդյունք էր գրանցել, իսկ Ջուլֆալակյանը ԵԱ 2019-ից բրոնզով էր վերադարձել: ԱԱ-ում Չալյանը մեդալների համար չպայքարեց, բայց օլիմպիական ուղեգիր նվաճեց, որը, սակայն, անվանական չէ, երկրինն է, այսինքն՝ դեռ պետք է որոշվի՝ ով է օլիմպիական խաղեր գնալու: Չալյանը նույնպես չմասնակցեց ՀՀ առաջնությանը: Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը չէր մանրամասնել այս 2 ըմբշի բացակայությունը, ոչ էլ ասել էր՝ ինչպես են ընտրելու Տոկիո 2020-ի մասնակցին: Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ այդ մասով հավաքականում որոշում կա:
«Ըստ պայմանավորվածության՝ մասնակցելու ենք միջազգային մրցաշարի, ով հաղթի, նա էլ կգնա օլիմպիական խաղեր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք երկուսն էլ պետք է հանդես գան նույն մրցաշարում, սակայն դեռ որոշված չէ, թե որում:
Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը չմասնակցելուն, ապա պատճառը Տոկիո 2020-ն է: Սովորաբար օլիմպիական խաղերից առաջ մարզիկները կենտրոնանում են հենց դրա վրա, ու ամենակարեւորը դառնում է ոչ թե խոշոր մրցաշարում մեդալ նվաճելը, այլ օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելը: Ջուլֆալակյանը հենց այս պատճառով է բաց թողնում նաեւ ԵԱ-ն:
«Նպատակը օլիմպիական խաղերն են, եւ ուզում եմ հատուկ պատրաստվել հենց դրան, նախ՝ նվաճեմ տեղս օլիմպիական ազգային հավաքականում, ապա՝ հենց խաղերին լավագույնս մասնակցեմ»,- ասաց նա:
ՀՀ առաջնությունից հետո հունահռոմեական ոճի ըմբիշները դեկտեմբերի 11-ից հավաք են անցկացնելու Ծաղկաձորում: Օլիմպիական 2020 թվականը նրանք սկսելու են երեւանյան հավաքով ու միջազգային մրցումներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT