Իմ պաշտոնավարման ընթացքում նման դեպք չի եղել. Տիգրան Մուկուչյանը՝ Թլիկում ինքն իրեն պարտված գյուղապետի մասին

Նախօրեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ամփոփելիս համայնքներից մեկում հետաքրքիր արդյունք գրանցվեց:

Մասնավորապես հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի միակ թեկնածուն՝ Սլավիկ Սալոյանը, որը նաեւ գործող համայնքապետն է, պարտվել է ինքն իրեն՝ 9 կողմ եւ 13 դեմ ձայնով: Նշենք, որ համայնքապետի ընտրություններում գրանցված մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր հայտնել։

Թլիկում տեւական ժամանակ է՝ չլուծված է մնում ջրի խնդիրը, որի պատճառով էլ պարբերաբար գյուղացիները բողոքի ակցիաներ են իրականացրել, ճանապարհ փակել, սակայն՝ անօգուտ: Երեկ Թլիկի պարտված համայնքապետի հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ գյուղացիները նրան ձայն չեն տվել հենց ջրի հարցը չլուծելու պատճառով:

- Պարո՛ն Սալոյան, ինչպե՞ս է ստացվել, որ, լինելով միակ թեկնածուն, պարտվել եք:

- Որովհետեւ ժողովուրդը կանգնեց, ասաց՝ մեր ջրի հարցը չես լուծել: Մինչեւ այդ՝ ձայն չէին հանում, վերջին օրը եկան ասացին:

- Նախընտրական ծրագրեր ներկայացրե՞լ էիք, թե՞ միակ թեկնածուն էիք, վստահ էիք, որ հաղթելու եք:

- Ծրագրեր ունեցել եմ: Թղթերը բոլորի մոտ էին, որտեղ գրված էր՝ եկող տարվա գարնանը խմելու ջրի հարցով աշխատանքներ են իրականացվելու:

- Քանի՞ տարի է՝ համայնքը ղեկավարում եք, եւ քանի՞ ընտրող կա համայնքում:

- 4-րդ տարին է: Ընդհանուր թիվը 127 է, որից մոտ 40 հոգի Ռուսաստանում են:

-  Այս իրավիճակն ինչպե՞ս է հանգուցալուծվելու, նոր ընտրություննե՞ր են սպասվում:

- Այո՛, հունվարի մեջ պետք է լինի՝ 40-օրյա ժամկետում:

- Անդամակցո՞ւմ եք որեւէ կուսակցության:

- Ես կուսակցական եմ եղել 2016-17 թվականներին՝ ստիպողական: Գնացել ասել եմ՝ հրաժարվում եմ այդ կուսակցությունից:

- ՀՀԿ-ակա՞ն եք եղել:

- Այո՛: Հեղափոխությունից հետո եմ հրաժարվել: Ես քանի անգամ էլ դիմել էի, որ ինձ հանեն էդ կուսակցությունից: Հիմա գյուղում իմ դեմ պայքարողներն էլ ՀՀԿ-ի անդամներ են:

- Ձեզ ինչպե՞ս են ստիպել, որ դառնաք կուսակցական:

- Ասել են՝ պարտադիր է, որ դառնաք կուսակցական, մենք ենք ձեր գլխի տերը:

- Ձեր 4 տարվա աշխատանքը գյուղացիներին չի՞ գոհացրել:

- Այստեղ այլ հարց է, մարդիկ ասում են՝ մեր բարեկամին պիտի չկպչես, մեր փեսային պիտի չկպչես, նա ոնց ուզի, գյուղում այդպես պիտի ապրի: Մարդիկ կան, որ անասնապահությամբ են զբաղվում, ասում են՝ պետությանը ոչ մի լումա չունենք տալու:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Համայնքներից 12-ում ընթանում էին համայնքի ղեկավարի եւ 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Այսպիսով՝ Արմավիրի Ալաշկերտ համայնքում 603 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։ Արմավիրի Ֆերիկ hամայնքում 3 թեկնածուներից 72 ձայնով հաղթել է անկուսակցական, գործող համայնքապետ Ռուստամ Հասանյանը: Նույն մարզի Նորապատ համայնքում 392 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Վահրամ Խաչատրյանը։ Լոռու մարզի Անտառամուտ համայնքում 108 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Արայիկ Գեւորգյանը։ Արարատի Տափերական համայնքում 8 թեկնածուներից 441 ձայնով հաղթել է անկուսակցական Կարեն Խաչատրյանը: Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում 295 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական գործող համայնքապետ Նորայր Մելքոնյանը։ Գեղարքունիքի Զովաբեր համայնքում 3 թեկնածուներից 357 ձայնով հաղթել է անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը:

Արագածոտնի մարզ Զարինջա համայնքում 203 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Սեւադա Մանուկյանը։ Նույն մարզի Հակո համայնքում 25 ձայնով հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։ Ավան համայնքում 2 թեկնածուներից 207 ձայնով հաղթել է անկուսակցական Գեւորգ Գալստյանը։

Կոշում 2 թեկնածուներից 689 ձայնով հաղթել է համայնքի անկուսակցական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։ Այստեղ «Անկախ դիտորդ»-ը մի քանի խախտումներ էր արձանագրել, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի հետ կապված անձանց ուղղորդումների, կուտակումների վերաբերյալ:

մասնակցությունը ցածր էր

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Թլիկ համայնքում մասնակցությունը բավականին ցածր է եղել: Նրա խոսքով՝ քվեարկելու իրավունք ունեցող 127 քաղաքացուց միայն 22-ն են մասնակցել քվեարկության: «Անգամ նման մասնակցության պայմաններում ընտրողների կեսից ավելին դեմ է քվեարկել առաջադրված միակ թեկնածուին: Ընտրական օրենսգիրքն սահմանում է, որ նման դեպքերում ընտրությունը համարվում է չկայացած: Այդ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն՝ թեկնածուների նոր առաջադրմամբ, համայնքի ղեկավարի համար ընտրական օրենսգրքով սահմանված արտահերթ ընտրության ժամկետներում: Նոր ընտրությունը նշանակվում է մարզպետի կողմից»,- մանրամասնեց ԿԸՀ նախագահը: Վերջինս նաեւ ասաց, որ իր պաշտոնավարման ընթացքում նման դեպք չի եղել, երբ գործող գյուղապետի միակ թեկնածուն պարտվի ընտրություններում. «բայց դրանից առաջ 1-2 դեպք եղել է նույն մարզի տարածքում»:

Խոսելով ՏԻՄ ընտրությունների ակտիվության մասին՝ ԿԸՀ նախագահն ասաց. «Պետք է նկատենք, որ այն համայնքներում, որտեղ առկա էին մեկից ավելի թեկնածուներ, բավականին բարձր մասնակցություն է եղել: Օրինակ՝ Ավան համայնքում 69 տոկոս մասնակցություն ունենք, Կոշում՝ 65 տոկոս, Զովաբեր համայնքում՝ 71 տոկոս, Ողջաբերդում՝ 75 տոկոս: Ընդհանուր մասնակցությունը մոտ 50 տոկոս է կազմում»:

Անդրադառնալով Կոշ համայնքում հնարավոր ուղղորդումների վերաբերյալ հրապարակումներին՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ բոլոր թեկնածուներն ունեցել են վստահված անձեր, 4 հավատարմագրված ՀԿ-ներ, որոնք դիտորդական առաքելություն են իրականացրել. «Տարածքային ընտրական հանձնաժողովներն ստացված գրանցամատյաններն արդեն հասցրել են վերլուծել: 19 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններից միայն 9-ում են առկա թվով 11 գրառում: Այս գրառումները դառնալու են մանրամասն քննարկման առարկա: Եթե լինեին ինչ-ինչ խնդիրներ, նախ դրանց վերաբերյալ կլինեին համապատասխան գրառումներ: Այն հանգամանքները, որոնք առկա են այդ հրապարակումներում, կքննարկվեն տարածքային ընտրական հանձնաժողովներում»:

Հարցին՝ վերահաշվարկ անելու վերաբերյալ դիմումներ ստացվե՞լ են, Մուկուչյանը պատասխանեց. «Դեռեւս մեկ դիմում է մուտքագրվել: Անուշավան համայնքում ավագանու անդամի ընտրություններ էր, եւ դիմումն ավագանու անդամի ընտրություններում վերահաշվարկի իրականացման մասին է: Այս պահին դիմումն ընդունվել է հանձնաժողովի կողմից, եւ դրա մասին մենք դեռ տեղեկություն կտրամադրենք: Բացի դրանից՝ նշեմ, որ մինչեւ վաղը (այսօր) առավոտյան մենք ժամանակ ունենք վերահաշվարկի դիմումների համար»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2861 դիտում

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ