Ճիշտն ասած՝ ինձ խաբեցին. Թլիկում պարտված միակ թեկնածու

Լուսանկարը «Հետք»-ի

Երեկ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի պարտված միակ թեկնածուն՝ Սլավիկ Սալոյանը, պատրաստվում է առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններում կրկին իր թեկնածությունը դնել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ինքը Սալոյանը:

Նշենք, որ երեկ ՏԻՄ ընտրություններում Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ եւ համայնքի ղեկավարի միակ թեկնածու Սլավիկ Սալոյանը (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ եւ 13 դեմ ձայնով:

Սալոյանը պատասխանել է ՀԺ-ի մի քանի հարցերին:

- Պարո՛ն Սալոյան, ինչպե՞ս է ստացվել, որ, լինելով ընտրություններում միակ թեկնածուն, պարտվել եք:

- Որովհետեւ ժողովուրդը կանգնեց ասաց՝ մեր ջրի հարցը չես լուծել: Մինչեւ այդ՝ ձայն չէին հանում, վերջին օրը եկան ասացին:

- Նախընտրական ծրագրեր ներկայացրե՞լ էիք, թե՞ միակ թեկնածուն էիք, վստահ էիք, որ հաղթելու եք:

- Ծրագրեր ունեցել եմ: Թղթերը բոլորի մոտ էին, որտեղ գրված էր՝ եկող տարվա գարնանը խմելու ջրի հարցով աշխատանքներ են իրականացվելու:

- Քանի՞ տարի է՝ համայնքը ղեկավարում եք, եւ քանի՞ ընտրող կա համայնքում: 

- 4-րդ տարին է: Ընդհանուր թիվը 127 է, որից մոտ 40 հոգի Ռուսաստանում են: 

- Նոր ընտրություննե՞ր են սպասվում համայնքում:

- Այո՛, հունվարի մեջ պետք է լինի՝ 40-օրյա ժամկետում:

- Անդամակցո՞ւմ եք որեւէ կուսակցության:

- Ես կուսակցական եմ եղել 2016-17 թվականներին՝ ստիպողական: Գնացել ասել եմ՝ հրաժարվում եմ այդ կուսակցությունից:

- ՀՀԿ-ակա՞ն եք եղել:

- Այո՛: Հեղափոխությունից հետո եմ հրաժարվել: Ես քանի անգամ էլ դիմել էի, որ ինձ հանեն էդ կուսակցությունից: Հիմա գյուղում իմ դեմ պայքարողներն էլ ՀՀԿ-ի անդամներ են:

- Ձեզ ինչպե՞ս են ստիպել, որ դառնաք կուսակցական:

- Ասել են՝ պարտադիր է, որ դառնաք կուսակցական, որովհետեւ մենք ենք ձեր գլխի տերը:

- Ձեր 4 տարվա աշխատանքը գյուղացիներին չի՞ գոհացրել:

- Այստեղ այլ հարց է, մարդիկ ասում են՝ մեր բարեկամին պիտի չկպչես, մեր փեսային պիտի չկպչես, նա ոնց ուզի, գյուղում այդպես պիտի ապրի: Մարդիկ կան, որ անասնապահությամբ են զբաղվում, ասում են՝ պետությանը ոչ մի լումա չունենք տալու:

Նշենք, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9097 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով