«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

Գյումրու թիվ 20 դպրոցի բակում դեկորատիվ ծառեր եւ մացառներ են հատվել: Տնօրեն Կարինե Մհլամյանն ասում է հատելու նպատակ չեն ունեցել: Իր կողմից ծառերը էտելու հանձնարարական է եղել ընդամենը: Միայն թե Գյումրիում վերջին տարիներին ծառերը խորը էտվում են հատվելու եղանակով:

Դպրոցի բակի ծառերի պարագայում այս չգրված օրենքի խախտում չի եղել: Իսկ գրված օրենքի մասով պատասխանատվության ենթարկվող կա: Դպրոցի տնտեսվար Սամվել Հովհաննիսյանը: Տնօրենը նրան հանձնարարել է դասասենյակի լուսավորությանը խանգարող ծառերի ճյուղերն էտել, ցանկապատը ծռմռած մացառներն էլ կարգի բերել: Հատելու մասին խոսք չի եղել: «Ընդամենը խորը էտ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մհլամյանը:

«Կամ տնտեսվարը լավ չի հասկացել, կամ էլ ում որ բերել է, որ էդ աշխատաքը կատարի, ինքն է պահանջվածից ավելի խորը էտ արել, խնդիրը դրանում է: Բնապահպանությունը չափագրումն արել է (նկատի ունի բնապահպանական տեսչությանը), պատրաստվում են վնասը հատուցել: Ով սխալվել է հանձնարարությունը կատարելու ժամանակ, նա էլ կփոխհատուցի վնասը: Կոնկրետ տնտեսվարը տեղյակ է եղել, իր հանձնարարությամբ են աշխատանքը կատարել, ինքն էլ պատրաստ է փոխհատուցել վնասը: Այս պահին դպրոցը տուժող կողմն է»,- տեղեկացրեց տնօրենը:

Դպրոցի տնտեսվարը որպես վնասի փոխհատուցում 5 դեկորատիվ ծառի համար 380.000 դրամ է վճարելու: Թե ինչպե՞ս, տնօրենը չգիտի: Էտելը սխալ հասկացել եւ դպրոցի բակի ծառերը կտրել է դպրոցի հավաքարարի տղան՝ տնտեսվարի խնդրանքով: Տնօրենն ասում է, գուցե նա՞ էլ օգնի տնտեսվարին այդ հարցում, քանի որ ինքն է սխալի հեղինակը:

«Անցյալ տարի դիմել էին քաղաքապետարան, խնդրել էին, որ կտրեին այդ ճյուղերը, հրաժարվել, ասել էին՝ դա մեր պարտականությունը չէ: Եվ էդպես մնացել էին: Գործիքով հնարավոր չէր այդ աշխատանքն անել: Մկրատով փորձել էին, մկրատը կոտրվել էր, ճյուղերը բավական հաստ էին, եւ տնտեսվարն ասաց, որ այդ գործը կարող է հավաքարարի տղան անել, որն էլեկտրական սղոց ունի: Երեկոյան ժամի են կտրատել: Կատարվածի մասին իմացել եմ երեկոյան, երբ ինձ կանչել են արդեն  ոստիկանություն»,- զրույցի ընթացքում պատմեց Կարինե Մհլամյանը:

Հավաքարարի՝ տնակում ապրող որդուն կատարած աշխատանքի դիմաց գումար չեն վճարել: Եղել է պայմանավորվածություն, որ գումարի դիմաց տուն կտանի կտրած ճյուղերը:

Թե ինչո՞ւ են հանձնարարականը սխալ հասկացել, Մհլամյանը չի կարող բացատրել, բայց ասում է, տարածքը, որտեղից դրանք կտրվել են, իսկապես ավելորդ ճյուղերից ազատելու կարիք ուներ: «Դպրոցի երկրորդական բակի հատվածն էր, որը մի փոքր հեռու է մնում ընդհանուր տեսադաշտից եւ անցանկալի դեպքեր են նույնիսկ պատահում: էնտեղ նախորդ տարի դանակահարություն է եղել: Անըդհատ երեխաներն անցանկալի իրեր են հայտնաբերել, սպրիչներ, այլ ավելորդ բաներ: Հետո էլ էդտեղ հատկապես երեկոյան ժամերի, ոնց որ հավաքատեղի լիներ: Բայց մեր  խնդիրը ոչ թե դրանք,  այլ ավելի շատ դասասենյակի լուսավորության եւ ցանկապատի հարցը լուծելն էր: Էդքան բան»,-զրույցը եզրափակեց թիվ 20 դպրոցի տնօրենը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3363 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է