Երևան
12 °C
2008 թվականից հետո ես ու Ռուբեն Հայրապետյանը հայտնվել ենք լրիվ տարբեր դաշտերում, որպես ընկերներ՝ եւս։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած հայտարարություններին․
«2008-ից հետո Ռուբեն Հայրապետյանի հետ ոչ թե հարաբերություններ են շարունակվել, այլ պարզապես ես երբեք չեմ ուրացել նախկին ընկերության թեման, եւ դրա հետ կապված որեւէ հարցադրում մեկնաբանել եմ, որ նախկին ընկերներ չեն լինում։ Հիմա, երբ պարոն Հայրապետյանն ինձ ներկայացրեց՝ որպես նախկին ընկերոջ, դրանից հետո ես ներկայացրի, որ նախկին ընկերները երբեք ընդհանուր ընկեր չեն ունենում»։ (Ռուբեն Հայրապետյանն ասել էր, թե իր նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը տասը օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով հորդորել է, որ փախչի Հայաստանից, քանի որ «Նիկոլը հրաման է տվել, որ իրեն բռնեն»,- հեղ․)։
«Ընդհանուր ընկերը կա՛մ պետք է լինի իմ ընկերը, կա՛մ իրենը։ Նա հայտարարեց, որ իր ընկերը Սերժ Սարգսյանն է ու նրա թիմակիցներն են, իմ ընկերները միշտ եղել են քաղաքական դաշտում լրիվ այլ գործընթացների մեջ գործող գործիչներ»,- ասաց Քոչարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե 2008-ից հետո էլ ինքն ու Հայրապետյանը շարունակել են հարաբերություններ ունենալ։
Պատգամավորն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանը նախկինում դարձել է իր ընկերը այլ ընկերների միջոցով․ «2008-ից հետո իր պահվածքն արդյունք է իմ զբաղեցրած դիրքի․ 1991 թ․-ից ես եղել եմ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյա, ու պարզվեց, որ Ռուբեն Հայրապետյանը ձգտել է ունենալ որոշակի հարաբերություններ նման կառույցների ղեկավար կազմի հետ»,- ասաց նա։ Հարցին՝ պաշտոնի համա՞ր է Հայրապետյանն ընկերություն արել իր հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Իր վերջին պահվածքը դրա մասին է խոսում»։
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Քոչարյանը մոռացել է Վազգեն Մանուկյանին եւ Դավիթ Շահնազարյանին՝ պատգամավորն ասաց, որ Հայրապետյանն այն մարդը չէ, որ նման հարցերից խոսի․
«Վազգեն Մանուկյանի կառավարության ժամանակ ես զբաղեցրել եմ Ներքին գործերի նախարարի տեղակալի, հետո՝ առաջին տեղակալի պաշտոնները։ Դրանից հետո, երբ Վազգեն Մանուկյանը եղել է պաշտպանության նախարար, ես շարունակել եմ զբաղեցնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, թե Վազգեն Մանուկյանին ով է ուրացել, թող դրա մասին իրենք մտածեն, որովհետեւ Վազգեն Մանուկյանն ինքն իրեն է ուրացել, երբ որ Սերժ Սարգսյանն իրեն վիրավորում էր, եւ ինքը շարունակում էր նրա հետ համագործակցել։ Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանին, ապա, հիշում եք, նրա՝ Հաագայի դատարանի թեման, Մարտի 1-ի վերաբերյալ նրա մեկնաբանությունները, փաստահավաք խմբի կողմից Մարտի 1-ի բացահայտման, հետո դրա ուրացման մասին, իսկ Անդրանիկ Քոչարյանը չի կարող լինել այն քաղաքական համակարգում, որտեղ իրենք ուրանում են իրենց քաղաքական անցյալը»,- ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։
Ինչ վերաբերում է ՀՖՖ-ն 16 տարի շարունակ ղեկավարած Հայրապետյանի հայտարարությանը, թե Անդրանիկ Քոչարյանն իր տեսակով թիմի անդամ չի կարող դառնալ, վերջինս հարց հնչեցրեց․
«Այս թիմի հետ ներդաշնակության խախտում տեսնո՞ւմ եք։ Ռուբեն Հայրապետյանը հայտնվել է զրպարտանքների դաշտում, եւ, ըստ էության, այդ դաշտում ինքը չհաջողեց։ Իր խնդիրը հիմա ՀՖՖ-ն է, քանի որ այնտեղ ընտրություններ են, իսկ ՀՖՖ-ի հետ կապված՝ երբ ինքը կամ իր թիմակիցները կորցնեն այնտեղի գործող լծակները, կարծում եմ՝ մտածում են՝ կունենան լուրջ պրոբլեմներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Արձագանքելով Հայրապետյանի մտքին, թե ինքը սարսափում է, որ Անդրանիկ Քոչարյանի պես մարդը պետք է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերում բարձրաստիճան զինվորականների հարցեր տա՝ պատգամավորը հայտարարեց․
«Ինքը պետք է սարսափի, որ ես անպայման լսելու եմ իր քաղաքական հոգեհայրիկ Սերժ Սարգսյանին: Հիմա արդեն չեն էլ ասում, որ Սերժ Սարգսյանը չի գալու: Իրենց մտահոգությունն այն է, որ Սերժ Սարգսյանը դատապարտված է գալ քննիչ հանձնաժողով»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT