Գիշերօթիկների նախկին սաների ընտանիքներում խնդիր չի արձանագրվել. բանկերի հետ քննարկվում է կացարանով ապահովելու հարցը

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին ՀՀ կառավարության որոշումը, որի արդյունքում 3 գիշերօթիկ այլևս չի գործում. այս հաստատություններից ընտանիք է վերադարձել 87 երեխա:

Տարեսկզբին Հայաստանում գործող բոլոր 4 գիշերօթիկ հաստատությունները միասին ունեին 260 սան. ի տարբերություն մանկատան սաների՝ այս երեխաներն ունեն ծնողներ՝ ընտանիք: Ընտանիքների հետ աշխատանքի արդյունքում նրանցից 130-ը վերադարձվել էր ընտանիք տարվա ընթացքում:

Գիշերօթիկ միակ հաստատությունում հիմա խնամք է ստանում 43 երեխա: Այստեղ են միավորվել բոլոր այն երեխաները, որոնց ընտանիքները համարվում են բարձր ռիսկայնության: Օրինակ՝ ծնողները չունեն ծնողավարման հմտություններ, տառապում են ալկոհոլամոլությամբ կամ երեխաների նկատմամբ բռնության վտանգ կա: Շարունակելով նրանց հետ աշխատանքը՝ պետությունը ձգտում է ընտանիք վերադարձնել գիշերօթիկ հաստատություններում խնամք ստացող բոլոր երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական աջակցություն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ ընտանիք վերադարձել են միայն այն երեխաները, որոնց վերադարձը ռիսկային չի գնահատվել: «Կարիքների գնահատման արդյունքում ընտանիք չվերադարձած 43 երեխաների վերադարձն ընտանիք չի համարվել երեխայի լավագույն շահից բխող»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ բարձր ռիսկայնության ընտանիքները հիմնականում Գյումրիում են: Կառավարությունը որոշել է հետաձգել հենց այստեղ գտնվող գիշերօթիկ հաստատություններից մեկի լուծարումը, որպեսզի այն երեխաները, որոնց վերադարձն ընտանիք խնդրահարույց է, ժամանակավորապես մնան գիշերօթիկ հաստատությունում: Հընթացս պիտի որոշվի, թե այդ ընտանիքների խնդիրն ինչպես է հնարավոր լուծել՝ ծնողները կկարողանա՞ն հաղթահարել իրենց դժվարությունները եւ հոգ տանել երեխաների մասին, թե՞ պետությունը երեխաներին կշարունակի պահել առայժմ այդ հաստատությունում, իսկ հունիսից արդեն՝ համայնքին ու ընտանիքին մոտ գտնվող կառույցներից մեկում (ինչպիսին, օրինակ «Սոս մանկական գյուղերն» են):

Անդրադառնալով երեխաներին ընդունած ընտանիքներում ինտեգրման խնդիրներին՝ Սոնա Մարտիրոսյանն ասաց. «Նախկինում ընտանիք վերադարձած երեխաների մասին որեւէ՝ սոցիալական աշխատողների միջոցով իդենտիֆիկացված խնդրահարույց դեպք չկա: Մյուս ընտանիքների մասով (դեռ օրեր են անցել հաստատությունների լուծարումից) կխոսենք ավելի ուշ»:

Երեխաներին ընտանիք վերադարձնելուց հետո, նրա խոսքով, բոլոր ընտանիքներին տրամադրվել են աջակցության փաթեթներ՝ ըստ գնահատված կարիքների: «Որոշների դեպքում ոչ միայն տնաիրային (հագուստ, գրենական պիտույքներ, պայուսակներ) օգնության մասին է խոսքը, այլեւ կենցաղային որոշ իրերի՝ սպասք, փափուկ կահույք: Բոլոր այն ընտանիքները, որոնց կարիքների գնահատման արդյունքում դուրս են բերվել կարիքներ, որ կարող էինք հոգալ, հոգացել ենք»,- նշեց խոսնակը:

Հնարավո՞ր է հավաստել, որ երեխաները նվազագույնը քաղցած չեն մնա եւ չեն մրսի հարցին՝ Սոնա Մարտիրոսյանը միանշանակ է պատասխանում. «Մենք բոլորին անխտիր տվել ենք տաք հագուստ, տաք կոշիկներ. դա  նվազագույն աջակցության փաթեթն էր»: Ձմեռ է, եւ միայն տաք հագուստը բավարար չէ, տների ջեռուցման խնդիրը դիտարկվա՞ծ է հարցին ի պատասխան՝ Սոնա Մարտիրոսյանը հավաստում է, որ բոլոր խնդիրները հաշվառված են, բոլորը դիտարկված են, բոլորին, ըստ կարիքի, աջակցություն ցուցաբերվել է:

«Մենք ունենք այնպիսի ընտանիքներ, որոնց ամեն օր տարվում են որոշակի փաթեթներ՝ սկսած կահույքից, վերջացրած թավաներ-կաթսաներով, սննդով: Հաստատություններում կար պահեստային սնունդ: Մենք ընտանիքներին ենք բաժանել լուծարված հաստատություններում առկա սննդի ողջ պաշարը»,- նշեց նա:

Այն հարցին, թե ինչ նվազագույն եւ ինչ առավելագույն օգնություն է տրամադրվել ընտանիքներին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Նվազագույնը ստանդարտ փաթեթներն են, որ երեխաները ստացել են նաեւ գիշերօթիկում խնամվելիս՝ ամառային, ձմեռային հագուստ, գրենական պիտույքներ, սնունդ. դա տրամադրվել է բոլոր ընտանիքներին: Առավելագույնը բնակարանի կամ կացարանի խնդիրն է, որը, իրոք, ամենախնդրահարույցն է»:

Այս պահին կա 102 ընտանիք, որ կացարանի խնդիր ունի, այսինքն՝ բնակարանն ունի վերանորոգման անհրաժեշտություն, կամ, առհասարակ ընտանիքը սեփական բնակության վայր չունի: «Իրենք ունեն բնակության վայր, բայց ոչ՝ սեփական բնակության, օրինակ՝ ապրում են վարձով: Բոլոր այն մարդկանց, ում համար երեխայի վերադարձը կապված է եղել բնակարանի վարձավճարի խնդրի հետ, առաջարկվել է բնակարանի վարձավճարի փոխհատուցում, որպեսզի իրենք գոնե այդ մասով հանգիստ լինեն: Անխտիր բոլորը, ովքեր ընդունել են առաջարկը, նրանց տրվել է փոխհատուցում բնակարանի վարձավճարի չափով՝ նախարարության գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ»:

Եղե՞լ են այնպիսիք, որ չեն ընդունել վարձավճարի փոխհատուցման առաջարկը հարցին ի պատասխան՝ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ եղել են, եւ այդպիսի մի ընտանիքի մասին վերջերս ռեպորտաժ էր պատրաստել հեռուստատեսություններից մեկը՝ ի դեպ, չնշելով, որ կառավարության կողմից արվել է նման առաջարկ. «Նրանց առաջարկվել էր վարձավճարի փոխհատուցման տարբերակը, նրանք չէին ընդունել այդ առաջարկը՝ չներկայացնելով որևէ պահանջ, չգիտեմ՝ ինչ պատճառով»:

Ընտանիքներից քանի՞սն են, որ վերանորոգման կարիք ունեն, քանի՞սն են վարձով ապրում, ըստ խոսնակի՝ առանձնացված տվյալներ չկան, քանի որ կացարանի խնդիրն ընդհանուր է դիտարկվում, փորձ է արվում տալ հիմնային լուծում:

Բնակարանաշինության կամ վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցի լուծման համար նախարարությունը «Կորպորատիվ պատասխանատվություն՝ հանուն ընտանիքների հզորացման» նախաձեռնությունն է մշակել, եւ նախարարը օրերս հանդիպման է հրավիրել խոշոր շինարարական կազմակերպությունների եւ առեւտրային բանկերի ներկայացուցիչների, ղեկավարների: Նրանց ներկայացվել է, որ որոշ ընտանիքներ ունեն բնակարանի վերանորոգման խնդիր, որոշներն էլ չունեն կացարան: «Բանկերի հետ բանակցությունները հիմա շարունակվում են, փորձում ենք ինչ-որ ինստիտուցիոնալ լուծում գտնել, որով բանկերը կստանձնեն այս երեխաների կեցության, բնակարանի խնդրի լուծումը»,- ասաց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ գիշերօթիկ հաստատությունները լուծարելու որոշման հիմքում, ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, բոլոր երեխաներին ընտանիքում մեծանալու հնարավորություն տալու նպատակն է: Ընտանիք վերադարձած երեխաների խնամքը և ինտեգրման ընթացքը նախատեսվում է վերահսկել սոցաշխատողների պարբերական այցերի միջոցով:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 31-ին որոշում էր կայացրել լուծարել 4 գիշերօթիկ հաստատություն եւ մեկ մանկատուն՝ «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը, «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը, «Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն»-ը, «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն»-ը եւ «Վանաձորի մանկատուն»-ը: Լուծարման մասին որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 1-ից՝ բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի (այս դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թ. հունիսի 25-ից) եւ Վանաձորի մանկատան (որոշումը կգործի 2020 թ. հունվարի 1-ից):

Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45196 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել