Հանրապետականները հաստատ այս թեմայով խոսելու տեղ չունեն

21/12/2019 schedule17:45

Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն, իհարկե, ցանկացած ընդդիմության համար իշխանություններին քննադատելու լավագույն թեման է, բայց երբ դրանով հանրապետականներն են զբաղվում՝ ամեն ինչ զավեշտի է վերածվում: Որովհետեւ ով ասես իրավունք ունի խոսել այդ թեմայով՝ բացի այն ուժից, որի առաջնորդը հայտարարում էր, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», մադրիդյան սկզբունքները փայլուն հաջողություն էր համարում, եւ որի իշխանության տարիներին տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը: Բայց սրանց քարոզչական մառազմն այնտեղ է հասել, որ դավադրություն են տեսնում անգամ վարչապետ Փաշինյանի այն հայտարարության մեջ, թե կարգավորման հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների դիրքորոշումները 100 տոկոսով նույնական են: Սրանք «մտահոգվել են», թե ախր այդպես ո՞նց կլինի, չէ՞ որ Արցախի դիրքորոշումը միշտ ավելի կոշտ է եղել, քան Հայաստանինը, մի՞թե հիմա Արցախի իշխանություններն էլ են հակված տարածքային զիջումների: Ու որեւէ մեկի մտքով, իհարկե, չի անցնում, որ դիրքորոշումների նույնականությունը կարող է այլ բան նշանակել՝ Հայաստանը բացառում է միակողմանի զիջումները (ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք հայտարարում էին զիջումների պատրաստակամության մասին՝ առանց հստակեցնելու, թե ինչ է պատրաստ զիջել Ադրբեջանը), այսինքն՝ ըստ էության Հայաստանն է կոշտացրել իր դիրքորոշումը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին է հայտարարել, թե «եթե ՀՀԿ-ի օրոք ճնշում էին Ադրբեջանին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա այսօր՝ «Իմ քայլի» օրոք, կարծես թե դեմ չեն փուլային տարբերակին»: Գեղեցիկ է հնչում, չէ՞: Իսկապես՝ միջնորդները ճնշում էին Ադրբեջանին Արցախը ճանաչելու հարցում: Հիմա էլ են ճնշում: Միայն թե պրն Շարմազանովը չի հստակեցնում՝ իսկ իրենց օրոք այդ ճնշումներն իրականացվում էին փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակի շրջանակներում: Իսկ մենք կհստակեցնենք: Ադրբեջանին համոզում էին ճանաչել Արցախի անկախությունը այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս կբերվեն ազատագրված տարածքներից, եւ ադրբեջանցի փախստականները կվերադառնան: Այսինքն՝ կարգավորումն այսպես թե այնպես փուլային էր լինելու, իսկ միջնորդներն Ալիեւին էին համոզում, որովհետեւ Սերժ Սարգսյանին համոզելու կարիք չկար՝ նա արդեն համաձայնվել էր, որ «Արցախի եւ Հայաստանի միջեւ հուսալի ցամաքային կապը» մեզ լիուլի հերիք է: Հիմա Հայաստանի դիրքորոշումն այլ է՝ թող նախ ադրբեջանական կողմը հայտարարի, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ անկախությունը, եւ միայն դրանից հետո կքննարկվեն մյուս հարցերը:

Հանրապետականներն, ի դեպ, որպես այսօրվա իշխանությունների «մահացու մեղք» են ներկայացնում նաեւ այն, որ «ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիեւը Փաշինյանի վրա թողեց կիրթ եւ նորմալ մարդու տպավորություն»: Կարելի է կարծել, թե Սերժ Սարգսյանն ամեն անգամ բանակցությունների հերթական փուլից հետո գալիս ու հայտարարում էր, թե Ալիեւը կիսացնդած, անկիրթ մարդ է, բանակցությունների ընթացքում անընդհատ քչփորում էր քիթը, եւ ընդհանրապես՝ ինքը երբեք նրան լուրջ չի ընդունել: Որեւէ մեկը հիշո՞ւմ է այդպիսի բան: Կամ որեւէ մեկը կարծում է, որ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, մեր բանակի գործողությունների տրամաբանությունը փոխվելո՞ւ է՝ հաշվի առնելով Ալիեւի անձնական որակները:

Ի դեպ, հանրապետականները պնդում են նաեւ, թե Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը «թուլացրեց Արցախի բանակցային դիրքերը եւ փաստացի Հայաստանը դարձրեց հակամարտության կողմ»: Այսինքն՝ մինչ այդ Հայաստանը հակամարտության կողմ չէ՞ր: Բա ինչո՞ւ էր ՀՀ նախագահը բանակցությունների մասնակցում, սկզբունքներ ընդունում, խոստանում տարածքներ վերադարձնել... Իսկ Արցախի բանակցային դիրքերը թուլացել էին այն ժամանակ, երբ Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից՝ Ադրբեջանի ջանքերով ու Քոչարյանի համաձայնությամբ: Հիմա ՀՀ իշխանություններն ընդամենը փորձում են վերականգնել այդ դիրքերը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21183 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով