Երևան
37 °C
Այլեւս կրթական համակարգում չկա համակարգային կոռուպցիա: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «Կրթության ոլորտի բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ խոսքը մասնավորապես հանրակրթությանն է վերաբերում՝ հավելելով, որ վերջերս այդ թեմայով մի շարք հարցումների է ծանոթացել, որտեղ կոռուպցիայի դեմ ամենահաջող պայքար տանող ոլորտների մեջ 4-րդ կետով նշված է եղել հանրակրթությունը:
ԿԳՄՍ նախարարը խոստովանել է, որ նույնը չի կարող ասել բուհական համակարգի մասին: Ըստ նրա՝ սխալ է ասել, որ հաջողություն չկա, բայց մտահոգիչ հարցեր էլ կան: «Գուցե մասամբ կամ հիմնականում կլուծվեն այն օրենքներով, որոնք հիմա բերում ենք: Հաջորդ տարվա սկզբին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն այստեղ կքննարկվի»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով վերոնշյալ օրենքի նախագծին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ այս օրերին շատ էին փորձում հակադրել ազգայինը եւ այն գործընթացները, որ տեղի էին ունենում, սակայն այսօրվա կառավարությանն ինքը համարում է ամենաազգայինը, որ երբեւէ եղել է ՀՀ-ում: Կատարվող կրթական բարեփոխումներն էլ, նախարարի խոսքով, դրա ապացույցն են, քանի որ ազգային բաղադրիչին ամենակարեւոր նշանակությունն է տրվում:
«Ազգային ինքնության չափորոշիչների մշակման վերաբերյալ տրված են շատ հստակ հանձնարարականներ, որոնք կարմիր թելով անցնում են բարեփոխումների ընթացքում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս օրերին այդպես էլ չխոսվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի հենց հայագիտական առարկաների վերաբերյալ կարգավորումների մասին:
Նա նաեւ անդրադարձել է կրթություն-աշխատաշուկա կապին՝ նշելով, որ այսօր բուհերում առկա է լուրջ խնդիր:
«Կարծում ենք, որ այսօր մեր բուհերը եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները պատրաստում են մասնագետներ, որոնց կարիքը մի քանի տարի հետո չի լինելու»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ նախարարությունն այս հարցի հետ կապված հաջողություններ ունեցել է, բայց դեռեւս լուրջ վերլուծությունների կարիք կա:
39-ամյա բնակիչը աշխատավայրում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դդմաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը
ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն
54-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել
Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +39․․․+41 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ չի հայտնաբերվել
Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու խաղալիքներ են տանում պայթյունի վայր
Ջրափրկարարները Սևանա լճում թեքված հեծանվանավակի մեջ գտնվող քաղաքացիներին օգնել են վերադառնալ ափ
Ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների՝ ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ
Տարհանում Գյումրու կայարանում․ պայթուցիկի հերթական ահազանգն է գրանցվել
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը կմեկնեն Ղրղզստան․ վարչապետը որոշում է ստորագրել
Չեղարկվել են «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է (թարմացված)
Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. ԱԻ փոխնախարար
Հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. Տիգրան Ավինյան
ԵԿՄ-ն ցավակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում
Երևանի որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը
Ռուս զույգը իրենց շան հետ գանձ էր և շատ լավ փորձի աղբյուր, վթարի հաջորդ օրվանից եկել էին կամավոր օգնելու. Իոաննիսյան
Սա սադրանք է քաղաքական ուժերի կողմից․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ավտովթար Երևանում․ վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է, նախկին քաղաքապետը դեպքի վայրում էր
Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար․ «Սուրմալուի» պայթյունից զոհված 22-ամյա տղան Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է
«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ դատախազությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց
Հրդեհ Գյումրի քաղաքում
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ․ ԱԻՆ
Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված․ իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
Երևանի որոշ հասցեներում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն՝ անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին․ ԱԻ նախարար
Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանում հայտարարված սգո օրերն աշխատանքային են
© 2022 Հայկական ժամանակ