Երևան
12 °C
Արմեն Մելիքբեկյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ Թովմաս Գրիգորյանը պաշտոնապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուներն են: Նրանց անուններն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Նշեցին նաեւ, թե ովքեր են առաջադրել նրանցից յուրաքանչյուրին:
ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն մելիքբեկյանին առաջադրել են «Ուրարտու» (նախկին «Բանանց») եւ «Վան» ակումբները: «Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին առաջադրել է հենց իր ակումբը ակումբը: «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին առաջադրել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան:
Գործարար Արսեն Աղաջանյանին առաջադերել է «Փյունիկը», սակայն նրա թեկնածությունը չի համապատասխանում ՀՖՖ պահանջներին: Ասուլիսի ընթացքում Ազարյանը նշեց, որ Աղաջանյանի ինքնակենսագրականում ներայացրած ֆուտբոլային գործունեության վերջին 5 տարիներից առնվազն 2-ը վերաբերում Կիպրոսում ծավալած գործունեությանը: ՀՖՖ-ն դիմել է Կիպորսի ֆեդերացիա: Ստացել է պաշտոնական գրություն, որ տվյալ անձը որեւէ կերպ Կիպրոսի ֆեդերացիայի հետ առնչվող որեւէ ֆուտբոլային գործունեություն չի ծավալել: «Փյունիկն» այսօր՝ սահմանված ժամկետից դուրս ներկայացրել է գործունեության մասին լրացուցիչ տվյալներ, որոնք նույնպես չեն համապատասխանում ՀՖՖ պահանջներին, համապատասխանելու դեպքում էլ չէին կարող դիտարկվել, քանի որ ժամկետից ուշ են ներկայացվել:
Ընդհանուր առմամբ եղել է նախագահի 4 թեկնածություն, որից հսստատվել է 3-ը: Գործկոմի անդամության համար եղել է 27 թեկնածու 16 տեղի համար, սակայն համապատասխանել են 24-ը: Դրանք են՝ Սլավիկ Սարգսյան (առաջադրել է «Վանը»), Արկադի Անդրեասյան («Որարտու»), Ալբերտ Սարգսյան («Անի»), Հայկ Ղազազյան («Փյունիկ»), Բագրատ Նավորյան («Ալաշկերտ»), Գագիկ Աղբալյան («Աչաջուր» ֆուտբոլային ակումբ), Հրաչիկ Աղաբեկյան («Արագած»), Պողոս Գալստյան («Արարատ-Արմենիա»), Հրաչ Յագան («Արարատ»), Կիմ Առաքելյան («Գանձասար ֆուտբոլային ակումբ ՀԿ»), Հասմիկ Ղարիբյան («Դիլիջան»), Լուսինե Բակումյան («Դինամո 2000 ֆուտբոլային ակումբ»), Էդուարդ Քալանթարյան («Զվարթնոց ֆուտբոլային ակումբ»), Տիգրան Հակոբյան («Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ»), Աննա Թադեւոսյան («Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում ՀԿ»), Արտաշես Ղազարյան («Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ»), Սամվել Ղասաբօղյան («Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ»), Կարեն Շաբոյան («Սեւան ֆուտբոլային ակումբ»), Արմեն Նիկողոսյան (ՆԻԿԱՐՄ ֆուտբոլային ակումբ), Արթուր Սահակյան («Նոա»), Մարինա Թաշչյան («Նորացված փյունիկ»), Ռուբեն Նազարեթյան («Հանրապետական» մարզադաշտ), Արմեն Շահգելդյան («Վեստ Արմենիա»), Արեն Մկրտչյան (ՀՖՖ Տեխնիկական կենտրոն):
Ասուլիսի ընթացքում Արմեն Նիկողոսյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել Գործկոմի նիստ, որի օրակարգի հարցերից է եղել որոշում կայացնել ժողովի այն անդամների վերաբերյալ, որոնց գործունեությունը չի համապատասխանում ՀՖՖ կանոնադրությանը: Ասաց, որ գործկոմը, բացի անդամների անդամությունը ժամանակավորապես կասեցնելուց, այլ իրավասություններ չունի, ուստի տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքելուց հետո մի քանի անդամների վերաբերյալ ժամանակավորապես կասեցման որոշում է կայացվել: Դրանք են «Լոռի ֆուտբոլային մարզական ակումբ բարեգործական հասարակական կազմակերպությունը», «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ-ն, «Հայք ֆուտբոլային ակումբը», «Դինամո 2000 ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը», «Զվարթնոց ֆուտբոլային ակումբ ՍՊԸ»-ն, «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամը», «Նորացված փյունիկ ֆուտբոլային ակում ՀԿ»-ն:
Նա նշեց, որ նրանց թեկնածուները կարող են մասնակցել ընտրություններին եւ որ կասեցման մասին որոշումը կայացվել է թեկնածություններն առաջադրելուց հետո, որպեսզի չստացվի, որ գործկոմը միջամտում է: Ավելացրեց նաեւ, որ մինչեւ ընտրությունները կարող են նման որոշումներ կայացվել նաեւ այլ անդամ կազմակերպություների մասին:
Ընտրությունները կայանալու են արտահերթ ժողովի ժամանակ: Այն տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT