Երևան
12 °C
«Տիկի՛ն Զոհրաբյան, դուք որ այստեղից ցուցադրեցիք այդ դպրոցների նկարները, ես կարող եմ ավելացնել բազմաթիվ այլ՝ անմխիթար վիճակում գտնվող դպրոցների նկարներ, բազմաթիվ ճանապարհների նկարներ, որոնք չեն վերանորոգվել խորհրդային տարիներից, եւ բազմաթիվ այլ անմխիթար բաներ, որոնք ՀՀ-ում կան, բայց ես կարծում եմ, որ դուք նաեւ ժամանակին պետք է դրանք ցույց տայիք, ոչ թե այսօր»,- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսպես արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրիա Զոհրաբյանին:
Վերջինս, հիշեցնենք, այսօր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ ցուցադրեց մի շարք դպրոցների նկարներ՝ ասելով, որ ՀՀ կառավարությունն այդ դպրոցների վերանորոգման համար գումարներ չի գտել: Զոհրաբյանի ակնարկը վերաբերում էր ՍԴ անդամներին բավական բարձր թոշակով կենսաթոշակի ուղարկելուն, ինչը նախատեսվում է նախագծով:
Ընդգծելով, որ դպրոցները կապ չունեն քննարկվող նախագծի հետ՝ Դավոյանը փորձեց կռահել, թե ինչ նպատակ ուներ նկարների ցուցադրությունը. «Ուղղակի, ինչպես միշտ, դուք ուզում եք խոսել այն մասին, թե ձեր սրտացավությունը որքան մեծ է: Իսկ դուք եղել եք անցած եւ նախանցած խորհրդարաններում ու ի՞նչ եք արել, որ չլինեն այդպիսի դպրոցներ եւ նմանատիպ անմխիթար բաներ: Դուք ոչ մի բան չեք արել, ընդամենը եկել եք խոսել եւ ցույց եք տվել, թե դուք ամեն ինչից տեղյակ եք»,- ասաց Դավոյանը:
Այնուհետեւ պատգամավորը հիշեցրեց, որ նույնը տեղի ունեցավ հուլիսի 14-ին, երբ Զոհրաբյանը Սեւանից վերցրել էր կապտականաչավուն ջրիմուռների օրինակներ եւ ջուր՝ հայտարարելով, թե դրանք ուղարկում է Վրաստան՝ փորձաքննության եւ Ազգային ժողովում նախաձեռնում է խորհրդարանական լսումներ, որովհետեւ Սեւանը հիվանդ է:
«Սա նույնպես մոռացվեց, եւ հիմա մենք պետք է սպասենք, թե այդ կապտականաչավուն ջրիմուռների խնդիրն ինչպես պետք է լուծվի: Սա ընդամենը այն մասին է, որ պետք չէ ամբիոնից խոսել կամ ֆեյսբուքյան գրառումներ կատարել, թե դուք ինչ սրտացավ եք»,- եզրափակեց Դավոյանը:
Նաիրա Զոհրաբյանի հրապարակած լուսանկարներին անդրադարձավ նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Այո՛, դպրոցներն էդ վիճակում են, տիկի՛ն Զոհրաբյան, իսկ ինչո՞ւ են այդ վիճակում: 30 տարվա անկախ պետություն ունենք, ինչո՞ւ են այդ վիճակում։ Այն պատճառով են դպրոցներն այս վիճակում, որովհետև նաեւ դուք այստեղ նստած հանրապետականի հետ կնոպկա եք սեղմել։ Ա՛յ դրա պատճառով են այդ վիճակում: Մենք դպրոցները կվերանորոգենք, ինչպես վերանորոգեցինք ճանապարհները, ինչպես բանակի հարցն ենք լուծում՝ սպասարկման առումով։ Որեւիցե մեկը թող չանհանգստանա»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT