Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը իմփիչմենտ հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփին: Այսպիսով, Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության 45 նախագահներից երրորդը, ում օրենսդիր մարմինը իմփիչմենթի ենթարկեց:
BBC-ն անդրադարձ է կատարել իմփիչմենթի գործընթացին՝ վերլուծելով օրենսդիրի հետագա քայլերը, ներկայացնելով սպասվող գործընթացները եւ իրադարձության թեր եւ դեմ կողմերը:
Այսպես. Ներկայացուցիչների պալատի որոշումը այժմ փոխանցվում է Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին եւ փաստացի այն կարող է հեռացնել Թրամփին պաշտոնից՝ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Սակայն այս ամենի հավանականությունը բավական փոքր է, քանի որ սենատորների մեծ մասը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են եւ Դոնալդ Թրամփի շրջապատից:
Նախագահի մեղադրանքները վերջնականապես հաստատելու համար հարկավոր է Սենատի 2/3-ի քվեարկությունը, կամ՝ 100 սենատորից 67-ինը:
100 սենատորներից 53-ը հանրապետականներ են: Սա նշանակում է, որ դեմոկրատներին հարկավոր է 20 հանրապետականների աջակցությունը, ինչպես նաեւ բոլոր 45 դեմոկրատների եւ 2 անկախ սենատորների ձայները:
Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելն արդեն հայտարարել է, որ Թրամփի իմփիչմենտի գործընթացը քաղաքական է, դատավարության հետ որեւէ կապ չունի ու ինքը կարծում է՝ Սենատում որոշում կկայացվի ներկուսակցական շահերից ելնելով, ինչպես արդեն տեղի ունեցավ Ներկայացուցիչների պալատում:
ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում իմփիչմենտ է հայտարարվել 2 նախագահի՝ Էնդրյու Ջոնսոնին, 1868 թվականին, եւ Բիլ Քլինթոնին՝ 1998-ին, երկուսն էլ արդարացվել են Սենատի կողմից: Բացի այդ, 1947 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնը իմփիչմենթի սպառնալիք տեսնելով ինքնակամ լքեց նախագահի պաշտոնը՝ չսպասելով Կոնգրեսի որոշմանը:
Եթե սենատորները գտնում են, որ նախագահը մեղավոր է, ուրեմն իմփիչմենտը համարվում է կայացած, երկրի ղեկավարը լքում է իր պաշտոնը, մինչեւ հաջորդ ընտրություններ նրան փոխարինում է երկրի փոխնախագահը, բայց ինչպես արդեն նշեցինք, նման նախադեպ Միացյալ Նահանգների պատմության մեջ դեռեւս չի գրանցվել: Սենատն անգամ կարող է քվեարկությամբ անմիջապես մերժել իմփիչմենտի գործընթացը՝ առանց մեղադրանքների մասին բերված ապացույցների ուսումնասիրման:
Նշվում է, որ դեմոկրատների կողմից Թրամփի իմփիչմենթի հարցով գործընթացը սկսելը մի շարք ռիսկներ էր պարունակում, հատկապես՝ նախընտրական շրջանում:
Դեմոկրատների ներկայացուցիչներն այս ամենը պարզաբանել են այն հանգամանքով, որ Թրամփը կատարել է քայլեր, որոնց համար արժեր նրան ենթարկել իմփիչմենտի եւ իրենք, որպես օրենսդիրներ, պարտավոր էին դա անել, իսկ նման գործընթաց չսկսելը կարող էր վատ օրինակ լինել հաջորդ նախագահների համար:
Թրամփը կատեգորիկ հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, նա դրանք հերքել է նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին ուղղված նամակում՝ մեղադրելով Փելոսիին ամերիկյան դեմոկրատիային պատերազմ հայտարարելու մեջ:
Washington Post-ն ու ABC-ն հրապարակել են քաղաքացիների շրջանում վերջին հարցումների արդյունքները, համաձայն որոնց՝ ամերիկացիների 49 %-ը կողմ է իմփիչմենտին , իսկ 46%-ը՝ դեմ:
Հարցումների արդյունքների հրապարակումից հետո նշվել է, որ դժվար թե գործընթացը վնասի Թրամփին, որովհետեւ նա ունի սենատորների մեծ մասի աջակցությունը:
Սենատը Ներկայացուցիչների պալատի որոշումը կքննարկի հունվարի 7-ին:
Հիշեցնենք՝ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու եւ իշխանության չարաշահման համար ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով նրան 2 մեղադրանք են ներկայացրել։
Նշվում է, որ նախագահը մեղադրվում է լիազորությունների չարաշահման եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշումներ գործելու մեջ՝ նրա միջոցով իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենին վնաս հասցնելու եւ նրա որդու նկատմամբ գործ հարուցելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT