Կմնամ, եթե Մելիքբեկյանը մնա. ասել է ՀՖՖ հայտնի իսպանացի տեխնիկական տնօրենը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը կշարունակի աշխատանքը, եթե գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը մնա ՀՖՖ-ում: Իսպանացի ճանաչված մասնագետն այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ասաց լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծեց, որ իր համար հավատարմությունը շատ կարեւոր է:

«Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա, այո՛ կմնամ, եթե նա նախագահ դառնա, ես կմնամ: Սա հավատարմության հարց է: Պետք է հավատարիմ լինեմ այն մարդուն, որն ինձ այստեղ է բերել»,- ասաց նա:

Մելենդեսն Իսպանիայի ֆեդերացիայի աշխատանքը թողել ու ՀՀ է եկել 2018 թ. դեկտեմբերին: Նա համակարգում է ՀՀ տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը: Բացի այդ՝ ֆուտբոլի զարգացման ծրագիր է կազմել, որից կարող են օգտվել բոլոր ակումբները: Արդեն հանդիպել է ՀՀ Բարձրագույն խմբի ու Առաջին խմբի առաջնությունների մի շարք ակումբների, այդ թվում՝ «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», «Ալաշկերտի» ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր ակումբ, որը կցանկանա, կարող է դիմել ՀՖՖ, ստանալ այդ ծրագիրը եւ աշխատել դրանով:

«Սա չի նշանակում, որ պարտադրում ենք ծրագիրը: Սա նրա համար է, որ կարողանանք միասին աշխատել, նույն ուղղությամբ: Իսկ մարզիչներն ազատություն ունեն աշխատելու այնպես, ինչպես ուզում են»,- ասաց նա:

Մասնագետը կարծում է, որ իրենց աշխատանքը դեռեւս մոտ 15% արդյունք է տվել: Դա, ըստ նրա, քիչ է, սակայն ինչ-որ նկատելի փոփոխություններ կան: Պատմեց, որ վերջերս ներկա է եղել «Ուրարտու 2» - «Ակադեմիա» հանդիպմանը, որն «Ակադեմիայի» խաղացողները հաղթել են 2:1 հաշվով՝ լինելով մրցակիցներից 2 տարի փոքր: Մելենդեսը նշեց, որ իրեն ավելի շատ ուրախացրել է խաղը, այլ ոչ թե հաշիվը, քանի որ ֆուտբոլիստները կարողացել են խաղալ մեկ հպումով, ինչպես Անդրես Ինյեստան ու Չավին: Ամեն դեպքում, նա ընդգծեց, որ երկարաժամկետ արդյունքի համար պետք է սպասել:

«10 տարի է պահանջվում՝ լավ խաղացող ձեւավորելու համար: Միասին աշխատելով՝ 6-7 տարի անց 2006 թ. ծնվածների մեջ կունենանք լավ խաղացողներ: 2006-2007 թթ. ծնված սերունդը շատ լավն է: Եթե շարունակենք այսպես աշխատել, անկասկած, լավ սերունդ կունենանք: 15 տարի առաջվա սերունդը... դե, լավ են աշխատել, բայց՝ ոչ համակարգված: Այդ սերնդում չեմ տեսնում Հենրիխ Մխիթարյան, Կարլեն Մկրտչյան, Կամո Հովհաննիսյան... 6-7 խաղացողներ կան 21 տարեկանների մեջ, որոնք կարող են առաջընթաց գրանցել: Միասին աշխատելով՝ կստացվի, սակայն մոտ ապագայում արդյունքներ ունենալը շատ դժվար կլինի, քանի որ հիմք չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ համբերություն է պետք, իսկ առանց համբերության ամեն ինչ փլուզվում է:

Մելենդեսը նշեց, որ ինքն ամեն ինչ հաղթել է: Նոր հաղթանակներ գրանցելու կարիք չունի, պարզապես շատ կցանկանա, որ հայկական ֆուտբոլը հաջողություններ ունենա, եւ ապագայում հիշեն, որ մի իսպանացի այդ հարցում իր ներդրումն է ունեցել: Նա նաեւ անդրադարձավ իրենց ուղղված մեղադրանքներին՝ ասելով, որ ինքն ու իր թիմն այստեղ չեն եկել պարզապես ժամանակ անցկացնելու:

«Մենք վատ մարդիկ չենք: Ես վատ մարդ չեմ ու չեմ եկել արձակուրդ անցկացնելու»,- ասաց նա:

Այս օրերին՝ դեկտեմբերի 9-ին ու 10-ին, ՀՖՖ-ն Հայաստանում անցկացնում է մարզչական արտոնագրերի թարմացման դասընթաց: Իրենց փորձով կիսվում են մի շարք հայտնի մասնագետներ, այդ թվում՝ «Ռեալի» նախկին 2-րդ մարզիչ Այտոր Կարանկան, «Լիդզ Յունայթեդի» տնօրեն Վիկտոր Օրտան եւ այլն: Նրանք, ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը, եկել են անվճար, ու նրանց հրավիրելու գործում իր դերն է ունեցել Խինես Մելենդեսը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2513 դիտում

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է