Արագածոտնում նվազել են ավազակային հաձակումներն, աճել՝ բնակարանային գողության դեպքերը. դատախազն ամփոփել է 2019 թվականը

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփել է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը: Մարզի տարածքում շարունակվող կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում այս տարվա նախորդ 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ ՏԻՄ մարմիններում: 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ գործուն զղջալու հիմքով՝ պատճառված վնասը վերականգնելու արդյունքում: Բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերը կատարվել են նախորդ տարիներին, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 25.2 մլն ՀՀ դրամ, վերականգնվել՝ 11.2 մլն դրամը: Մնացած մասով կիրառվել են ներգործության միջոցներ:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում շեշտադրվել է մարզի տարածքում գործող հանքարդյունաբերող 35 ընկերությունների՝ շրջակա միջավայրի պահպանության վճարների գծով պարտավորությունների չկատարման խնդիրը: Պարտավորությունները չկատարած ընկերությունները վերականգնել են 4.6 մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրվել է նաև մարզի տարածքում բնապահպանության, ոռոգման ջրերի մատակարարման բնագավառներում օրենսդրության պահանջների պահպանման վիճակը: Վերջինիս արդյունքում, օրինակ, «Թալին» ՋՕԸ պատասխանատու անձի կողմից 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բաշխված ջրի կորուստը հավելագրելու միջոցով, առերևույթ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի, մոտ 72մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննություն կատարելու:

 2019թ. ընտանիքում արձանագրված բռնության դեպքերի գրանցման և ընթացքի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից կատարվել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություններ:  2 դեպքով պարզվել է տուժողի՝ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը, և բողոքի բացակայության պայմաններում դատախազները, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով վերապահված իրենց լիազորություններից, հարուցել են քրեական գործեր:

Մարզի տարածքում նախորդ տարվա համեմատ նվազել են ավազակային հարձակման դեպքերը, ակտիվ պայքար է մղվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Նկատի ունենալով, որ մարզի տարածքում է տեղակայված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2019թ. 11 ամիսներին ՔԿՀ տարածք թմրամիջոցների ապօրինի իրացման վերաբերյալ հարուցվել է 6 քրեական գործ՝ նախորդ տարվա 1-ի դիմաց:

Մարզի դատախազության համար առավել մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողությունները: Բնակարանային գողությունների գերակշիռ մասը կատարվել է չբնակեցված բնակարաններից, ամառանոցներից:  

Ընթացիկ տարում մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18-ով կամ  մոտ 33 տոկոսով աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերն ավելացել են 2-ով կամ 14 տոկոսով: ՃՏՊ-ների գրեթե կեսը տեղի է ունեցել մարզի տարածքում իրականացվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության հատվածներում՝ 29 դեպք՝ որոնց հետևանքով մահացել է 6, վնասվածքներ ստացել 61 անձ։ Մարզի դատախազության կողմից համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՃՈ մարզային ստորաբաժանման հրամանատարին ՃՏՊ-ների կրկնվող տեղանքներում ծառայությունն ուժեղացնելու, ճանապարհաշինարարական հատվածները երթևեկության կանոնները սահմանող նշաններով կահավորելու նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2141 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում