Երևան
12 °C
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում լարված իրավիճակ է: Ուսուցիչները եւ աշակերտները գործադուլ ու դասադուլ են իրականացնում, իսկ դպրոցականների ծնողները փակել են դպրոցի մուտքն ու թույլ չեն տալիս հաստատության տնօրենին ներս մտնել:
Դպրոցում արդեն 3 օր է՝ այսպիսի մթնոլորտ է տիրում: Ծնողները, աշակերտները եւ ուսուցչական կազմը չեն ցանկանում աշխատել հաստատության նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հետ:
Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց ծնող Թամարա Ավետիսյանը, շաբաթներ առաջ՝ դեկտեմբերի 2-ին, կրթական հաստատությունում իրականացվել է տնօրենի ընտրության մրցույթ: Նախկինում այս պաշտոնում աշխատող Եսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն նշանակվել է Ոսկանյանը:
Բողոքի ցույց իրականացնողները ցանկանում են, որ Եսթեր Գալստյանը շարունակի աշխատել այդ պաշտոնում, իսկ Ոսկանյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նախորդ դպրոցում:
Նշենք, որ նորանշանակ տնօրենի դեմ բողոքի ակցիաներ իրականացվում էին նաեւ նրա ղեկավարած նախորդ կրթական հաստատությունում՝ նույն մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում: Այդ ժամանակ եւս աշակերտները, ծնողները եւ մի շարք ուսուցիչներ պահանջում էին, որ նա հրաժարական ներկայացնի՝ դժգոհելով կատարած չարաշահումներից, դպրոցը բիզնես պլանի վերածելուց, դրամահավաքությունից եւ հաստատության պահպանմանը հետեւողական չլինելուց: Ծնողներին նաեւ զայրացրել էր այն, որ տնօրենը դպրոցի պատին՝ հերոսների կողքին, փակցրել էր Առաքել Մովսիսյանի (Շմայս) լուսանկարը: Ոսկանյանը, ի վերջո, կատարել էր ցույց իրականացնողների պահանջը:
«Իրեն Բաղրամյանի եւ մի շարք այլ դպրոցներից վտարել են, եւ բոլորը՝ մեր համայնքը, ուսուցչական կոլեկտիվը դեմ են, որ այդ տնօրենը գա ղեկավարի մեր բալիկներին»,- նշեց Թամարա Ավետիսյանը՝ ընդգծելով, որ «վտարվածի» հետ չեն ցանկանում աշխատել:
Նշենք, որ ի սկզբանե, երբ իրականացել է մրցույթը, եւ ընտրվել է տնօրենը, դպրոցում ցույցեր չեն իրականացվել, դասապրոցեսն ընթացել է նորմալ հունով: Ոսկանյանը պաշտոնն ստանձնել է օրեր առաջ, որից հետո ցույցերն սկսել են:
2 օր շարունակ դասապրոցեսը խաթարվել է, այսօր առավոտվանից տնօրենը չի եկել, ծնողի խոսքով՝ աշակերտները եկել են, նորմալ դաս արել, ամեն ինչ փոխվել է, երբ նա փորձել է շենք մտնել: Այս պահին Ոսկանյանը գտնվում է բակում, եւ մուտքի դիմաց հավաքված ծնողները վերահսկում են տարածքը, որ չմոտենա հաստատությանը:
Բողոքի ակցիա իրականացնողներին հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես է նա, ավելի քիչ ձայներ ստանալով, դարձել տնօրեն, սակայն հարցն այդպես էլ անպատասխան է մնացել:
Թամարա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել են Արմավիրի մարզպետարան, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել, այժմ պատրաստվում են ցույց իրականացնել:
Խնդրի հետ կապված փորձեցինք կապ հաստատել Արմավիրի մարզպետարան, սակայն մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT