Երևան
12 °C
Երեւանի կրկեսի նոր շենքը կառուցելու համար հսկայական աշխատանք է կատարվել։ Մնացել է միայն ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել ու այն հանձնել շահագործման: Բայց կարծես թե ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանալու: 2011 թվականին մեկնարկած շինաշխատանքները կավարտվեն, իսկ կշահագործվի՞ կրկեսը նախկինի պես, թե՞ ոչ, դեռ հարց է:
Տարիներ շարունակ որոշ կենդանասերներ, այդ թվում՝ Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը բազմիցս բարձրաձայնել են, որ պետք է դադարեցնել կրկեսներում կենդանիների շահագործումը: Նոյեմբերի վերջին էլ ստեղծվել է «Կրկես առանց կենդանիների» շարժումը: Այդ նախաձեռնության հեղինակը ճարտարապետ Ամելիա Մարուքյանն է, որին ավելի ուշ միացել են իր ընկերներն ու մի շարք կենդանասերներ: Նախաձեռնության նպատակն է հասնել նրան, որ Հայաստանում օրենքով արգելվի կենդանիների շահագործումը, մասնավորապես կրկեսում դրանց ցուցադրումը բացառվի:
«Սոցիալական ծանր դրության մեջ գտնվող ու քաղաքականացված մեր հասարակության շատ քիչ մասին է հուզում կենդանիների ճակատագիրը: Ես ուղղակի զարմացած էի, երբ 37 տարեկան մի տղամարդ ինձ հետ խոսելիս ասաց, որ փղին բնատուր տրված է իր հսկայական մարմնով կանգնել փոքրիկ գնդակի վրա: Շատերը չեն հասկանում, թե իրենց զվարճանքի համար կենդանուն տանջելն ինչքան անիմաստ ու դատապարտելի է: Երբ «իվենթ» բացեցինք եւ հայտարարություն տարածեցինք, պատկերն իմ աչքին մի փոքր փոխվեց: Հավաքվեց 1000-ից ավելի մարդ, հասկացա, որ շատերին է մտահոգում կրկեսի կենդանիների հարցը, եւ շատերը գիտեն, թե կենդանիներն այնտեղ ինչ պայմաններում են պահվում»,- մեր զրույցում ասաց Ամելիան:
Կրկեսի շինարարական աշխատանքները կատարվել եւ կատարվում են «Տաշիր» ընկերության միջոցներով: Համաձայնագիրն ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել էր 2011 թվականից: Սկզբում նախատեսվում էր պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո «Տաշիր» ընկերությունների խումբը որոշեց նոր շենք կառուցել, եւ 2012 թվականին կրկեսի հին շենքը քանդեցին։ Արդեն բարեկարգվել եւ կանաչապատվել է նորակառույց շենքի հարակից տարածքը: Դիմացի մոտ 2000 քառ․ մետր տարածքը վերածվել է այգու։ Մոտ 150 դեկորատիվ ծառ է տնկվել։ Տեղադրվել են նստարաններ եւ այլն:
«Կրկես առանց կենդանիների» նախաձեռնության անդամներն առաջիկայում պատրաստվում են «Տաշիր գրուպ» ՍՊԸ-ին դիմել բաց նամակով, հայտնել իրենց պահանջի եւ առաջարկների մասին: Այն է՝ հանդիսատեսի համար կրկեսը գրավիչ դարձնել նաեւ առանց կենդանիների: «Տաշիր գրուպը բավականին մեծ գումարներ է ներդրել կրկեսի վերակառուցման համար, եւ, մեր կարծիքով, ընկերությունը կարող է իր առաջ նպատակ դնել նորագույն տեխնոլոգիաների եւ նորամուծությունների շնորհիվ հանդիսատես բերել ոչ միայն Երեւանից կամ մարզերից, այլեւ լինել առաջատար ամբողջ Կովկասում: Նոր մոտեցումներով միաժամանակ կենդանիներին հանգիստ թողնել: Կան այնքան զվարճալի կրկեսներ, որոնք կենդանիներ չեն շահագործում: Հարկավոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հիշի՝ երբ տոմս է գնում՝ կրկես գնալու համար, նպաստում է այդտեղ շահագործվող կենդանիների թշվառությանը»,- նկատեց նախաձեռնության հեղինակը՝ առանց առաջարկների վերաբերյալ այլ մանրամասներ նշելու:
ՀԺ-ն մի քանի օր անընդմեջ փորձեց կապ հաստատել «Տաշիր գրուպ» ՍՊԸ-ի որեւէ պատասխանատուի հետ: Կարեն Կարապետյանի գործավարուհին մի քանի օր ձգձգելուց հետո մեզ պատասխանեց, որ Կարապետյանը քաղաքում չէ, արձակուրդի մեջ է. անհանգստացնել ու խաթարել նրա հանգիստն աշխատակիցները չեն ցանկանում:
«Կրկես առանց կենդանիների» նախաձեռնության անդամները նպատակ ունեն հանդիպել Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի հետ: Նրանց ծրագրվող քայլերի մեջ է մտնում նաեւ հոգեբանների հետ այս թեմայի շուրջ զրույցները, որով ավելի հստակ կարելի կլինի ներկայացնել, թե որքանով է ազդում երեխաների հոգեբանության վրա, օրինակ, կենդանիներին մտրակով խփելը, քանի որ կրկեսում շատ հաճախ կենդանիներին խփում են, որպեսզի նրանք կատարեն իրենց վարժությունները:
Կրկեսներում ներկայացվող շատ կենդանիներ դաստիարակվում են գերության մեջ եւ իրենց ողջ կյանքն անցկացնում անբնական, սթրեսային միջավայրում: «Փղերը հաճախ ծեծի են ենթարկվում դուբինկաներով, որոնց մի ծայրին սուր մետաղական փշեր կան, երբեմն՝ մինչեւ արյունահոսելը, որպեսզի ստիպեն նրանց կատարել վտանգավոր, անհարմար հնարքներ, ինչպիսիք են՝ կանգնել գլխի վրա կամ փոքր պատվանդանի: Առաջադրանքը չկատարելու դեպքում կամ վարժեցնելիս կենդանիներին պահում են շղթայված կամ վանդակավոր խցում, դա հազիվ թե բավարար տարածք է ցանկացած ուղղությամբ քայլ կատարելու համար, այն էլ՝ կենդանու համար։ Կրկեսներում կենդանիները դառնում են հուսահատ եւ ընկճված: Շատերն սկսում են դրսեւորել աննորմալ վարք՝ ճոճվելը, գլուխը տարուբերելը եւ անդադար քայլելը: Նրանք երբեմն նույնիսկ վնասում են իրենց»,- նկատեց Ամելիա Մարուքյանը:
«Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնությունը, եթե կարողանա հաջողության հասնել Երեւանի կրկեսի դեպքում, նախատեսում է զբաղվել նաեւ Գյումրու դելֆինարիումում պահվող դելֆինների, Երեւանի կենդանաբանական այգում պահվող կենդանիների խնդրով, ապա նաեւ Հյուսիսային պողոտայում ցուցադրվող կենդանիներով: «Հյուսիսային պողոտայում մարդիկ բերում են իրենց շներին եւ ստիպում ցրտին այնտեղ ժամերով կանգնել: Ես նույնիսկ դեպք եմ գրանցել, երբ հայտնի երկու դալմատինեցների տերը, որն ալկոհոլիկ է, տեսնելով, որ շներից մեկը հոգնել ու քնում է՝ հարվածեց նրան, որպեսզի շունը չքնի ու իր համար գումար աշխատի»,- պատմեց Ամելիան:
Նա նաեւ նկատեց, որ չնայած Ազգային ժողովն ընդունել է Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենք, միեւնույնն է սա չի կարող տարածվել կրկեսի կենդանիների վրա: «Կրկեսի կենդանիների վրա տարածվում է այնքանով, որ երբ կենդանուն ծեծեն, այդ արարքը կատարողն օրենքով կպատժվի, բայց կենդանիների շահագործումը կշարունակվի: Մեր նպատակն է դա վերացնել»,- ասաց նա:
Նա հայտնեց, որ մեկ տարի է, ինչ անընդմեջ ուսումնասիրում է աշխարհի տարբեր երկրների փորձը: «Հույս ունեմ՝ մենք էլ կմիանանք այն երկրների ցանկին, որոնք արդեն ընդունել եւ հաստատել են կենդանիների շահագործումն արգելող օրենքն ու «Կրկեսն առանց կենդանիների» պարտադիր պայմանը»,- եզրափակեց նախաձեռնության հեղինակը:
Հ.Գ. Եվրոպական 28 երկրներում գործում է կենդանիների շահագործումն արգելող օրենք, դրանց թվում են՝ Իտալիան, Հունաստանը, Ավստրիան, Դանիան, Բելգիան, Նիդերլանդները, Մակեդոնիան, Էստոնիան եւ այլն: Իսկ ամբողջ աշխարհի մասշտաբով օրենքը գործում է Հնդկաստանում, Սինգապուրում, Իսրայելում, Իրանում, Մեքսիակայում, Թայվանում եւ էլի մի քանի երկրներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT