Երևան
12 °C
ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վերահաստատեց այն պնդումը, որ այս նախագիծը նպատակ չունի հեռացնել նախկին իշխանության օրոք նշանակված դատավորներին:
Նախագիծը, որով առաջարկվում է ՍԴ անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը տրամադրել իր աշխատավարձի չափով կենսաթոշակ, չի վերաբերում ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանին ու Արման Դիլանյանին, այլ միայն մյուս յոթ դատավորներին: Վերջիններս ընտրվել են հին Սահմանադրության կանոնակարգերով, իսկ այդ Սահամանդարությունն ուժն ամբողջովին կորցրել է 2018 թվականի ապրիլին:
Խորհրդարանական իշխող մեծամասնությունը, կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ՍԴ գործող կառուցվածքն ու յոթ դատավորների ընտրվելու կարգը չեն համապատասխանում գործող Սահմանադրությամբ ամրագրված պահանջներին: Հենց այս իրավիճակին լուծում տալու համար էլ Արդարդատության նախարարությունը ներկայացրել է վերոնշյալ նախագիծը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, խոսելով այդ 7 դատավորների մասին, այսօր ավելի վաղ ասել էր, որ իր ուշքը չի գնում «Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակ»-ի համար:
Սուրեն Գրիգորյանը Զոհրաբյանի այս մտքին ի պատասխան արձագանքեց, որ երբ իրենք խոսում էին այս նախագծի մասին, հարց հնչեց՝ իսկ արդյոք այն դատավորները, որոնց այսպիսի առաջարկ է արվում, իրենց նվաստացած չե՞ն զգա. «Երբ ՍԴ դատավորների մասին խոսվում է նախագահի անունը տալով +6 տրամաբանությամբ, ընդունելի՞ է, որ այդ խմբակցության պատգամավորի մասին խոսվի խմբակցության ղեկավարի ազգանունով եւ +25»,-ասաց Գրիգորյանը՝ հարց ուղղելով, թե՝ վիրավորակա՞ն է սա, թե՝ ոչ:
Գրիգորյանի պնդմամբ՝ օրինագծին դեմ հնչած ոչ մի ելույթ չէր համապատասխանում նախագծի բովանդակությանը: Այն միտքը, թե նախկիններից ուզում են ազատվել, պատգամավորի կարծիքով, անհիմն է: «Պետք չէ հորինել թեզեր, հետո այդ թեզերը հերոսաբար ջախջախել: Չկան այդ թեզերը այս նախագծի հիմնավորումներում»,-ասաց պատգամավորը:
Սահմանադրական այն կարգը, որով նախատեսված է նշանակել դատավորներին, Գրիգորյանի պնդմամբ, ճիշտ է: Նրա կարծիքով՝ այս թեմայի շուրջ նույնպես մանիպուլյացիա է արվում: «Բա ասում էիք Սահմանադրությունը կեղծվել է, ժողովրդի կամքը չի արտահայտում: Այո՛, ասել ենք եւ ասում ենք, բայց դա չի նշանակում, որ տեքստի եւ դրույթների մասով չի կարող լինել համաձայնություն»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ամենալավ Սահմանադրությունը, եթե գրվում է քաղաքական նպատակներով, դա լեգիտիմ Սահմանադրություն չէ, հետեւաբար պետք չէ մեկը մյուսի հետ խառնել:
Պատգամավորը համաձայն չէ նաեւ այն մտքին, թե Սահմանադրական դատարանում չկա ճգնաժամ, քանի որ թղթերը տալիս են. «Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ էր թղթերը տալիս, կա՞ր քաղաքական, ժողովրդավարության ճգնաժամ, թե՝ ոչ: Բա ո՞նց եղավ այս հեղափոխությունը, եթե չկար»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե թղթերը կան, դա չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է: Թղթերը միշտ եղել են ու կլինեն, խնդիրը այդ թղթերի բովանդակությունն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ կարծիք հայտնեց, որ հասարակության մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ է Սահմանադրական դատարանը:
Այս կարծիքի շուրջ Սուրեն Գրիգորյանը կոչ արեց դադարել մտածել, թե ԱԺ-ում հավաքված են էլիտայով, խելացիներով, ժողովուրդն էլ ոչ մի բան չի հասկանում, թացը չորից չի տարբերում: «Ոչ միայն տարբերում է, այլեւ՝ մեզնից լավ է տարբերում: ՀՀ ժողովրդին դուք վիրավորում եք, պարոն Գորգիսյան, երբ ասում եք, որ ժողովուրդը քառակուսի ու պրիմիտիվ է պատկերացնում: Խնդրում եմ՝ այդ հարցումը կբերեք եւ ԱԺ ամբիոնից ցույց կտաք, իսկ եթե ցույց չտաք, կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ գուցե եւ ժողովրդի լայն մասին չհետաքրքրի ՍԴ-ն, բայց սահմանադրական մարմինների միջեւ վեճերի լուծումը, ընտրությունների արդյունքներում վերջին խոսքը ՀՀ-ում վերապահված է Սահմանադրական դատարանին: Պատգամավորի կարծիքով՝ ոչ մի դատարան իր սխալ եւ անհեռատես որոշմամբ չի կարող երկիրը գցել նման տուռբուլենտ զոնայի մեջ, ինչպես կարող է անել Սահմանադրական դատարանը:
Հարցին, թե արդյոք հանրության կարծիքը հաշվի առե՞լ են նախագիծը գրելիս, Գրիգորյանը պատասխանեց, որ նիստերը ուղիղ եթերով ցույց չեն տալիս, որ մարդիկ նայեն եւ էսթետիկ հաճույք ստանան: Ամբողջ գործընթացը թափանցիկ է նրա համար, որ մարդիկ տեղյակ լինեն, եթե ունեն ասելիք, ասեն:
«Բացի իմ ընդդիմադիր գործընկերներից՝ բյուջեի մասով հակափաստարկ իմ շրջապատում չեմ լսել»,-ասաց պատգամավորը՝ կիսելով նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն մոտեցումը, թե սա եւս մեկ մանիֆեստացիա է իշխանության արժեհամակարգի, տեսլականի եւ հավատարմությանը՝ ժողովրդավարության արժեքներին:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT