ՀՖՖ ներքին աուդիտի կոմիտեն ստուգում է Մելիքբեկյանի համապատասխանությունը ՀՖՖ նախագահի թեկնածու լինելու պահանջներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեն ուսումնասիրում է ՀՖՖ գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի համապատասխանությունը նախագահի թեկնածու լինելու պահանջներին: Մամուլում շատ են քննարկումները, որ վերջինիս գործունեությունը բավարար չէ ՀՖՖ նախագահի ընտրություններում թեկնածություն առաջադրելու համար: Ինքը Մելիքբեկյանն այս հարցում մտավախություններ չունի: Այդ մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

«ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու Լուսինե Բակումյանը դիմել է Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի (ՀՖՖ անկախ կոմիտեներից մեկը) նախագահ Մեսրոպ Առաքելյանին: Նա ինձանից պահանջել է համապատասխան փաստաթղթերը եւ հիմա ուսումնասիրում է: Ես, բնականաբար, խնդիր չեմ տեսնում: Եթե որեւէ կասկած ունենայի, չէի առաջադրվի»,- ասաց Մելիքբեկյանը՝ ավելացնելով, որ սպասում է, որ շուտով կհրապարակվի նաեւ եզրակացությունը:

Լուսինե Բակումյանը, որի թեկնածությունն առաջադրել է «Դինամո 2000» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն, որի գործունեությունը գործկոմը ժամանակավորապես կասեցրել է, ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ ինչ խնդիր է տեսնում նախագահի այս թեկնածուի կենսագրությունում: Նա մեջբերեց կանոնը, որով, ըստ իրեն, Մելիքբեկյանը չի համապատասխանում չափանիշներին:  

«Ուսումնասիրելով Մելիքբեկյանի կենսագրական տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս կանոնադրությամբ նախատեսված չափանիշին՝ վերջին 5 տարիներից առնվազն 2-ի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ֆուտբոլում, չի համապատասխանում»,- ասաց նա:

ՀԺ-ի հետ զրույցում Մեսրոպ Առաքելյանը հաստատեց, որ ուսումնասիրություն է ընթանում: Նա, սակայն, ընդգծեց, որ միայն Մելիքբեկյանի տվյալները չէ, որ ստուգվում են: Ուսումնասիրվում են նաեւ մյուս թեկնածուների՝ «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանի ու լեգենդար ֆուտբոլիստ, «Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանի փաստաթղթերը: Ինչպես երեւում է Առաքելյանի խոսքից, նա չի սպասում, որ անսպասելի բացահայտումներ կլինեն:

«Ամեն դեպքում, այն թեկնածուները, որոնք գրանցված են, համապատասխանում են կանոնադրության պահանջներին»,- ասաց նա:

Նա նաեւ ավելացրեց, որ ներքին աուդիտի կարծիքն ունենալու է խորհրդատվական բնույթ: Ցանկացած եզրակացության դեպքում վերջնական որոշումը լինելու է ՀՖՖ քարտուղարությանը:

ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրությունները տեղի են ունենալու արտահերթ ժողովի ընթացքում: Այն կայանալու է դեկտեմբերի 23-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2471 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին