Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիկ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, նշում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոսակցություն է եղել, որ որդուն կարող են չհրավիրել հավաքական: Այս մասին նա նշեց այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՖՖ արտահերթ ժողովի ընդմիջման ժամանակ: Ժողովի ընթացքում նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, իսկ փոխնախագահ՝ Արմեն Նիկողոսյանը: Ընտրվեց նաեւ գործկոմը, եւ Թաշչյանը, որը մինչեւ այս գործկոմի անդամ էր, չընտրվեց նոր գործկոմում: Լրագրողների հետ զրույցում նա իր կարծիքն արտահայտեց ընտրությունների մասին:
- Ինչպե՞ս կորակեք ընտրությունները։
- Խայտառակ։ Չէի ուզում խոսել, որովհետեւ գիտեմ, որ տարաբնույթ մեկնաբանություններ կլինեն իմ խոսելուն, բայց պետք է խոսեմ։ Սա խայտառակ շոու էր եւ ոչ թե ընտրություններ։ Նախապես ամեն ինչ պայմանավորված էր։
-Մի փոքր կբացե՞ք փակագծերը: Ո՞ւմ եք մեղադրում կամ ինչո՞ւ եք համարում, որ կեղծ ընտրություններ էին:
- Ինձ թվում է՝ բոլորի համար էլ պարզ էր, որ ամեն ինչը նախապես պայմանավորված է, որ իրենք հանդիպել էին բոլոր ակումբների հետ, եւ չգիտեմ՝ ինչ պայմաններ են իրենց առաջարկել, ակումբներն այդպես որոշեցին: Բայց միայն այն, որ ես 40 տարի ֆուտբոլի մեջ եմ, եւ իմ թեկնածությունն առաջադրել էր «Նորացված փյունիկի» կողմից, եւ նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված փյունիկը» չմասնակցի
- Ինչո՞վ է դա, ըստ Ձեզ, պայմանավորված:
- Երեւի ես նրանց խանգարում եմ:
- Համարեցիք խայտառակ ընտրություն: Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս է զարգանալու ֆուտբոլը:
- Ես չգիտեմ, կերեւա: Երեւի, ժամանակը ցույց կտա, բայց ֆուտբոլը, ինձ թվում է, այս վիճակում չի զարգանա:
-Արմեն Մելիքբեկյանի որակներն ինչպե՞ս կգնահատեք:
- Շատ լավ, գեղեցիկ խոսում է: Մնում է հիմա տեսնենք գործի վրա ինչ կանի: Կներեք, բայց այդքան գումար յուրաքանչյուր մարդ կարող է տալ, բերել տեխնիկական տնօրեն, մրցավարական բաժնի պետ, յուրաքանչյուր մարդ կարող է փողեր ծախսելով ամեն ինչ անել: Թող անեին տեղի կադրերով:
- Ընտրական գործընթացի հետ կապված ի՞նչ եք տեսել, որը որակում եք որպես խայտառակություն: Թեկնածուն իրավունք չո՞ւներ հանդիպելու քվեարկող անդամների հետ:
- Միայն այն, որ Մելիքբեկյանի շտաբը գտնվում էր ՀՖՖ շենքում, արդեն բավական է, որ հասկանայինք: Մելիքբեկյանը պետք է այս քանի օրը գործի չգար, վերցներ արձակուրդ.... Օրինակ, եթե որոշեցին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը պետք է չմասնակցի, կասեցրեցին, ինչո՞ւ չկասեցրեցին Ակադեմիան:
- Համարո՞ւմ եք, որ ճնշումներ եղել են ընտրողների վրա:
- Ես կարծում եմ՝ այո՛:
- Ասացիք՝ հավանաբար խանգարում եք: Այս 1 տարվա ընթացքում ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն ե եղել նրանց հետ: Խնդիրներ ունեցել եք:
- Մասնակցել եմ գործկոմի նիստերին: Անցած անգամ ասել եմ, որ այո՛, երբ Արթուր Վանեցյանը գործկոմի նիստերին ներկայանում էր որպես ԱԱԾ տնօրեն, ամեն ինչ շատ լավ, շատ սահուն անցնում էր: Դրանից հետո եղել են տարաձայնություններ:
- Կա՞ն քայլեր, որոնք պատրաստվում եք անել:
- Ո՛չ: Ի՞նչ քայլ պետք է անեմ: Եթե նրանք իմ ֆուտբոլային գիտելիքների կարիքը չունեն, ուրեմն ես էլ ոչ մի քայլ չեմ ձեռնարկի, բայց ես պայքարելու եմ մինչեւ վերջ:
- Վարչապետի խորհրդականը, որը նաեւ պաշտոն ունի ՀՖՖ-ում, ասել էր, որ պետք է Հենրիխ Մխիթարյանից վերցնեն ավագի թեւկապը: Ինչպե՞ս եք սա մեկնաբանում եւ արդյո՞ք սա Ձեր որդու հետ քննարկել եք: Նա ի՞նչ կարծիք ունի:
- Ճիշտն ասած, որդուս հետ չեմ քննարկել, որովհետեւ չեմ ուզում այդ հարցը բարձրացնել, նրա հետ խոսել, որ նա էլ իրեն վատ զգա: Ես ինքս եմ զանգահարել ՀՖՖ եւ պահանջել եմ, որ Մեսրոպ Առաքելյանի ասածներին ֆեդերացիան արձագանքի, եւ միայն իմ զանգից հետո նրանք արձագանքեցին: Կարծում եմ՝ եթե ՀՖՖ իրոք ֆուտբոլային ֆեդերացիա է, այդ մարդուն պետք է ընդհանրապես խայտառակել:
- Ձեր հետագա գործունեության մասին կխոսե՞ք: Ի՞նչ եք պատրաստվում անել: Մնալո՞ւ եք ֆուտբոլում:
- Ես ինչպե՞ս կարող եմ ֆուտբոլում մնալ, եթե ես ՀՖՖ-ում այլեւս չեմ աշխատում, եւ որոշեցին, որ ես գործկոմում էլ պետք է չլինեմ:
- Եթե Ձեզ ՀՖՖ-ում աշխատանք առաջարկեն, կհամաձայնե՞ք:
- Նայած՝ ինչ աշխատանք:
- Ի՞նչ աշխատանք կուզեիք:
- Հիմա ոչինչ չէի ուզի (խմբ. ծիծաղում է): Հիմա կուզեի թոռնիկ մեծացնել:
- Դուք Վանեցյանի հրաժարականը տեղի՞ն եք համարում: Արդյո՞ք դա պայմանավորված էր 1:9 հաշվով պարտության հետ:
- Ես տեղին չեմ համարում, որովհետեւ, երբ հավաքականը պարտվում է, ես իմ 40 տարվա փորձից գիտեմ, որ հեռացնում են հավաքականի մարզչին, հավաքականի մարզչական թիմին, բայց որ ֆեդերացիայի նախագահին են հեռացնում հավաքականի պարտությունից հետո, ինձ համար շատ զարմանալի է:
- Ինչպե՞ս կգնահատեք Արթուր Վանեցյանի աշխատանքը:
- Բոլորս էլ գիտենք, որ նա շատ զբաղված է եղել, ունեցել է շատ լուրջ պաշտոն, եւ ֆեդերացիայում նրա ներկայությունը շատ չի եղել, եւ ֆեդերացիան ղեկավարել են 2 հոգի՝ Արմեն Մելիքբեկյանը եւ Արմեն Նիկողոսյանը, որոնք լեգիտիմ ընտրված չեն եղել եւ կառավարել են 1 տարի 2 ամիս:
- Մելիքբեկյանն իսկապե՞ս չարաշահումներ է թույլ տվել, մասնավորապես զոքանչին ու աներոջը հավաքականի ինքնաթիռով ճանապարհորդությունների տանելը: Դուք սրա մասին տեղեկություններ ունեք:
- Եղել է այդպիսի բան, այո՛: Այդ գործուղմանը ես չեմ գնացել, գնացել եմ վերջին գործուղմանը՝ Պալերմո, երբ խաղացել ենք Իտալիայի դեմ: Տեսել եմ կողքից անծանոթ մարդկանց, հարց եմ տվել՝ ովքեր են: Ինձ պատասխանել են. «Այս մարդիկ վճարել են, որպես զբոսաշրջիկ եկել են»: Ես բոլորին ասել եմ:
-Մտավախություններ չունե՞ք, որ Ձեր հայտարարությունները կարող են Ձեր որդու դեմ օգտագործել:
- Թող օգտագործի, դա միայն նրանց վնաս կտա: Արդեն օգտագործել են:
- Դա այն գործուղումն էր, որ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը չեն եղել, Ձեզ հետ եղել է գործկոմից Թովմաս Գրիգորյանը...
- Չեն եղել, որովհետեւ ես եմ եղել: Ինձանով է պայմանավորված եղել:
-Այսինքն անձնական խնդիր կա՞:
- Երեւի նրանք այդպես են կարծում, որ անձնական խնդիր կա:
- Դուք Ձեր կողմից խնդիր ունեք:
- Ես նրանց հետ խնդիր չունեմ: Իմ խնդիրն այն է, որ նրանք... չեմ ուզում շատ բան խոսել: Չեմ ուզում Հենրիկի հետ կապել այս ամեն: Եթե կգտնեն, որ Հենրիկին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն:
- Նման մտավախություն ունե՞ք:
- Խոսակցություններ եղել են:
- Ո՞ր շրջանակներում:
- Ավելի չեմ խոսել: Ասացի՝ խոսակցություններ եղել են, ու եթե համարում են, որ չպետք է հրավիրեն, թող չհրավիրեն:
- Այսինքն ՀՖՖ ղեկավարությունում խոսակցությո՞ւն է եղել, որ նրան չհրավիրեն այլեւս:
- Այո՛:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT