Երևան
12 °C
Տերունական աղոթք, զինվորական նվագախումբ, նաեւ հայկական ավանդական դհոլ-զուռնա, հուզված ծնողներ, տատիկ-պապիկներ, ընկերների ու եղբայրների ուսերի բարձրությունից հավաքվածներին նայող 18-ամյա պատանիներ:
Գյումրիում այսօր մեկնարկեց ձմեռային զորակոչը: Առաջին օրը Հայոց բանակ մեկնողներին Գյումրին սովորության համաձայն ուրախ տրամադրությամբ, բաց սրտով եւ հետդարձի վստահ խոստումով նորակոչիկներին ճանապարհեց Մայր Հայաստան հուշահամալիրից:






Այս տարի մինչ Ամանոր են մեկնում տղաները: Ըստ ՇՄ զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանի, դա իր հստակ բացատրությունն ունի: «Քանի որ հունվարը տոնական շատ օրեր ունի, չէինք հասցնում զորակոչը կազմակերպեինք, տեղափոխում էինք փետրվարին: Դրա համար որոշում կայացվեց ՊՆ եւ վարչապետի կողմից զորակոչը կազմակերպել դեկտեմբերին 16-ից»,- ասաց նա:

Մեկնողների համար էական նշանակություն չուներ, ոչ գալիք Ամանորը տանը չեն դիմավորելու: «Դե հմի որ ըսպես են որոշել, ուրեմն մենք էլ կենթարկվինք օրենքին, էդ քանիմ օրը բան չի փոխե ստեղ ենք, թե՝ չէ: 2 տարի հետո գուկանք, մեր ընտանիքիների հետ էլի կնշենք Նոր տարին»,- ասում է Գառնիկը:



Արեգնազ տատը թոռին՝ Հարությունին է ճանապարհում: Ասում է՝ ուրախ սրտով է ուղարկում հայրենիքի զինվորին, անցնող ամեն օրը կհաշվի, մինչեւ երկու տարին լրանա: Ցանկությունը մեկն է՝ անփորձանք ծառայություն իր եւ բոլոր զինվորներին:

«Այսօր մեկնում եք, եւ հիշեք, դուք պաշտպանելու եք ձեր ընտանիքը, հայրենիքը, պետությունը, եւ հիշեք, որ տանը Ձեզ սպասում են»,- բոլոր նորակոչիկներին դիմեց ՇՄ զինվորական կոմիսարը: Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն էլ ընդգծեց. «Ձեզանից է կախված մեր երկրի լինելիությունը, խաղաղ կյանքն ու ապագան: Անփորձանք լինեք, Ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ»:
Ասելիք ուներ նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մեկնողների ծնողներից ոչ պակաս հուզված մոտեցավ ամբիոնին, բարի ճանապարհ եւ խաղաղ երկինք կամեցավ, այնուհետ խնդրեց ծափահարել նորակոչիկների, նրանց ծնողների, հետո նաեւ ընկերների համար: «Վստահ եմ, որ ծառայելու եք՝ բարձր պահելով բոլորի պատիվը, անառիկ պահելով մեր սահմանները»,- ասաց Սամվել Բալասանյանը:


Այսօր Գյումյրիից Երեւանի հավաքակայան չմեկնեց մեկ պատանի միայն: Առավոտյան բուժզննման ժամանակ մասնագետները նպատակահարմար են գտել, որ տղան մեկ անգամ էլ հետազոտվի: Մեկ նորակոչիկ էլ սեփական կամքով Հայոց բանակ մեկնեց «Պատիվ ունեմ» ծրագրով:
ՇՄ զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանն ասաց՝ իր համար տպավորիչ էր այս զորակոչը. «Ես առաջին անգամ էի Շիրակում, եւ անչափ տպավորված եմ: Նորակոչիկները պատրաստ էին զինված ուժեր մեկնելու, ծառայություն անցնելու»:


Հոգեպես պատրաստ էին նաեւ շատ ծնողներ: Մայրերի ու տատիկների խնդիրն այլ էր, բայց հայրերն ու պապիկները կարողացել էին փոքր-ինչ քողարկել անհանգստությունը: «Սարի պես տղա կճամփեմ բանակ»,- հպարտությամբ ասաց գյումրեցի Արտակը: Ավագ որդուն ճանապարհելուց հետո հերթը կհասնի մյուս երկուսին:
Արմենուհի Մինասյան
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT